Էյլին էվելին Գրիր Գարսոն (անգլ.՝ Eileen Evelyn Greer Garson, սեպտեմբերի 29, 1904(1904-09-29)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 6, 1996(1996-04-06)[1][3][3][…], Դալաս, ԱՄՆ), բրիտանացի և ամերիկացի թատրոնի և կինոյի դերասանուհի, որը հատկապես մեծ հաջողությունների հասավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԱՄՆ կինեմատոգրաֆիայի մեջ: Լինելով Մետրո-Գոլդուին-Մայերի գլխավոր դերասանուհիներից, նա յոթ Օսկարի է առաջադրվել 1940-1945 թվականներին՝ բոլորն էլ լավագույն դերասանուհի անվանակարգում և իր առաջին Օսկարը ստացել է Ուիլյամ Ուայլերի «Միսիս Մինիվեր» ֆիլմի (1942 թ.) համար:

Գրիր Գարսոն
Greer Garson-publicity.JPG
Ծնվել էսեպտեմբերի 29, 1904(1904-09-29)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 6, 1996(1996-04-06)[1][3][3][…] (91 տարեկան)
Մահվան վայրԴալաս, ԱՄՆ
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Buddy Fogelson? և Richard Ney?
Պարգևներ և մրցանակներԲրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Օսկար լավագույն դերասանուհու համար

Կյանք և կարիերաԽմբագրել

Մանկություն և պատանեկությունԽմբագրել

Գրիր Գարսոնը ծնվել է 1904 թվականին, Լոնդոնում: Նա առևտրական Ջորջ Գարսոնի և շոտլանդուհի Նենսի Սոֆիա Գրիրի միակ զավակն էր: Նրա հոր նախնիները Շոտլանդիա էին գաղթել Սկանդինավիայից, իսկ 1908 թվականին կյանքը ստիպեց, որ ընտանիքը տեղափոխվի Իռլանդիա[4]: Վաղ տարիքում զրկվելով հորից՝ Գրիրը ապրում էր մոր հետ, որը ֆինանսական ծանր դրության մեջ էր և այդ պատճառով աղջիկը հաճախ էր հիվանդանում: Տառապելով քրոնիկական բրոնխիտից՝ նա բժշկի խորհրդով պետք է ձմռան ցուրտ ամիսների ընթացքում մնար անկողնում[5]: Քանի որ նրան արգելված էր պարբերաբար դպրոց հաճախել և իր հասակակիցների հետ խաղալ, նա վաղ տարիքից սկսում է ծանոթանալ անգլիական դասականների ստեղծագործություններին և անգիր անել տարբեր բանաստեղծություններ և պիեսներ: Դպրոցն ավարտելուց հետո նա ուզում էր սովորել Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում, թեև մայրն ուզում էր, որ դուստրն ուսուցչուհի դառնար: 1921 թվականին ընդունվում է Լոնդոնի համալսարան, որտեղ 1923 թվականին սովորում է Քինգս քոլեջում և 1926 թվականին ստանում ֆրանսերենի բակալավրի աստիճան: Շարունակելով ուսումը Գրենոբլի համալսարանում, սկսում է աշխատել Լոնդոնում, նախ՝ որպես Բրիտանիկա հանրագիտարանի խմբագիր, ապա՝ գովազդային գործակալ[6]:

Առաջին հաջողությունները որպես դերասանուհիԽմբագրել

Գարսոնը իր առաջին դերասանական քայլերը կատարել է տեղական մի թատերական ընկերությունում: 1931 թվականից Բիրմինգհեմի պրոդյուսերական թատրոնի կազմում հյուրախաղեր է ունենում Բիրմինգհեմ, Շեֆիլդ, Էդինբուրգ և Գլազգո քաղաքներում: Գրող Բերնարդ Շոուն նկատում է նրա պոտենցիալը և նրան շնորհակալագիր է հանձնում, որտեղ նրան համեմատում էր շեքսպիրյան դերասանուհի Էլեն Տերիի հետ[7]: Չնայած Գարսոնը արժանանում է քննադատների դրական արձագանքին և հանրության լավ ընդունելությանը, Բիրմինգհեմի թատրոնը Գարսոնի առողջական վիճակը՝ մասնավորապես թոքերի բորբոքումը և մեջքի ցավը վկայակոչելով, ստիպված է լինում լուծարել նրա հետ կնքած պայմանագիրը[7]: Դրանից անմիջապես հետո՝ 1933 թվականի սեպտեմբերի 28-ին նա ամուսնանում է բրիտանացի պետական պաշտոնյա Էդվարդ Սնելսոնի (1904-1992) հետ, որը հետագայում դարձավ ճանաչված դատավոր և հնդկական և պակիստանյան հարցերով փորձագետ՝ որպես Սըր Էդվարդ: Գարսոնը և Սնելսոնը իրենց մեղրամիսը անցկացնում են Գերմանիայի Հարց քաղաքում: Մեղրամսից հետո, սակայն, ամուսինը մեկնում է իր աշխատանքին՝ Նագպուր, իսկ Գարսոնը՝ մոր մոտ՝ Մեծ Բրիտանիա[7]: Ամուսնալուծությունը պաշտոնապես կատարվում է 1940 թվականին: Մի որոշ ժամանակ անց նրան փոքր դերեր են առաջարկում Լոնդոնի թատրոնում: 1935 թվականին նա Լոուրենս Օլիվիեի ղեկավարությամբ խաղում է «Ոսկե նետը» ներկայացման մեջ, որից հետո դարձյալ արժանանում է քննադատների դրական արձագանքին, առաջին հերթին իր տաղանդի, հաճելի ձայնի և արտասանության համար: Թեև թատրոնի ղեկավարները չէին համակրում շիկահեր Գարսոնին, քանի որ նա չափազանց ինքնամփոփ էր թվում նրանց, Օլիվիեի կողմից դերասանուհու վարքագիծը ճիշտ էր ընկալվում: Երբ հինգ տարի անց նրանք կրկին աշխատում են միասին Հոլիվուդում, դառնում են լավ ընկերներ[8]: 1937 թվականին Գարսոնը առաջին անգամ հայտնվեց տեսախցիկի առջև՝ նկարահանվելով բրիտանական երիտասարդ հեռուստատեսության հաղորդումներում:

ՖիլմագրությունԽմբագրել

 
«Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմում
 
Էլեոնոր Ռուզվելտի և Ռալֆ Բելամիի հետ «Արևածագը Կամպոբելոյում» ֆիլմի նկարահանումների ժամանակ
  • 1939 «Ցտեսություն, միստր Չիպս»(Goodbye, Mr. Chips)
  • 1939 «Հիշու՞մ ես» (Remember?)
  • 1940 «Հպարտություն և նախապաշարմունք» (Pride and Prejudice)
  • 1941 «Բողբոջները փոշու մեջ» (Blossoms in the Dust)
  • 1941 «Երբ հանդիպում են տիկնայք» (When Ladies Meet)
  • 1942 «Միսիս Մինիվեր» (Mrs. Miniver)
  • 1942 «Գտնված տարիներ» (Random Harvest)
  • 1943 «Մադամ Կյուրի» (Madame Curie)
  • 1944 «Մի կնոջ օրագիր» (Mrs. Parkington)
  • 1945 «Վճիռ» (The Valley of Decision)
  • 1945 «Մարդ առանց սրտի» (Adventure)
  • 1947 «Տենչա՛ ինձ» (Desire Me)
  • 1948 «Ոչ կատարյալ տիկինը» (Julia Misbehaves)
  • 1949 «Այդ Ֆորսայթ կինը» (That Forsyte Woman)
  • 1950 «Նրա գաղտնիքը» (The Miniver Story)
  • 1951 «Օրենքն ու կինը» (The Law and the Lady)
  • 1953 «Սկանդալ Սքուրիում» (Scandal at Scourie)
  • 1953 «Հուլիոս Կեսար» (Julius Caesar)
  • 1954 «Նրա տասներու տղամարդիկ» (Her Twelve Men)
  • 1955 «Մի բժշկուհու կյանքից» (Strange Lady in Town)
  • 1960 «Արևածագը Կամպոբելոյում» (Sunrise at Campobello)
  • 1967 «Երջանիկ միլիոնատերը» (The Happiest Millionaire)
  • 1978 «Փոքրիկ կանայք» (Little Women, հեռուստատեսային ֆիլմ)
  • 1986 Ուիլյամ Ուայլերի վավերագրական ֆիլմ (Dokumentarfilm)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Internet Broadway Database — 2000.
  4. Michael Troyan: A Rose for Mrs. Miniver. The Life of Greer Garson. The University Press of Kentucky, 1999, ISBN 0-8131-9150-5, S. 8.
  5. Michael Troyan: A Rose for Mrs. Miniver. The Life of Greer Garson. The University Press of Kentucky, 1999, S. 11.
  6. Michael Troyan: A Rose for Mrs. Miniver. The Life of Greer Garson. The University Press of Kentucky, 1999, S. 19–21.
  7. 7,0 7,1 7,2 Michael Troyan: A Rose for Mrs. Miniver. The Life of Greer Garson. The University Press of Kentucky, 1999, S. 30–33.
  8. Michael Troyan: A Rose for Mrs. Miniver. The Life of Greer Garson. The University Press of Kentucky, 1999, S. 39–41.

ԳրականությունԽմբագրել

  • Michael Troyan: A Rose for Mrs. Miniver. The Life of Greer Garson. The University Press of Kentucky, 1999, 463 S., ISBN 0-8131-9150-5.

Արտաքին հղումներԽմբագրել