Գրիգոր Հասրաթյան

հայ հասարակական գործիչ, քաղաքական գործիչ

Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյան (նոյեմբերի 24, 1918, Աշոտավան, Զանգեզուրի գավառ, Հայաստանի առաջին հանրապետություն - մայիսի 10, 2001, Երևան, Հայաստան), խորհրդային հայ պետական և հասարակական գործիչ։

Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1918
ԾննդավայրԱշոտավան, Զանգեզուրի գավառ, Հայաստանի առաջին հանրապետություն
Մահացել էմայիսի 10, 2001
(82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՌուբեն Հասրաթյան
 Gregory Hasratyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1942 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեներ-շինարար, 1960 թվականից՝ Հայաստանի ճարտարապետների միության անդամ։

1942-1945 թվականներին աշխատել է որպես ինժեներ, 1945-1950 թվականներին՝ Լենինյան շրջգործկոմի կոմունալ բաժնի պետ:։

1950-1952 թվականներին՝ Երևան քաղաքի Լենինյան շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1952-1956 թվականներին՝ նույն շրջգործկոմի նախագահ։

1956-1958  թվականներին՝ Երևանի փոխքաղաքապետ։

1958-1960 թվականներին՝ «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն։

1960-1962 թթ. - Լենինականի քաղաքապետ[1]։

1962- 1975 թթ.- Երևանի քաղաքապետ[2], 1979-1985 թվականներին՝ Մինիստրների խորհրդին կից Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության պետ։

1985-1990 թվականներին՝ Հայաստանի ազգագրության թանգարանի և Սարդարապատի համալիրի տնօրեն։ Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշանի ասպետ։

1998 թվականին արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացի կոչման[3]։

Մահացել է 2001 թ. մայիսի 10-ին Երևանում։

2004 թ. Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 6 շենքի հարևանությամբ տեղադրվել է Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարը։ Նա Երևան քաղաքի 39-րդ քաղաքապետն էր[4]։

Քաղաքապետ Հասրաթյանը նպատակ էր դրել քաղաքը դարձնել մայրաքաղաք[5] շեշտելով, որ մայրաքաղաք կառուցելն ու ղեկավարելը ակադեմիա է։ Քչերը գիտեն, որ Էրեբունի-Երևան 2750 առաջին տոնակատարությունը կապված է Գրիգոր Հասրաթյանի անվան հետ[6][7]:

 
Գրիգոր Հասրաթյանի հուշաքար (Երևան)

Մեջբերումներ Գրիգոր Հասրաթյանից

խմբագրել

«Ճարտարապետությունը մարդու դաստիարակության միջոց է, այո՛, դա այդպես է, մարդն, անշուշտ, առաջին գործոնն է շինարարության մեջ։ Ոչ թե՝ ինչ ենք կառուցում, այլ՝ ում համար ենք կառուցում։ Նրա հոգևոր աշխարհը, նրա վաղվա օրը` ահա թե ամենից առաջ ի՛նչ պիտի հոգանք մենք[8]»

Մեջբերումներ Գրիգոր Հասրաթյանի մասին[9]

խմբագրել
  Գրիգոր Հասրաթյանը նվիրված էր քաղաքին անմնացորդ, սիրում էր Երևանը և ապրում դրանով։ Քաղաքի ամեն մի անկյուն, ամեն մի պուրակ, թուփ, քար նա ճանաչում էր։
- Ջիմ Թորոսյան (Ճարտարապետ, ակադեմիկոս)
 
  Ես շատ հպարտ եմ, որ Գրիգոր Հասրաթյանի ժամանակակիցն եմ։ Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Երևանը` որպես մայրաքաղաք, իր արտաքին տեսքով կայացավ հենց այն տարիներին, երբ քաղխորհգործկոմի նախագահը Գրիգոր Հասրաթյանն էր։
- Լավրենտի Բարսեղյան (Պատմական գիտությունների դոկտոր)
 
  Անբասիրությունը նրա միակ թուլությունն էր։
- Անդրեյ Բիտով (Ռուս արձակագիր)
 

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Շուրջօրյա երևանցին». 2019 թ․ մարտի 17. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  2. «Գրիգոր ՀԱՍՐԱԹՅԱՆ. երևանցիները նրան ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ են ճանաչում». asekose.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  3. «Գրիգոր Հասրաթյան (1919-2001)». DeFacto. Վերցված է http://www.df.am/am/news/785/g-hasratyan_47.html-ին. {{cite web}}: External link in |accessdate= (օգնություն)
  4. "Երևանյան հեքիաթներ" Գրիգոր Հասրաթյան, 2012 թ․ հունիսի 5
  5. ArmeniaTV News (2018 թ․ դեկտեմբերի 17), Մայրաքաղաքի դիմագծում պահպանվել է Գրիգոր Հասրաթյանի ձեռագիրը
  6. «Քաղաքի տոնի իրական հիմնադիրը. վերաբացահայտում».
  7. «Իրական պատմություն. Էրեբունի-Երևանի 2750-ամյակի հանդիսությունը քաղաքական տոն էր». www.armeniatv.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  8. ՙՙԵրևան՚՚ ծրագիր Քաղաքապատում Գրիգոր Հասրաթյան
  9. Armenian Public TV (2014 թ․ հոկտեմբերի 12), Արվեստակիրներ «Մեր քաղաքապետը» Գրիգոր Հասրաթյան