Ռուբեն Հասրաթյան

հայ ճարտարապետ

Ռուբեն Գրիգորի Հասրաթյան (սեպտեմբերի 24, 1943(1943-09-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 5, 2017(2017-12-05)), հայ ճարտարապետ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (2013)[1]։

Ռուբեն Հասրաթյան
Ի ծնեՌուբեն Գրիգորի Հասրաթյան
Ծնվել է1943 սեպտեմբերի 24
ԾննդավայրԵրևան
Մահացել էդեկտեմբերի 5, 2017(2017-12-05) (74 տարեկան)
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀԱՊՀ
Ուշագրավ աշխատանքներՎիլյամ Սարոյանի հուշարձան, «Վարք հավերժության» քանդակ և Գրիգոր Հասրաթյանի հուշաքար
Պարգևներ

Պետական և հասարակական գործիչ Գրիգոր Հասրաթյանի որդին է։

Կենսագրություն

խմբագրել

1967 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-1972 թվականներին աշխատել է Երևաննախագիծ, 1972-1991 թվականներին և 1997 թվականից՝ Հայպետնախագիծ (1980-1991 թվականներ և 1997 թվականից՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար) ինստիտուտներում, 1991-1997 թվականներին՝ Երնորոգնախագիծ ինստիտուտի տնօրեն։

Ռուբեն Հասրաթյանի համահեղինակային նախագծերով իրականացվել են Կապանի թիվ 5 և թիվ 6 թաղամասերի կառուցապատումը (1981-1986), Գյումրիի (1982), Երևանի «Էրեբունի» (1983, Սոֆիայի «Բիենալե-87» մրց.) օդանավակայանները, Երևանի թեթևաթլետիկայի ծածկած մանեժը (1977), կազմվել Ստեփանավան քաղաքի վերականգնման գլխավոր հատակագիծը (1989) և Ձորագետի ձախափնյա կառուցապատման նախագիծը (1989-1991)։

Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1977), «Տարվա լավագույն կառույց» (1984) համամիութենական ստուգատեսների դափնեկիր է։

2004 թվականին Երևանում տեղադրված Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարի ճարտարապետն է։
2008 թվականին Երևանում տեղադրված Վիլյամ Սարոյանի հուշարձանի ճարտարապետներից մեկն է։
2012 թվականին Երևանում տեղադրված «Վարք հավերժության» քանդակի ճարտարապետն է[2]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ

խմբագրել