Լավրենտի Բարսեղյան

հայ պատմաբան

Լավրենտի Աշոտի Բարսեղյան (հունվարի 7, 1937(1937-01-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 6, 2014(2014-12-06), Երևան, Հայաստան[1]), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1998Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն (1995

Լավրենտի Բարսեղյան
հայ․՝ Լավրենտի Աշոտի Բարսեղյան
Ծնվել էհունվարի 7, 1937(1937-01-07)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 6, 2014(2014-12-06) (77 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1998)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԷրեբունի թանգարան, Գառնու հեթանոսական տաճար, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ և «Պատվո նշան» շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը:

  • 1968-1972 թվականներին ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ) վերականգնման աշխատանքները
  • 1973-1978 թվականներին՝ ՀԽՍՀ մշակույթի նախարարության մշակութալուսավորչական հիմնարկների վարչության պետ
  • 1978-1985 թվականներին` ՀԱՊԹ տնօրեն
  • 1984-1985 թվականներին` միաժամանակ՝ ՀՊՊԹ տնօրեն
  • 1988-1991 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետ
  • 1992-1995 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ[2]

Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ է։

Աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերին նվիրված պատմագիտական և աղբյուրագիտական հետազոտությունների ամփոփմանը, Հայոց ցեղասպանությանը:

Ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ԳԱ նախագահության անդամ (1998), «Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (2003

ՊարգևներԽմբագրել

ԵրկերԽմբագրել

  • Հայ ժողովրդի ծագման և կազմավորման պրոբլեմը հայագիտության մեջ, Ե., 1974:
  • Պատմագրական վկայությունները Հայկական լեռնաշխարհի երկրաշարժերի մասին, Ե., 1995:
  • Հայ ժողովրդի ծագման և կազմավորման հարցերը պատմագիտության մեջ, Ե., 1996:
  • Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայոց ցեղասպանության դատապարտումը և թուրքական հակազդեցությունը, Ե., 2001:
  • Հայոց ցեղասպանության հրապարակայնորեն դատապարտման և ճանաչման ժամանակագրությունը (1915-2000 թվականներ), Ե., 2001:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Մահացել է Լավրենտի Բարսեղյանը
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005