Մայա Փանջիկիձե

վրացի պետական գործիչ և դիվանագետ

Մայա Փանջիկիձե (վրաց.՝ მაია ფანჯიკიძე, հոկտեմբերի 16, 1960(1960-10-16)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի պետական գործիչ և դիվանագետ։ 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի նոյեմբեր զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Ավելի վաղ եղել է Վրաստանի դեսպանը Գերմանիայում (2004-2007 թվականներ) և Նիդերլանդներում (2007-2010 թվականներ)։

Մայա Փանջիկիձե
վրաց.՝ მაია ფანჯიკიძე
 
Կուսակցություն՝ Վրացական երազանք
Կրթություն՝ Թբիլիսիի պետական համալսարան և Ենայի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 16, 1960(1960-10-16)[1] (63 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Վրաստան
Ի ծնե անուն վրաց.՝ მაია ფანჯიკიძე
Հայր Guram Panjikidze?
 
Ինքնագիր Изображение автографа

Վաղ կյանք խմբագրել

Մայա Փանջիկիձեն ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 16-ին, Թբիլիսիում, նրա հայրը` Գուրամ Փանջիկիձեն, ֆանտաստ գրող էր, Վրաստանի գրողների միության նախագահն է եղել 1992-1997 թվականներին։ Բանասիրական կրթություն է ստացել Թբիլիսիի պետական համալսարանում և Ենայի համալսարանում։ Մինչև դիվանագիտական գործունեությանն անցնելը Փանջիկիձեն Թբիլիսիում աշխատել է որպես գերմաներենի ուսուցչուհի։ Նրա դիվանագիտական գործունեության մի նշանակալի շրջան կապված է Բեռլինում վրացական դեսպանատան հետ։ 2004 թվականին նա դարձել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ և Գերմանիայում Վրաստանի դեսպան (մինչև 2007 թվական)։ 2007-2010 թվականներին Մայա Փանջիկիձեն եղել է Վրաստանի դեսպանը Նիդերլանդներում։ 2010 թվականին, դիվանագիտական ծառայությունից հեռանալուց հետո նա հայտարարել է, որ դա արվել է քաղաքական դրդապատճառներով, քանի որ նրա ամուսնու եղբայրը` Իրակլի Ալասանիան ՄԱԿում Վրաստանի դեսպանի պաշտոնից հրաժարվելուց հետո, 2008 թվականին անցել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աշխատակազմի ընդդիմության շարքերը[2][3]։

Ընդդիմության մեջ խմբագրել

2012 թվականին Մայա Փանջիկիձեն անցել է ընդդիմության շարքերը` դառնալով միլիարդատեր գործարար Բիձինա Իվանիշվիլիի ներկայացուցիչը, ով նույն տարվա մայիսին հիմնել է «Վրացական երազանք» կուսակցությունը` 2012 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հակադրվելով այն ժամանակ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը։ Փանջիկիձեն հանդես է եկել որպես Իվանիշվիլիի ղեկավարած կոալիցիայի խոսնակ և շտաբի ղեկավար` ընտրական ծանր արշավի ժամանակ[2]։

Արտաքին գործերի նախարար խմբագրել

Վրաստանի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները

2012 թվականի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո Մայա Փանջիկիձեն 2012 թվականի հոկտեմբերի 25-ից զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Այս պաշտոնում իր առաջին հայտարարություններում նա նշել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են ինտեգրումը Եվրամիության և ՆԱՏՕյի հետ, ռազմավարական համագործակցությունը ԱՄՆի հետ և հարևանների հետ լավ հարաբերությունների պահպանումը[2]։ Փանջիկիձեն նաև նշել է, որ նոր կառավարությունը կձգտի հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, սակայն Վրաստանը չի վերականգնի դիվանագիտական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը, որպես օկուպանտ երկիր, պահպանում է իր դեսպանատները Աբխազիայում և Հարավային Օսիայում[3][4]։ 2014 թվականի նոյեմբերի 5-ին Մայա Փանջիկիձեն հրաժարվել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնից` որպես բողոքի նշան Իրակլի Ալասանիայի` Պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացման։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Փանջիկիձե» հոդվածին։