Եկատերինա Տղեշելաշվիլի

վրացի իրավաբան, քաղաքական գործիչ

Եկատերինա «Եկա» Տղեշելաշվիլի (վրաց.՝ ეკატერინე "ეკა" ტყეშელაშვილი, մայիսի 23, 1977(1977-05-23), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացուհի իրավաբան և քաղաքական գործիչ, 2007-2008 թվականներին եղել է Վրաստանի արդարադատության նախարարը, 2008 թվականին՝ արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, 2010 թվականին դարձել է փոխվարչապետ և վերաինտեգրման հարցերով նախարար Միխեիլ Սաակաշվիլու օրոք։

Եկատերինա Տղեշելաշվիլի
վրաց.՝ ეკა ტყეშელაშვილი
 
Կուսակցություն՝ Միացյալ ազգային շարժում
Կրթություն՝ Թբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 23, 1977(1977-05-23) (46 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Վրաստան
Ի ծնե անուն վրաց.՝ ეკა ტყეშელაშვილი
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Տղեշելաշվիլին ծնվել է 1977 թվականի մայիսի 23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը 1999 թվականին և աշխատել է որպես փաստաբան Վրաստանի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեում, ապա ԻՐԻՍ Վրաստանում, Մերիլենդի համալսարանի ինստիտուտային բարեփոխումների և ոչ պաշտոնական սեկտորի Թիլիսիի գրասենյակում։ 1997 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 1999 թվականի սեպտեմբերի 10-ը եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությանն առընթեր արտաքին քաղաքականության ուսումնասիրության և վերլուծության կենտրոնի գլխավոր մասնագետ[1]։ 2001 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը եղել է իրավաբան Նյու Յորքի մարդու իրավունքների իրավաբանական կոմիտեում, 2002 թվականի դեկտեմբերից մինչև 2003 թվականի մայիսը Հաագայում եղել է պրակտիկանտ Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանում։

Քաղաքական կարիերա խմբագրել

Տղեշելաշվիլին իր առաջին պետական պաշտոնն զբաղեցրել է 2004 թվականի փետրվարի 1-ին՝ դառնալով Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ։ 2005 թվականի սեպտեմբերի 1-ին դարձել է արտաքին գործերի նախարարի տեղակալ, իսկ 2006 թվականի մայիսի 1-ից մինչև 2007 թվականի օգոստոսի 1-ը եղել է Թբիլիսիի վճռաբեկ դատարանի նախագահ։

 
Եկա Տղեշելաշվիլին ողջունում է Կոնդոլիզա Ռայսին Վրաստանում, 2008 թվականի օգոստոս

2007 թվականի օգոստոսից մինչև 2008 թվականի հունվար Տղեշելաշվիլին եղել է Վրաստանի արդարադատության նախարար, 2008 թվականի հունվարից մայիս՝ Վրաստանի գլխավոր դատախազ։ 2008 թվականի մայիսի 5-ին նա դարձել է արտաքին գործերի նախարար և այդ պաշտոնն զբաղեցրել մինչև 2008 թվականի դեկտեմբերի 5-ը[2]։ Նրա պաշտոնավարումը համընկել է այն ժամանակաընթացքի հետ, երբ սրվել են Վրաստանի՝ իր հյուսիսային հարևան Ռուսաստանի հետ հարաբերությունները Աբխազիային և Հարավային Օսիայի պատճառով, իսկ Վրաստանը ձգտում էր միանալ ՆԱՏՕ-ին։ Իր պաշտոնավարման ընթացքում նա խոստացել է շարունակել դիվանագիտական ակտիվ գործունեությունը եղած խնդիրների խաղաղ լուծման ուղղությամբ[3]։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Տղեշելաշվիլուն փոխարինել է Գրիգոլ Վաշաձեն 2008 թվականի դեկտեմբերի 5-ին, երբ փոխվել է երկրի կառավարությունը[4][5]։ Դեկտեմբերին նա նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար[6][7]։ 2010 թվականից մինչև 2012 թվականը նա դարձել է վերաինտեգրման նախարար[1][8]։

Անձնական կյանք խմբագրել

Տղեշելաշվիլին ամուսնացած է և ունի 2 երեխա։ Մայրենի վրացերենից բացի գիտի նաև անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ministry for Reintegration. Ekaterine Tkeshelashvili». Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  2. "Chief Prosecutor Becomes Foreign Minister" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Civil.ge, May 5, 2008.
  3. (ռուս.) <<Грузинская дипломатия должна быть активной - глава МИД>>(չաշխատող հղում) NewsGeorgia, May 6, 2008.
  4. "Cabinet reshuffled", Civil.ge, December 5, 2008.
  5. "Senior Georgian ministers sacked", BBC News, December 5, 2008.
  6. "Former FM to Chair NSC" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Civil.ge, December 18, 2008.
  7. "Saakashvili: NSC Becomes Stronger with its New Chair" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Civil.ge, December 23, 2008.
  8. "Reshuffle in Government, NSC", Civil.ge, November 20, 2010.
  9. Ekaterine Tkeshelashvili biography, Office of the State Minister of Georgia for Reintegration, Retrieved January 1, 2011.