Հայկ Համբարձումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Աշոտի Համբարձումյան (սեպտեմբերի 19, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, էպոսագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (2008), ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս, ՀԳՄ անդամ, խմբագիր, լրագրող։
Հայկ Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1982 (41 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրականագետ, լրագրող, խմբագիր և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և Շողակաթ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (2003) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (2008) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Երևան քաղաքում։ 1989-ից 1993 թվականներին սովորել է Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 միջնակարգ դպրոցում։ 1993-ից 1999 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 միջնակարգ դպրոց-վարժարանում։
1999 թվականին ընդունվել և 2003 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը, 2003-ից ուսումը շարունակել և 2005-ին գերազանցությամբ ավարտել է մագիստրատուրան։ 2005-ին ընդունվել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի առկա ասպիրանտուրան՝ բանահյուսություն մասնագիտությամբ։
2008 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է «Սասնա Ծռերի» պատումների տիպաբանական խմբերն ու դրանց հատկանիշները» թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
Հայ ժողովրդական բանահյուսության, հայ հին, նոր ու ժամանակակից գրականության վերաբերյալ շուրջ հինգ տասնյակ հոդվածների հեղինակ է։ Մասնակցել ու զեկուցումներով հանդես է եկել Հայաստանում, Արցախում և արտերկրում կազմակերպված բազմաթիվ գիտաժողովների։ Մասնավորապես 2006 և 2009 թվականներին՝ «Հայկական Սասնա ծռեր էպոսն ու համաշխարհային էպիկական ժառանգությունը» երկրորդ և երրորդ[1] միջազգային գիտաժողովներին, 2007-2010-ին՝ Հայաստանում և Արցախում անցկացաված «Երիտասարդ գրողների համաժողովներին»։ 2009-ը և 2011 թթ. «Սասնա Ծռեր» էպոսին նվիրված զեկուցմամբ և դասախոսությամբ հանդես է եկել ԱՄՆ Միչիգանի համալսարանի (Անն Արբոր) Հայագիտության ամբիոնում, Լոս Անջելեսի կալիֆորնյան (UCLA) համալսարանում։
2002-2003 թվականներին աշխատել է Երևանի օտար լեզուների «Մակսեդան» դպրոցում՝ որպես հայոց լեզվի, հայ գրականության, հայոց և նոր պատմության ուսուցիչ։ 2004 թվականին աշխատել է «Օրրան» բարեգործական կենտրոնում՝ որպես մանկավարժ։ 2005-ից 2007 թվականներին աշխատել է Երևանի Մաշտոցի անվ. համալսարանում, որպես արտասահմանյան գրականության և հայ ժողովրդական բանահյուսության դասախոս։ 2007 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնում։ Դասախոսում է «Հայ ժողովրդական բանահյուսություն», «Հայ գրականության պատմություն», «Գրական տեքստի վերլուծության մեթոդներ և եղանակներ» առարկաները։ Զուգահեռաբար 2006 թվականից որպես սցենարիստ, խմբագիր, լրագրող աշխատում է «Շողակաթ» հեռուստաընկերությունում[2]։ Մշակութային, հոգևոր-կրոնական բնույթի մի շարք տեսաֆիլմերի հեղինակ է։
Երկեր
խմբագրել- Անկախության «Սասնա ծռերը»․ էպոսը անկախության շրջանի գրականության մեջ և հանրային դիսկուրսում, Երևան, «Մատենադարան», 2021, էջ 198։
- Սասնա ծռեր.պատում, մոտիվ, գրքային ավանդույթ, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2018, 320 էջ։
- Զուգահեռ ընթերցումներ /ուսումնասիրություններ և հոդվածներ/, Երևան, Գրական Էտալոն, 2012 թ, 260 էջ։
- Առասպելաստեղծ աշխարհայացք և ստեղծագործական մեթոդ (դասախոսություն), Երևան, Անտարես, 2013 թ., էջ 64։
Թարգմանիչ՝
Մագդա Ջանփոլադյան, Սասունցի Դավթի ռուսական կյանքը, /թարգմ. ռուս. Հ. Համբարձումյան, Երևան, «Անտենոր», 2015։
Խմբագրած գրքեր՝
- Անատոլի Հովհաննիսյան, Հայելի (բանաստեղծություններ),Երևան, «Գրաբեր», 2012 թ., 128 էջ։
- Գրական տապան, Հայաստանը գրականություն է հյուրընկալում (ստեղծագործությունների ժողովածու), Երևան, 2013, էջ 360։
- Անդրե Ժիդ, Եթե հատիկը չմեռնի, Երևան, «Զանգակ», 2016, էջ 416։
- Ռեյ Բրեդբերի, Ֆարինհայտ 451, Երևան, «Զանգակ», 2016, էջ 208:
- Սոֆոկլես, Ողբերգություններ. Էդիպուս արքա, Էդիպուսը Կոլոնոսում, Անտիգոնե, Երևան, «Զանգակ», 2016, էջ 320:
- Ուիլյամ Շեքսպիր, Լիր արքա, Երևան, «Զանգակ», 2015, էջ 288:
- Խալեդ Հոսեյնի, Եվ արձագանքեցին լեռները, Երևան, «Զանգակ», 2016, էջ 400:
- Խալեդ Հոսեյնի, Օդապարուկ թռցնողը, Երևան, «Զանգակ», 2017, էջ 384:
- Հայկական ավանդապատումներ, Երևան, «Զանգակ», 2017, էջ 160: (նաև առաջաբանը)
- Համո Սահյան, Ինձ բացակա չդնեք, Երևան, «Զանգակ», 2016, էջ 248։
- Դիանա Համբարձումյան, Փեակների տարաբախտություն (վեպ), Երևան, «Զանգակ», 2017, էջ 320։ (Նաև առաջաբանը)։
- Արթուր Մեսրոպյան, Թռչող տունը (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, «Զանգակ», 2017, էջ 104 (նաև առաջաբանը)։
- Կարինե Աշուղյան, Հմայագիր(բանաստեղծությունների ժողովածու), Երևան, «Զանգակ», 2017, էջ 224։
- Լևոն Շահնուր, «Ցավեր բռնողը» (պատմվածքների ժողովածու), Երևան, «Զանգակ», 2018, էջ 136։
- Վահե Արսեն, Դոնկիխոտասպան իմ հայրենիք կամ ի սկազբանէ էին (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, «Զանգակ», 2018, էջ 120:
- Հենրիկ Էդոյան, Լույսը ձախ կողմից (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, «Զանգակ», 2018, 152 էջ
- Պուբլիուս Վերգիլիուս Մարո, Էնեական (լատիներենից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները` Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի), Երևան, «Զանգակ», 2018 էջ 568
- Լևոն Նես, Ստախոսը (վեպ), Երևան, «Զանգակ», 2010, էջ 160։
- Հենրիկ Էդոյան, Պոեզիայի երկակի տեսողությունը (էսսեներ և ուսումնասիրություններ), Երևան, «Զանգակ», 2020, էջ 368։
- Թերեզա Ամրյան, Այն եզդի կնոջ ճամպրուկը(վեպ), Երևան, «Զանգակ», 2020, էջ 240։
- Մարիաննա Հակոբյան, Կասկադ 6.15 (վեպ), Երևան, «Զանգակ», 2021, էջ 160։
- Վարդան Պետրոսյան, Սկիզբ(վեպ), Երևան, «Զանգակ», 2021։
- Մարիաննա Կարապետյան, Անկետադիր(բանաստեղծությունների ժողովածու), Երևան, «Զանգակ», 2021։
Կազմում, խմբագրում, առաջաբան
- Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության, Անկախության շրջանի պոեզիայի ընտրանի, Երևան, «Զանգակ», 2016, էջ 112։
- Համո Սահյան, Ընտրանի, Երևան, «Զանգակ», 2017,էջ 536:
- Օդիսսեաս Էլիտիս, բանաստեղծություններ.նոբելյան բանախոսություն, Երևան, «Արմավ», 2017, էջ 192։
- Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության, Երևան, «Զանգակ», 2017, էջ 112։
- Արցախի առած-ասացվածքները, Երևան, «Անտարես», 2017, 200 էջ։
- Գրական տապան, Հայաստանը գրականություն է հյուրընկալում (ստեղծագործությունների ժողովածու), Երևան, 2018, էջ 360։
- Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի, Երևան, «Զանգակ», 2018, էջ 160։
- Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի, Երևան, «Զանգակ», 2019, էջ 152։
- Նամակներ պարետին (պատմվածքների ժողովածու), Երևան, «Զանգակ», 2020, էջ 120։
- Ոչ մի շաբաթ առանց սիրո, Երևան, «Զանգակ», 2021, էջ 152։
- Ոչ մի շաբաթ առանց Չարենցի (ընտրանի-նոթատետր), Երևան, «Զանգակ», 2021։
- Ռոստամ Զալ. հայ-իրանական դյուցազնավեպ։ Պատումների ժողովածու։ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հրատ.»., Երևան, 2021, 372 էջ։ ISBN 978-9939-886-16-9
- Անահիտ Մարգարյան, Կես ճամփին մնացած գարուն, (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, «Զանգակ», 2022։
Հ. Համբարձումյանի հրապարակումները մամուլում
խմբագրել- Համաստեղյան մահվան տեսիլը, «Գարուն», 2004, թիվ 11, էջ 88-91։
- Հեծանիվ հայտնագործողի փառքը (բանաստեղծ Վահե Արսենի գրքի մասին), «Գրական թերթ», 10/12 2004։
- Հայ վեպի մեկ տարին, «Գարուն», 2006, թիվ 12, էջ 99-106։
- Սոնա Վանի սրբազան պահմտոցին, «Գրական թերթ», 27/01 2006։
- Անավարտ չու (բանաստեղծ Գագիկ Սահինյանի գրքի մասին), «Նարցիս», 2006, թիվ 4, էջ 37-41։
- Գր. Նարեկացու «Մատյանի» ժանրային առանձնահատկությունները, «Էջմիածին», 2006, թիվ 2-3, էջ 89-95։
- Շան կյանք լուրերի շարունակական բացակայության պայմաններում (Գուրգեն Խանջյանի վեպի մասին), «Գրական թերթ», 13/10/ 2006։
- Փոքր Մհեր. Գենեզիս և տիպաբանություն, «Գրականագիտական հանդես», 2006, թիվ 1, էջ 89-100։
- Տասներորդ մուսան (կանանց պոեզիայի մասին), «Գրեթերթ», 2006, թիվ 2։
- Անվախճան ոգորման խուլ արձագանքը (Նիկոլ Աղբալյան-130 միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն), «Գրականագիտական հանդես», 2006, թիվ 2, էջ 229-236։
- 2006 թվականի պատմվածքը, «Գարուն», 2007, թիվ 1-2, էջ 99-105։
- Հայ վեպի գիտական պատմություն, «Գրականագիտաական հանդես», 2007, 1-2, էջ 345-353։
- Տարբերակայնության դրսևորումը «Սասնա ծռերի» պատումների տիպաբանական խմբերի ձևավորման գործընթացում, «Գրականագիտական հանդես», 2007, Ա-Բ (Է-Ը), էջ 3-10։
- Մոտիվի գործառնականությունը վիպական տեքստում, «Էջմիածին», 2007, Ը, էջ 77-82։
- «Սասնա ծռերի» Մշո պատումների կառուցվածքային որոշ առանձնահատկություններ, Էջմիածին, 2008, Զ-Է, էջ 113-117
- Արդի երիտասարդական արձակը կամ արդի արձակի երիտասարդությունը, «Գանձասար. երիտասարդ գրողների խորհրդակցություն» (խորհրդաժողովի նյութեր), Ստեփանակերտ, 2008, էջ 19-24։
- Առասպելաստեղծ աշխարհայացք և ստեղծագործական մեթոդ, «Գրականագիտական հանդես», Երևան, 2009, էջ 120-134։
- «Հայ ժողովրդական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» միջազգային երրորդ գիտաժողովը, «Պատմաբանասիրական հանդես», Երևան, 2010, էջ 303-307։
- Հեքիաթասացության և հեքիաթի պոետիկայի դրսևորումները Վահան Տերյանի «Ոսկե հեքիաթ» շարքում, «Նարցիս», Երևան, 2011, էջ 77-83։
- Ծմակուտի «չարքը». «Վիթխարու» կերպարի գեղարվեստական իրացման առանձնահատկությունները, Մաթևոսյանական ընթերցումներ 2 (հոդվածների ժողովածու), Երևան, 2011, էջ 139-150։
- «Սասնա ծռեր» էպոսի պատումների ուսուցումը, «Հայոց լեզու և գրականություն», Երևան, 2011, թիվ 4, էջ 33-38։
- Վիպական հերոսների գործառույթների փոխակերպումը, «Բանբեր Երևանի համալսարանի»(հասարակական գիտություններ (բանասիրություն), 135.2, Երևան, 2011, էջ 31-38։
- Սասնա ծռեր էպոսի կերպարային համակարգի ուսուցումը, «Կրթությունը և գիտությունը Արցախում», Երևան, 2012, 1-2, էջ 99-107։
- «Սասնա ծռեր» էպոսի մոտիվային ուղեցույցի ստեղծման սկզբունքներն ու առանձնահատկությունները, Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը (երրորդ միջազգային գիտաժողովի նյութեր) Երևան, 2012, 206-216։
- Մահը որպես ապրելու առիթ ու ընտրության հնարավորություն` կենդանի խոզի ու ճամպրուկի միջև(Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպը), «Գրական թերթ», 2012, թիվ 43։
- Կին-քաղաք, կին-ամրոց` աննվաճ ու նվաճված, «Գրանիշ» 2013/3, էջ 6-10։
- Սասունցի Դավթի երկրորդ հարվածն ու Մելիքի քույրը, «Էջմիածին», 2013, Գ, էջ 26-34։
- Ժենյա Քալանթարյանի «Եղիշե Չարենց» (ուսումնասիրություններ) ժողովածուն, «Վէմ» հանդես, Երևան, 2013 թիվ 2 (42), էջ 205-212։
- Սայաթ-Նովայի առասպելականացումը, «Գրականագիտական հանդես», թիվ ԺԴ (14), Երևան, 2013, էջ 45-54։
- Ներկա ու բացակա աստծո պես. հոր կերպարը արդի հայ արձակում, Ժամանակակից հայ արձակի հիմնախնդիրները գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2013, էջ 162-175։
- Բանավոր էպոսն ու գրական ավանդույթը. փոխազդեցության ուղղություններ ու հնարավորություններ, «Բանբեր Մատենադարանի», հ. 20, Երևան, 2014, էջ 153-168։
- Համո Սահյան.դիմանկարի փորձ, «Վէմ» համահայկական հանդէս, թիվ 3 (47), հավելված, Երևան, 2014, էջ 30-46։
- Թագուհի Շիշմանյանի երկերի ժողովածուն, Վէմ», համահայկական հանդէս, թիվ 4(52), Երևան, 2015, էջ 146-152:
- «Սասնա ծռեր» էպոսի և ժողովրդական հեքիաթների դև-պառավներն ու վայրի բնության տիրակալ Ավդալը, «Ոսկե Դիվան», հեքիաթագիտական հանդես, Երևան, 2015, թիվ 5, էջ 7-22։
- «Սասնա ծռեր» էպոսի ուսումնասիրության նոր մեթոդների դասավանդումը բուհում, «Մանկավարժական միտք», թիվ 3-4, Երևան, 2016, էջ 74-86։
- Re-readings of the epic Sasna Tsrrer (Daredevils of Sassoun) in contemporary Armenian prose: from epic to novel («Սասնա ծռեր» էպոսի վերընթերցումը հայ արդի արձակում. էպոսից-վեպ»), «LEA - Lingue e Letterature d'Oriente e d'Occidente», № 5 Firenze University Press, 2016, pp. 103–116.
- О некоторых эпико-мифологических мотивах Армянского и Карачаево-Балкарского эпосов (на примере «Давида Сасунского» и «Нартиады») («Հայկական և Կարաչաևո-բալկարական էպոսների որոշ էպիկական-առասպելական մոտիվների մասին(«Սասունցի Դավթի» և «Նարտյան» էպոսի օրինակով)») «Вестник Северо-Восточного федерального университета имени М. К. Аммосова: Серия Эпосоведение», №3, Якутск, 2016, ст. 34-43:
- Some features of translation of the epic: English translations of the Armenian national epic “David of Sassoun” («Էպոսի թարգմանության որոշ առանձնահատկություններ. Հայկական ազգային«Սասունցի Դավիթ» էպոսի անգլերեն թարգմանությունները»), Вестник Северо-Восточного федерального университета имени М. К. Аммосова: Серия Эпосоведение». № 2 (06), Якутск, 2017, ст. 27-36.
- Թշնամու նկատմամբ հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ միջնադարյան ավանդավեպերում և «Սասնա ծռեր» էպոսում, «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ»(հոդվածների ժողովածու), Երևան, 2017, էջ 37-64։
- Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքի դասավանդումը, «Մանկավարժական միտք», 2018, թիվ 4(71), էջ 136-142։
- Հերոսների թագաւորական նշաններից` միջազգային յարաբերութիւնների հաստատում. «Սասնայ ծռեր» էփոսի առաջին հանրապետութեան տարիներին գրառուած պատումները, «Բագին», Լիբանան, 2018, ԹԻՒ 3, էջ 48-60։
- "Сасунские Удальцы": Вопросы мотивного анализа и заимовлияния Армянского эпоса и книжной традиции".(«Սասնա ծռեր». Հայկական էպոսի մոտիվային վերլուծության և գրքային ավանդույթի հետ փոխազդեցության հարցեր), "Актуальные проблемы гуманитарной науки: фольклористика, литературоведение, этнография, история, археография Материалы Всероссийской (с международным участием) научно-практической конференции, посвященной 80-летию со дня рождения видного ученого-фольклориста, почетного академика АН РБ Сулейманова Ахмета Мухаметвалеевича, 23-25 мая 2019 г.", ՌԴ, Ուֆա, 2019, ст. 43-47.
- «Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի»․ Հովհաննես Թումանյանի կյանքի ու ստեղծագործության ներակայացման նոր ձևաչափը, «Ակունք» գիտական հոդվածներ ժողովածու, թիվ 1(21), Երևան, 2019, էջ 165-175։
- «Սասնա ծռեր» էպոսի կառուցվածքային համակարգի ձևավորումը.առասպելական սխեմանե՞ր, թե՞ գրական ավանդույթ, Գրականագիտական հանդես, հատ. Ի, 2020, էջ 312-326, https://arar.sci.am/dlibra/publication/285450/edition/262098:
- Таинственный герой Армянского эпоса «Сасунские Удальцы» Авдал: от кавказских охотничьих мифов до народных сказок, «Народная культура в современном мире: традиции, сказительство и ритуал», материалы кнферении, Уфа, 2020, ст. 27-35:
- Որսորդությունը՝ որպես ազնվական գործունեության տեսակ և հիպերմոտիվ՝ «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան մատենագրության մեջ, «Բանբեր Մատենադարանի», թիվ 30, էջ 273-294, 2020։
- «Ռոստամ Զալ» հայ-իրանական վեպի տարբերակներն ու ժանրային յուրահատկությունները, Գրականագիտական հանդես, հատ. ԻԱ, 2020, էջ 228-256։
- Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի 2020 թվականի հրատարակությունները, “Journal of the Society for Armenian Studies”, Vol. 28, “Brill”, 2021 p. 1–7.
- АРМЯНО-ИРАНСКИЙ ЭПОС «РОСТАМ ЗАЛ» И «ДАВИД САСУНСКИЙ», Вестник Северо-Восточного федерального университета имени М.К. Аммосова. Серия "Эпосоведение",3(23), Якутск, РФ, 2021, с. 19-25.
- Marine Khemchyan. Donor And Adviser In Armenian Folk Fairy Tales: Research And Index (Yerevan, RA NAS, Institute of archaeology and ethnography, 2021, 240 pages), Բանբեր հայագիտության, Համար 1 (2022), էջ 244-247։
- Սննդային մոտիվները «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ․ հերոսների ճաշացանկը, Բանբեր Մատենադարանի 33, Երևան, 2022, էջ 105-132։
- Армянская проза эпохи независемости (առաջաբան), Современная литература стран СНГ, анталогия, Москва, 2022, ст. 129-137.
- Պատերազմը և կանայք Հրանտ Մաթևոսյանի արձակում, Մաթևոսյանական ընթերցումներ 4 (գիտաժողովի նյութերի ժողովածու), Երևան, ԵՊՀ, 2022, էջ 255-282։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ ««Սասնա ծռեր» էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» երրորդ միջազգային գիտաժողովին նվիրված էջ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Հայկ Համբարձումյանի «Թեմա» հեղինակային հաղորդումները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.