Սարգիս Հովսեփյան (գրող)

հայ արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Հովսեփյան (այլ կիրառումներ)

Սարգիս Հովսեփյան (հունիսի 24, 1977(1977-06-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ։ Հայաստանի գրողների միության անդամ (2013)[1]։

Սարգիս Հովսեփյան
Ծնվել էհունիսի 24, 1977(1977-06-24) (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, դրամատուրգ և սցենարիստ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ԱնդամակցությունՀԳՄ
Սարգիս Հովսեփյան Վիքիքաղվածքում

ԿենսագրությունԽմբագրել

Սարգիս Հովսեփյանը ծնվել է 1977 թվականի հունիսի 24-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Գրական ստեղծագործություն» բաժինը և մագիստրատուրան։ Արձակ ստեղծագործությունների, հեռուստատեսային ֆիլմերի սցենարների ու պիեսների հեղինակ է։ 2007 թվականից տպագրվում է գրական մամուլում, «Գրեթերթ», «Գրանիշ», «Դրամատուրգիա» հանդեսում, «Գրողուցավ», «Ինքնագիր» գրական կայքերում։ Հովսեփյանի պատմվածքներն ընդգրկված են մի շարք ժողովածուներում[2]։

ԵրկերԽմբագրել

  • Դոմինո (պատմվածքներ, պիես), Երևան, 2012։
    • «Դոմինո» առաջին ժողովածուն լույս է տեսել 2012 թվականին՝ «Անտարես» հրատարակչության կողմից, ընդգրկում է պատմվածքներ և պիես։ Խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան։ 168 էջ։

ՊարգևներԽմբագրել

  • «Գրիշա Դարբինյան» հիմնադրամի մրցանակ
  • «Գրեթերթ»-ի մրցանակ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել