Էդուարդ Հարենց

հայ գրող, թարգմանիչ, արևելագետ

Էդուարդ Հարենց (Հարությունյան) (օգոստոսի 27, 1981(1981-08-27), Տաթև, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, թարգմանիչ, արևելագետ, Հայաստանի գրողների միության անդամ։

Էդուարդ Հարենց
Ծնվել էօգոստոսի 27, 1981(1981-08-27) (42 տարեկան)
ԾննդավայրՏաթև, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, թարգմանիչ և արևելագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԿահիրեի համալսարան (2004) և Երևանի պետական համալսարան (2007)
ԱնդամակցությունՀԳՄ
Էդուարդ Հարենց Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Գորիսի շրջանի Տաթև գյուղում։ 1999 թվականին ավարտել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցը։ 2001-2004 թվականներին սովորել և ավարտել Կահիրեի պետական համալսարանի արաբական լեզվի ու գրականության կենտրոնը։ 2001-2007 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։

Տպագրվել է Թեհրանի «Ալիք», «Գրական թերթ», «Նոր հայացք», «Գրեթերթ» և այլ պարբերականներում։ 2007 թվականին արժանացել է, Հայաստանի գրողների միության և Երևանի պետական համալսարանի համատեղ ստեղծագործական մրցույթի երկրորդ կարգի մրցանակի։ Մի քանի անգամ արժանացել է «Գրեթերթի» մրցանակի՝ պոեզիա՝ թերթի 2007 թվականի թիվ 5-ում տպագրած բանաստեղծական շարքի համար[1], թարգմանություն արաբերենից՝ Ադոնիսի բանաստեղծական շարքի թարգմանության համար (2009, թիվ 1)[2][3], պոեզիա, բանաստեղծական շարք (2011, թիվ 1)[1], թարգմանություն, Մարալ-Ալ Մասրի, (2011, թիվ 4), թարգմանություն, «Հելենա Կրուկ» (2013)։

Էդուարդ Հարենց հայերեն է թարգմանում արաբական ու ֆրանսիական հին ու ժամանակակից ստեղծագործություններ։

Երկեր խմբագրել

  • «Ելման կոյնե» (Երևան, 2018)[4]
  • «Խազագրումներ ըստ Ծնեբեկի», (Երևան, 2016)[5]
  • Լեթարգիական արթնություն, (Երևան, 2012)[6]
  • Մեխակե անձրև, (Երևան, 2005)
  • Կիսատ պատանություն, (Երևան, 2004)
  • Արցունքոտված անուրջներ, (Երևան, 2002)
  • Երազ կորուսյալ, (Երևան, 2000)

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Դա Վինչի։ Ալբոմ /Խմբ.՝ Արքմենիկ Նիկողոսյան.- Երևան։ Անտարես, 2015.- 96 էջ.- (Գեղանկարչության մեծ վարպետները)։
  • Ի սկզբանէ էր բանն.- Երևան։ Ապոլոն, 2013.- 440 էջ.- Բովանդ-ից՝ Շլեխտեր Լամբերտ. «Իմ տան բակում…»; «Սարդոստայն փռված աստղերի միջև…»:
  • Ծաղկած բառեր։ Վրաց. երիտ. պոեզիայի երկլեզվյա անթոլոգիա.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2011.- 68 էջ.- Բովանդ-ից՝ Ռոին Աբուսելիձե. Մերոնք; Մեզ մոտ` Մեծ Աջարիայում; Խոսե՛նք; Հայրս; Նուկրի Բերեթելի. Նորից գյուղի մասին; Ես քեզ կդավաճանեմ; Գիորգի Գաբաիձե. Ցլամարտիկը; «Արի դառնանք` մանկությունը վերադարձնենք…»; Գենրի Դոլիձե. Սիրտ իմ; Լևան Զարիձե. «Սրտի միջով է անցնում քարավանը հոգսերի…»; «Նորալուսինը ձեռքով հնձում էր…»; «Լուսինը Քուռ գետի մեջ լողացող…»; Նիկա Չերքեզիշվիլի. Մարդը; Նիկա Քվրիվիշվիլի. «Անձրև էր անդուլ…»:
  • Վան Գոգ։ Ալբոմ /Խմբ.՝ Արքմենիկ Նիկողոսյան.- Երևան։ Անտարես, 2012.- 96 էջ.- (Գեղանկարչության մեծ վարպետները)։
  • Տառեր քարերին։ Հայկական և ռուսական արդի պոեզիայի ժողովածու (երկլեզու) /Կազմ.՝ Վիկտորյա Չեմբարցևա, Ելենա Շուվաևա-Պետրոսյան, Գևորգ Գիլանց, Դավիթ Մաթևոսյան.- Մոսկվա։ Խուդոժեստվեննայա լիտերատուրա, 2013.- 544 էջ.- Բովանդ-ից՝ Վադիմ Մուրադխանով. Ցուրտը; Կապչագայ; Քաղաք; Դանիիլ Չկոնիա. Իտալական տետրից; «Ընդառաջ գալիս՝ օձիքդ արձակիր…»; Վրացական բանաստեղծություն; «Ոչինչ, կկարոտեմ, ոչինչ…»; Աննա Պոլետաևա. «Սիրելի՛դ իմ, ողջույն, այդ ես եմ…»; «Կանգնել ու կարդում ես` լճակին…»; Summertime ; «Հանգչում են աստղերը խոստումների…»; «Ամառը մեր հասել արդեն…»; «Ես կհաստատվեմ ուսերիդ վրա…»; «Երբ մի օր հեռանամ, կասվեն հազարավոր բառեր…»:
  • Քելմենդի Ետոն։ Սկիզբը լուռ է միշտ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հեղ. հրատ., 2015.- 48 էջ։
  • Hakobian Vardan. La respiration de la pierre.- Erevan: Zangak-97, 2009.- 144 p.
  • Poésie contemporaine arménienne. Anthologie en français /Comp.: Lévon Ananian.- Erévan: Apollon, 2012.- 176 p.-

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ԳՐԵ Մրցանակ». ԳՐԵԹԵՐԹ. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. says, Կարեն Անտաշյան. «ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ | Թարգմանություններ արաբերենից | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. Մովսիսյան, Նունե (2014 թ․ սեպտեմբերի 13). «Արաբական ժամանակակից պոեզիա». Հայկական կակաչ (Papaver Armeniacum) (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. «Էդուարդ Հարենց՝ «Ելման կոյնե» գրքի շնորհանդես». Կարդացե՜ք հիմա. 2018 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  5. ««Նոր գիրք» 3/28. «Խազագրումներ ըստ ծնեբեկի», «Առավոտը պինդ գրկած» և «Անտիպ ուսումնասիրություններ»». armenpress.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. «Լեթարգիական արթնություն ebook by Էդուարդ Հարենց». Rakuten Kobo (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Հարենց» հոդվածին։