Գրիգ (Գրիգոր Կարապետի Շաշիկյան, դեկտեմբերի 13, 1991(1991-12-13), Երևան, Հայաստան), արդի հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2016) և Հայաստանի ՓԵՆ կենտրոնի անդամ (2021) [1]։ Ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, շվեդերեն, վրացերեն, ռուսերեն, ռումիներեն, մակեդոներեն և պարսկերեն։

Գրիգ
Գրիգ.jpg
Ծնվել էդեկտեմբերի 13, 1991(1991-12-13) (30 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր և գրականագետ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներՀիսուսի կատուն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 13-ին Երևանում՝ նկարչի ընտանիքում։ 1998 թվականին ընդունվել և 2008 թվականին ավարտել է մայրաքաղաքի Յ. Լեփսիուսի անվան թիվ 88 միջնակարգ դպրոցը։ 2009 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ։ 2013-2015 թթ. սովորել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Համաշխարհային գրականություն և գրականության տեսություն» մագիստրոսական ծրագրով։ 2015-ից նույն ֆակուլտետի ասպիրանտ է։ Գրիգի պատմվածքները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում, անթոլոգիաներում («Գրեթերթ», «Գրական թերթ», «Ցոլքեր», «Անդին», «Նորք», «Երիտասարդ գրողների անթոլոգիա», «ԳՐԵգիրք», «Կայարան», «Հայ ժամանակակից գրականության ՔՐԵՍՏՈՄԱՏԻԱ, 8-րդ և 9-րդ դասարաններ [2]», «Дружба народов», «Литературная Армения», «Armenien berättar: Berg under bar himmel [3]», «Vom Baby, das den Mond verschluckte» և այլն), հրապարակվել են նաև էլեկտրոնային գրական հարթակներում։ 2013 թվականին Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից արժանացել է Հակոբ Կարապենցի անվան պարգևի՝ 2011-2012 ուսումնական տարում դրսևորած բարձր առաջադիմության և ստեղծագործական ակտիվության համար, իսկ 2013 և 2014 թվականներին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ արժանացել է Ստեփան Ալաջաջյանի անվան կրթաթոշակի։ 2015 թվականին «Անտարես» հրատարակչության «XXI. արդի հայ արձակ» մատենաշարով լույս է տեսել «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն, որը բազմիցս վերահրատարակվել է։ 2019 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից լույս է տեսել Գրիգի երկրորդ՝ «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» գիրքը, վերահրատարակվել է 2021-ին։

ՄրցանակներԽմբագրել

 
Գրիգը գերմանական Քոբուրգ քաղաքի Էհրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում տեղի ունեցած Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակը ստանալիս:
  • 2012 թ. «Պուճուր մարդը» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի՝ «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակի։
  • 2013 թ. «Երկու սիլուետ» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի՝ «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակի։
  • 2014 թ. «Հիսուսի կատուն» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի՝ «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակի։
  • 2016 թ. «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի համար «Երևանյան բեսթսելեր» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից արժանացել է Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակի։
  • 2020 թ. «Հիսուսի կատուն» պատմվածքի համար արժանացել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության հայկական բաժանմունքի կողմից սահմանված «Խօսք Առ/Be Heard» մրցանակի [5]։
  • 2021 թ. «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունը ընդգրկվել է գերմանական «Hotlist» անկախ հրատարակիչների մրցույթի տարվա լավագույն տասը գրքերի շարքում [6]։
  • 2022 թ. «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունն արժանացել է գերմանացի անվանի արևելագետ, բանաստեղծ և թարգմանիչ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան հեղինակավոր մրցանակի [7]։
  • 2022 թ. «Զանգեր խուլերի քաղաքում» պատմվածքի համար արժանացել է հայաստանյան «ՓԵՆ» և «Փինք» կազմակերպությունների կողմից սահմանված «ՓինքՓեն» մրցանակի։

ԳրքերԽմբագրել

ԳրախոսականներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել