Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն

Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն (ԻՖԼԱ, անգլ.՝ International Federation of Library Associations and Institutions, IFLA), Միջազգային գրադարանային կազմակերպություն։ ԻՖԼԱ-ն հիմնադրվել է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում 1927 թվականի սեպտեմբերի 30-ին Միացյալ Թագավորության գրադարանային ասոցիացիայի տարեկան ժողովի ընթացքում։ Ներկայումս ԻՖԼԱ-ն աշխարհի 150 երկրներում ավելի քան 1700 անդամներ ունի, այդ թվում՝ ազգային ասոցիացիաներ, գրադարաններ, հասարակական կազմակերպություններ և անհատներ։ Կազմակերպության պաշտոնական լեզուներն են անգլերենը, գերմաներենը, իսպաներենը, ռուսերենը և ֆրանսերենը։ ԻՖԼԱ-ն գրանցված է Նիդերլանդներում։ Նրա շտաբ-բնակարանը գտնվում է Հաագայում, Թագավորական գրադարանի շենքում[7]։

Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն
Изображение логотипа
ՏեսակՄիջազգային կազմակերպություն, library association?, մասնագիտական միություն և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Նիդերլանդներ[1][2][3][…]
ՀապավումIFLA[4]
Հիմնադրված1927
Գլխադասային գրասենյակՀաագա, Նիդերլանդներ
Գլխավոր քարտուղարBarbara Lison?[5], Isak Collijn?[6], William Warner Bishop?[6], Marcel Godet?[6], Wilhelm Munthe?[6], Pierre Bourgeois?[6], Gustav Hofmann?[6], Frank Francis?[6], Herman Liebaers?[6], Preben Kirkegaard?[6], Else Granheim?[6], Hans-Peter Geh?[6], Robert Wedgeworth?[6], Christine Deschamps?[6], Kay Raseroka?[6], Alex Byrne?[6], Claudia Lux?[6], Ellen Tise?[6], Ingrid Parent?[6], Sinikka Sipilä?[6], Donna Wills Scheeder?[6], Gloria Pérez-Salmerón?[6] և Christine Mackenzie?[6]
Կայքifla.org(անգլ.)

ԻՖԼԱ-ի գլխավոր քարտուղարների ցանկ

խմբագրել
Անուն Պաշտոնավարման տարիներ
Շարոն Մեմիս 2023 (գործող)
Հելեն Մանդլ 2021-2023
Ջերալդ Լեյթներ 2016–2021
Ջեննեֆեր Նիկոլսոն 2008–2016
Փիթեր Լոր 2005–2008
Ռասու Ռամաչանդրան 2004–2005
Ռոս Շիմոն 1999–2004
Լեո Վոգտ 1992–1998
Փոլ Նաուտա 1987–1992
Մարգրիտ Ուեյնստրում 1971–1987
Էնթոնի Թոմփսոն 1962–1970
Մարիա Ռազումովսկի 1962 (ժամանակավոր)
Յոահիմ Վիդեր 1958–1962
Տիետսե Պետեր Սևենսմա 1929–1958
Հենրիխ Ուլենդալ 1928–1929[8]

Նախագահներ

խմբագրել

Այժմ ԻՖԼԱ-ի նախագահն է Վիքի ՄըքԴոնալդը[9]։

ԻՖԼԱ-ի նախագահների ցանկ[10]
Անուն Երկիր Նախագահելու տարիներ
Իսակ Կոլիյն   Շվեդիա 1927–1931
Ուիլյամ Ուոռներ Բիշոփ   ԱՄՆ 1931–1936
Մարսել Գոդե   Շվեյցարիա 1936–1947
Վիլհելմ Մունթե   Նորվեգիա 1947–1951
Պիեռ Բուժուա   Շվեյցարիա 1951–1958
Գուստավ Հոֆման   Գերմանիա 1958–1963
Սըր Ֆրենկ Ֆրենսիս   Միացյալ Թագավորություն 1963–1969
Հերման Լիբարս   Բելգիա 1969–1974
Պրեբեն Կիրկեգաարդ   Դանիա 1974–1979
Ելսե Գրանհայմ   Նորվեգիա 1979–1985
Հանս-Պետեր Գեհ   Գերմանիա 1985–1991
Ռոբերտ Ուեջուորթ   ԱՄՆ 1991–1997
Քրիստին Դեշան   Ֆրանսիա 1997–2003
Քեյ Ռասերոկա   Բոտսվանա 2003–2005
Ալեքս Բիռն   Ավստրալիա 2005–2007
Կլաուդիա Լյուքս   Գերմանիա 2007–2009
Էլեն Տիսե   Հարավային Աֆրիկա 2009–2011
Ինգրիդ Պարենտ   Կանադա 2011–2013
Սինիկա Սիպիլե   Ֆինլանդիա 2013–2015
Դոննա Շիդեր   ԱՄՆ 2015–2017
Գլորիա Պերես-Սալմերոն   Իսպանիա 2017–2019
Քրիստին Մըքենզի   Ավստրալիա 2019–2021
Բարբարա Լիզոն[11]   Գերմանիա 2021–2023
Վիքի ՄըքԴոնալդ   Ավստրալիա 2023–2025

ԻՖԼԱ-ի կազմում ըստ գրադարանների տիպի ու տեսակի, ըստ նրանց կատարած աշխատանքի բնույթի գործում են մի քանի տասնյակ մշտական հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր։ Այդ բոլոր մասնագիտական միավորումները ստեղծում են տարբեր մեթոդական ուղեցույցներ և հրահանգներ, որոնք ծառայում են գրադարանների աշխատանքի ուղղորդմանը և համաձայնեցմանը[12]։ Հայկական գրադարանային միության «Տարեգրքի» 8-րդ համարում (2004) հայերեն թարգմանությամբ լույս են տեսել «ԻՖԼԱ-ի դպրոցական գրադարանի հռչակագիրը», «ԻՖԼԱ-ի ինտերնետի հռչակագիրը», «Հռչակագիր գրադարանների, տեղեկատվական ծառայությունների և մտավոր ազատության մասին» (ընդունվել է Գլազգոյում, Շոտլանդիա, 2002 թվականի օգոստոսի 23-ին ԻՖԼԱ-ի գլխավոր ժողովի կողմից և այլ փաստաթղթեր[13]։

Ստորաբաժանումներ

խմբագրել
 
«Ինչպես հայտնաբերել կեղծ լուրերը» ԻՖԼԱ-ի հրատարակություն (2017)

Ավելի քան 60 բաժիններ, ռազմավարական ծրագրեր և հատուկ շահագրգիռ խմբեր ներառված են հինգ ստորաբաժանումներում՝ իրականացնելու ԻՖԼԱ-ի ծրագրերը[14]։

Այս ստորաբաժանումներն են.

  • Գրադարանի տեսակներ - ներառում է[15][16]՝
    • բաժիններ, որոնք կենտրոնացած են ակադեմիական, հետազոտական, հանրային, հատուկ և դպրոցական գրադարանների աշխատանքին․
    • ստանդարտների կոմիտեի ռազմավարական ծրագիր, և հատուկ շահագրգիռ խմբեր, ներառյալ «Գլոբալ առողջապահության և աղետների ժամանակ առողջության վերաբերյալ փաստացի տվյալներ» (E4GDH) խումբը։
  • Գրադարանային հավաքածուներ - ներառում է[17]՝
    • բաժիններ ձեռքբերումների և հավաքածուների մշակման, հազվագյուտ գրքերի և հատուկ հավաքածուների, նաև լրատվամիջոցների վերաբերյալ․
    • պահպանության և ամրակայման ռազմավարական ծրագրեր (PAC)․
    • ստանդարտների կոմիտե.
    • ԼԳԲՏՔ օգտվողների և գրադարանային հրատարակությունների վերաբերյալ հատուկ հետաքրքրությունների խմբեր։
  • Գրադարանային ծառայություններ - ներառում է[18]՝
    • մատենագիտության, ցուցակագրման և բնիկ ազգերի վերաբերյալ բաժիններ․
    • ռազմավարական ծրագրեր UNIMARC-ի և ստանդարտների կոմիտեի վերաբերյալ.
    • մեծ տվյալների և թվային հումանիտար գիտությունների վերաբերյալ հատուկ շահագրգիռ խմբեր։
  • Մասնագիտության աջակցություն - ներառում է[19]՝
    • բաժիններ գրադարանների շենքերի և սարքավորումների, տեսության և հետազոտությունների, վիճակագրության և գնահատման վերաբերյալ. ռազմավարական ծրագրեր․
    • տեղեկատվության մատչելիության և խոսքի ազատության կոմիտեի (FAIFE), հեղինակային իրավունքի և այլ իրավական հարցերի կոմիտեի (CLM) և Ստանդարտների կոմիտեի համար.
    • հատուկ շահագրգիռ խմբեր, ներառյալ կանայք,
    • տեղեկատվություն և գրադարաններ Հատուկ շահերի խումբ և ԱԱՀ կրթություն զարգացող երկրներում։
  • Տարածաշրջաններ - ներառում է՝
    • բաժիններ Աֆրիկայի, Ասիայի և Օվկիանիայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի վերաբերյալ.
    • գրադարանների զարգացման ծրագրի և ստանդարտների կոմիտեի ռազմավարական ծրագրեր.
    • հատուկ շահագրգիռ խումբ տեղեկատվական ցանցի հասանելիության համար – Աֆրիկա (ATINA)[20]:

Ռազմավարական նախագծեր

խմբագրել

ԻՖԼԱ-ն իրականացնում է վեց ռազմավարական ծրագիր.

  • Ստանդարտների հանձնաժողով
  • Հեղինակային իրավունքի և այլ իրավական հարցերի (CLM) խորհրդատվական կոմիտե
  • Տեղեկատվության մատչելիության ազատության և արտահայտվելու ազատության (FAIFE) խորհրդատվական կոմիտե
  • Գրադարանների զարգացման ծրագիր (LDP)
  • Պահպանության և ամրակայման ռազմավարական ծրագիր (PAC)
  • UNIMARC ռազմավարական ծրագիր[14]։

Հայաստանյան գրադարանները և ԻՖԼԱ-ն

խմբագրել

Հայաստանի գրադարանները անդամակցում են ԻՖԼԱ-ին 1990-ական թվականներից։ 1996 թվականին ԻՖԼԱ-ին անդամակցել է Հայկական գրադարանային ասոցիացիան։ Հայաստանի ազգային գրադարանը անդամակցում է ԻՖԼԱ-ին 2006 թվականից[21][22]։ 2022 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի»[23] միջազգային գրադարանային գիտաժողովը, որը նվիրված էր հայ գրատպության 510-ամյակին։ Գիտաժողովին մասնակցում էր և ելույթ ունեցավ ԻՖԼԱ նախագահ Բարբարա Լիզոնը, որը ելույթ ունեցավ «XXI դարի երկրորդ տասնամյակի գրադարանների մարտահրավերները և ինչպես է ԻՖԼԱ-ն նրանց աջակցում» թեմայով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. International Federation of Library Associations and Institutions
  2. OpenCorporates — 2010.
  3. Dutch Business Register
  4. Article 1 // IFLA Statutes — 2008. — P. 1.
  5. https://web.archive.org/web/20230811122248/https://www.ifla.org/president/
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 https://web.archive.org/web/20230811122701/https://www.ifla.org/past-presidents/
  7. «IFLA» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. «Past IFLA Secretaries General». International Federation of Library Associations and Institutions. Վերցված է 2023 թ․ ապրիլի 14-ին.
  9. «IFLA President». IFLA. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.
  10. «IFLA Presidents». International Federation of Library Associations and Institutions. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  11. «IFLA President». IFLA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. «IFLA Publications». IFLA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
  13. Հայկական գրադարան. Երևան. 2004. էջեր 61–74. ISBN 9993099619.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. 14,0 14,1 «IFLA -- Activities and Groups». www.ifla.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  15. «IFLA -- Evidence for Global and Disaster Health (E4GDH) Special Interest Group». www.ifla.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  16. «IFLA -- Division of Library Types». www.ifla.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  17. «IFLA -- Division of Library Collections». www.ifla.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  18. «IFLA -- Division of Library Services». www.ifla.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  19. «IFLA -- Division of Support of the Profession». www.ifla.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  20. «IFLA -- Division of Regions». www.ifla.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  21. Հայրապետյան, Ներսես (1997). «Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն» (PDF). Տեղեկագիր Հայաստանի գրադարանային միության: 19–26. Վերցված է 15/11/2023-ին.
  22. «IFLA Library Map of the World». librarymap.ifla.org. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 16-ին.
  23. «ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն» հոդվածին։