Ումարու Սիսոկու Էմբալո[4] (պորտ.՝ Umaro Sissoco Embaló, սեպտեմբերի 23, 1972(1972-09-23), Բիսաու, Պորտուգալական Գվինեա), Գվինեա Բիսաուի պետական և քաղաքական գործիչ։ Քաղաքագետ և ռազմական սպա, որը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2018 թվականի հունվարի 16-ը[5]։

Ումարու Սիսոկու Էմբալո
 
Կուսակցություն՝ Աֆրիկյան կուսակցություն Գվինեայի և Կաբո Վերդեի անկախության համար
Կրթություն՝ Technical University of Lisbon? և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Դավանանք իսլամ
Ծննդյան օր սեպտեմբերի 23, 1972(1972-09-23) (51 տարեկան)
Ծննդավայր Բիսաու, Պորտուգալական Գվինեա
Քաղաքացիություն  Գվինեա Բիսաու
Ամուսին Dinisia Reis Embaló?[1][2][3]
 
Պարգևներ
Grand Collar Of The State Of Palestine

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 23-ին պորտուգալական Գվինեա Բիսաու քաղաքում։ Լիսաբոնի տեխնիկական համալսարանի սոցիալական և քաղաքական գիտությունների բարձրագույն ինստիտուտում ստացել է Միջազգային հարաբերությունների աստիճան և քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճան, ինչպես նաև Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում` Միջազգային հարաբերությունների դոկտորի աստիճան։ Ազատ տիրապետում է պորտուգալերենին և իսպաներենին, ինչպես նաև՝ անգլերենին, ֆրանսերենին, արաբերենին և սվահիլի լեզվին[6]։

Զինվորական ծառայություն է անցել Գվինեա Բիսաուի բանակում, ուսանել է Իսպանիայի ազգային պաշտպանության կենտրոնում։ Այնուհետև Ազգային անվտանգության ոլորտում հետազոտություններ է անցկացրել Բրյուսելում, Թել Ավիվում, Յոհանեսբուրգում, Ճապոնիայում և Փարիզում։ Նրան շնորհվել է Գվինեա Բիսաուի զինված ուժերի բրիգադի գեներալի կոչում[6]։ Ներկայումս մասնագիտանում է աֆրիկյան և մերձավորարևելյան հարցերում, ինչպես նաև պաշտպանության, միջազգային համագործակցության և զարգացման ոլորտներում։ Եղել է Աֆրիկայի հարցերով նախկին նախարար։ Կառավարության կաբինետը ձևավորվել է 2016 թվականի դեկտեմբերի 13-ին՝ 2016 թվականի նոյեմբերի 18-ին նախագահ Ժոզե Մարիու Վաշի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո[7]։

Վարչապետ դառնալուց հետո նա ընդհարվել է իր սեփական կուսակցության՝ Գվինեայի և Կաբո Վերդեի Աֆրիկյան անկախության կուսակցության բոյկոտի հետ, որը կենտրոնական կոմիտեի ուժերով անվստահություն է հայտնել նրան. 2016 թվականի նոյեմբերի 26-ին նրա դեմ քվեարկել է 112 մարդ և «կողմ»՝ 11[8]։

Որպես կառավարության ղեկավար կարող էր ակնկալել միայն սոցիալական նորացման կուսակցության աջակցությունը, որը մեծությամբ երկրորդն է Գվինեա Բիսաուի Ազգային ժողովրդական ժողովում։ 2018 թվականի հունվարի 13-ին նրա մոտ կոնֆլիկտ է սկսվել երկրի նախագահ Ժոզե Մարիու Վաշայի հետ[9], ինչը հանգեցրել է Ումար Սիսոկո Էմբալոյի պաշտոնաթողությանը 2018 թվականի հունվարի 16-ին[10]։

2019 թվականի նոյեմբերի 24-ին դուրս է եկել Գվինեա Բիսաուի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ՝ առաջին փուլում ստանալով ընտրողների ձայների 27,65 տոկոսը և զբաղեցնելով երկրորդ տեղը[11]։ 2019 թվականի դեկտեմբերի 29-ին երկրորդ փուլում վստահ հաղթանակ է տարել երկրի նախկին վարչապետ Սիմոյնշ Դոմինգուշ Պերեյրային՝ ընտրողների ձայների 53,55 % արդյունքով[12]։ Այս մասին հայտնի է դարձել արդեն 2020 թվականի հունվարի 2-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.jeuneafrique.com/mag/885758/politique/guinee-bissau-umaro-sissoco-embalo-alpha-conde-macky-sall-compaore-sassou-nguesso-kadhafi-et-moi/
  2. https://www.jeuneafrique.com/1452483/politique/macky-sall-ali-bongo-les-amis-de-recep-tayyip-erdogan/
  3. https://www.dw.com/pt-002/sissoco-embal%C3%B3-re%C3%BAne-se-com-biden-e-lavrov/a-63222430
  4. [1]
  5. (www.dw.com), Deutsche Welle. «Guinea-Bissau names new prime minister, fifth in nine months - Africa - DW - 19.11.2016». DW.COM.
  6. 6,0 6,1 «Umaro Mokhtar Sissoco Embalo». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  7. Foundation, Thomson Reuters. «Guinea Bissau prime minister names cabinet amid political crisis». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  8. Reuters (2016 թ․ նոյեմբերի 28). «Guinea Bissau's dominant party to boycott new government». Business Insider (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  9. Agência Lusa (2018 թ․ հունվարի 13). «Guiné-Bissau: Presidente analisa pedido de demissão do primeiro-ministro». Deutsche Welle.
  10. Agência Lusa (2018 թ․ հունվարի 16). «Umaro Sissoco Embaló deixa Governo da Guiné-Bissau». Deutsche Welle.
  11. [2]
  12. [3]