Գուրգեն Անտոնյան (գրականագետ)

հայ գրականագետ
(Վերահղված է Գուրգեն Անտոնյանից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Անտոնյան (այլ կիրառումներ)

Գուրգեն Գերասիմի Անտոնյան (հունվարի 3, 1911(1911-01-03)[1], Կուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 7, 1984(1984-05-07), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1955), Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1973), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։

Գուրգեն Անտոնյան
Գուրգեն Անտոնյան (գրականագետ).jpg
Ծնվել էհունվարի 3, 1911(1911-01-03)[1]
Կուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 7, 1984(1984-05-07) (73 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲաքու
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան և Արցախի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1934)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան և Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կուսապատ (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում) գյուղում։ 1934 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1934-1937 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում (ղեկավար՝ Արսեն Տերտերյան)։ 1937-1974 թվականներին դասավանդել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտում, 1943-1974 թվականներին եղել է այդ ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը։ 1974-1984 թվականներին դասախոսել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, եղել այդ ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը[2]։ Մահացել է Բաքվում, որտեղ էլ թաղվել է[3]։։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Ստեղծագործական ուղիԽմբագրել

Աշխատությունները վերաբերում են հայ-ադրբեջանական գրականության կապերին, հասարակական մտքին («Նիզամին և հայ գրականությունը», 1947, «Սամեդ Վուրղուն», 1958, «Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ», 1962)։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Շամիլի ռեակցիոն շարժումը և XIX դարի հայ հասարակական մտքի մի քանի հարցեր» գիրքը (Բաքու, 1955), ադրբեջաներեն՝ «Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը 19-20-րդ դարի գրականության մեջ» երկը (Բաքու, 1950)։

ՊարգևներԽմբագրել

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Գ. Անտոնյանի երկերի մատենագիտությունԽմբագրել

  • Արևմտահայ ռեալիստական արձակը, Բաքու, հրատ. ԱդրԽՍՀ լուսժողկոմի, 1939, 48 էջ։
  • Նիզամին և հայ գրականությունը, Բաքու, Ազերնեշր, 1947, 124 էջ։
  • Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը 19-20-րդ դարերի գրականության մեջ, Բաքու, Ազերնեշր, 1955։
  • Սամեդ Վուրղուն, Բաքու, Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, 1958, 75 էջ։
  • Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ, Երևան, Հայպետհրատ, 1962, 360 էջ[4]։
  • Реакционное движение Шамиля и некоторые вопросы армянской общественной мысли XIX века, 1952[5].

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=352
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 49 
  4. Անտոնյան Գուրգեն Գերասիմի (1962)։ Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ (հայերեն)։ Հայպետհրատ 
  5. «Политическое движение Шамиля | Армянская общественная мысль XIX века.» 

ԱղբյուրներԽմբագրել

  • Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005 ։ էջ 559։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 456