Գուրամ Սաղարաձե
Գուրամ Սաղարաձե (վրացերեն՝ გურამ საღარაძე, 12 հունվարի, 1929, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 17 հունվարի, 2013, Թբիլիսի, Վրաստան), կինոյի և թատրոնի վրացի դերասան, ասմունքող։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973)։
Գուրամ Սաղարաձե | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1929 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 17, 2013 (84 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | վրացի |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1951—2013 |
Ամուսին(ներ) | Իրինա Կեբաձե |
Պարգևներ և մրցանակներ | ԽՍՀՄ պետական մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ |
IMDb | ID 0756005 |
ԿինոՊոիսկ | ID 343859 |
ԿենսագրությունԽմբագրել
Գուրամ Սաղարաձեն ծնվել է 1929 թվականի հունվարի 12-ին Թբիլիսիում, դերասանի ընտանիքում։ Նրա հայրը՝ Գեորգի Սաղարաձեն, եղել է հայտնի դերասան։
Գուրամ Սաղարաձեն 1951 թվականին ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը և նույն թվականին դարձել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան, որտեղ խաղացել է իր ամբողջ կյանքում։ Խաղացել է ավելի քան 100 բեմադրություններում[1]:
Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1956 թվականին՝ Լեո Էսակիայի «Բաշի Աչուկ» պատմական ֆիլմում խաղալով Փեիքար Միրզայի դերը։ Առավել հայտնի են նրա դերերը «Մամլուք» և «Դաթա Թութաշխիա» ֆիլմրում (ըստ Ճաբուա Ամիրեջիբիի «Դաթա Թութաշխիա» վեպի) ֆիլմերում։
2006 թվականի նոյեմբերի 13-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի դիմաց տեղադրվել է Գուրամ Սաղարաձեի աստղը։
Գուրամ Սաղարաձեն մահացել է 2013 թվականի հունվարի 17-ին Թբիլիսիում. քնած ժամանակ նրա սիրտը կանգ է առել[2]: Դա տեղի է ունեցել ընկերոջ՝ Մարջանիշվիլու անվան թատրոնի ռեժիսոր Ռևազ Միրցխուլավի թաղման արարողությունից վերադառնալուց հետո[3]:
ԸնտանիքԽմբագրել
- Հայրը - Գեորգի Սաղարաձե (1906-1986), դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
- Կինը - Իրինա Կեբաձե, բալետի պարուհի (ամուսնալուծվել են, 1965 թվականին ամուսնացել է Վախթանգ Կիկաբիձեի հետ)
- Դուրստ - Մարիա Սաղարաձե (ծնվել է 1956 թվականին), Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի
- Թոռ - Գեորգի Արեշիձե (ծնվել է 1979 թվականին)
ՊարգևներԽմբագրել
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973)
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիր
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր
ԱրվեստԽմբագրել
Դերերը թատրոնումԽմբագրել
- «Միջամառնային գիշերվա երազ» (Վիլյամ Շեքսպիր) - Տեզեյ
- «Հուլիոս Կեսար» (Վիլյամ Շեքսպիր) - Հուլիոս Կեսար
- «Կովկասի կավճե շրջան»
- «Արքա Լիր» (Վիլյամ Շեքսպիր) - ծաղրածու
ՖիլմագրությունԽմբագրել
- 1956 - Բաշի Աչուկ (Վրացֆիլմ) - Փեյքար Միրզա
- 1956 - Էթերիի երգը (Վրացֆիլմ) - Պետրե
- 1958 - Մամլուք (Վրացֆիլմ) - Իբրահիմ
- 1963 - Պալիաստոմի (Վրացֆիլմ)
- 1965 - Արտակարգ հանձնարարություն (Հայֆիլմ) - эпизод
- 1966 - Ինչպես զինվորը հետ մնաց զորքից (Վրացֆիլմ) - էպիզոդ (տիտրերում նշված չէ)
- 1971 - Շատ վաղուց (նովել «Նուցա», Վրացֆիլմ)
- 1973 - Կամոյի վերջին սխրանքը (Վրացֆիլմ) - դեսպան
- 1977 - Դաթա Թութաշխիա (4-րդ սերիա, Վրացֆիլմ) - Իրակլի Խուրցիձե, փաստաբան, իշխան
- 1982 - Դիմիտրի Երկրորդ (Վրացֆիլմ) - Բուգա Նոին
- 1987 - Արքա Լիր - Բուրգունդիայի հերցոգ
- 1990 - Պարույր (Վրացֆիլմ) - ռեկտոր
- 1992 - Ոսկե սարդ (Վրացֆիլմ) - պրոֆեսոր Զուբաշվիլի
- 1996 - Մակբեթ (Վրաստան) - առաջին կախարդ
- 2004 - Կովկասի կավճե շրջան - Ղազբեգի/ եֆրեյտոր/ հարբեցող վանական Նիկիֆոր
- 2005 - Եվ գնում է գնացքը (Վրաստան, Ռուսաստան) - ուղևոր
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Грузинский театр»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-10-ին։ Վերցված է 2021-01-23
- ↑ Скончался известный грузинский актер Гурам Сагарадзе
- ↑ На 84-м году жизни скончался актер театра Руставели - Гурам Сагарадзе
Արտաքին հղումներԽմբագրել
- Գուրամ Սաղարաձեն Internet Movie Database կայքում
- Գուրամ Սաղարաձեն kino-teatr.ru կայքում
- Գուրամ Սաղարաձեն kinopoisk.ru կայքում