Գունար Հեյդար Տորվալդսոն (իսլ.՝ Gunnar Heiðar Þorvaldsson, ապրիլի 1, 1982(1982-04-01)[1][2], Վեստմաննաեիյար, Սյուդյուրլանդ, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս թուրքական «Կոնյասպոր» ակումբում և Իսլանդիայի հավաքականում։

Գունար Տորվալդսոն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գունար Հեյդար Տորվալդսոն
Ազգությունը Իսլանդիա Իսլանդիա
Քաղաքացիությունը Իսլանդիա Իսլանդիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 1, 1982(1982-04-01)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Վեստմաննաեիյար, Իսլանդիա
Հասակ 182 սմ
Քաշ 76 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Կոնյասպոր
Համար 23
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2004 Իսլանդիա Վեստմաննաեիյար 72 (37)
2004-2006 Շվեդիա Հալմստադ 38 (16)
2006-2008 Գերմանիա Հաննովեր 96 7 (0)
2007-2008  Նորվեգիա Վոլերենգա 16 (4)
2008-2010 Դանիա Էսբերգ 24 (2)
2010  Անգլիա Ռեդինգ 4 (0)
2010  Նորվեգիա Ֆրեդրիկստադ 7 (3)
2011-2013 Շվեդիա Նորչյոպինգ 70 (34)
2013-մ.հ. Թուրքիա Կոնյասպոր 10 (0)
Ազգային հավաքական
2005-մ.հ. Իսլանդիա Իսլանդիա 24 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

2004 թվականի օգոստոսին Գունարը «Վեստմաննաեիյար» իսլանդական ակումբից տեղափոխվել է շվեդական «Հալմստադ»[3]։ Այս թիմի կազմում նա կատարել է իր նորամուտը 2004 թվականի սեպտեմբերի 14-ին Շվեդիայի առաջնության շրջանակներում՝ «Մալմյոյի» դեմ խաղում[4]։ 2004 թվականի դեկտեմբերի 2-ին նա, Թագավորական լիգայի շրջանակներում գրավելով «Օդենսեի» դարպասը, «Հալմստադի» կազմում հեղինակում է իր առաջին գոլը[5]։ Նոր թիմի կազմում նա սկզբում ստանում է 11 համարի մարզաշապիկը[6], իսկ 2005 թվականին՝ 10[7]: 2004/05 մրցաշրջանում նա իր խփած 16 գոլերի շնորհիվ դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն։ Այդ մրցաշրջանում նա նաև երկու գոլ էր հեղինակել ՈւԵՖԱ Գավաթի մրցության շրջանակներում (երկուսն էլ պորտուգալական «Սպորտինգի» դարպասը)[8][9]։

2006 թվականի մարտի 21-ին Գունարը գերմանական «Հաննովեր 96» ակումբի հետ կնքում է պայմանագիր, որի ժամկետը լրանալու էր 2009 թվականին[10]։ Նա չի կարողանում հիմնական կազմի համար հարձակվողական պայքարում «հաղթանակ տանել» և պայմանագրի ժամկետից շուտ՝ 2007 թվականի օգոստոսին, վարձավճարով տրվում է նորվեգական «Վոլերենգային»[11]։ Այդ ակումբի կազմում նա անցկացնում է տասը ամիս։

2008 թվականի հունիսին Գունարը տեղափոխվում է դանիական «Էսբերգ»[12]։ Այնտեղ նա նույնպես չի կարողանում դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Գունարը վարձավճարով մինչև 2010 թվականի հունիսի 3-ը պայմանագրի ժամկետով համալրում է անգլիական «Ռեդինգի» կազմը[13][14]։ 2010 թվականի հուլիսին Գունարը փորձաշրջան է անցնում անգլիական մեկ այլ՝ «Չարլթոն Ատլետիկ» ֆուտբոլային ակումբում[15][16], սակայն վերջինս հրաժարվում է պայմանագիր կնքել Գունարի հետ[17]։ 2010 թվականի օգոստոսի 29-ին Գունարը վարձավճարով տեղափոխվում է նորվեգական «Ֆրեդրիկստադ»։ Նոր կնքված վարձավճարային պայմանագրի ժամկետը լրանալու էր 2010 թվականի ավարտին[18]։ «Ֆրեդրիկստադը» հանդես էր գալիս Նորվեգիայի առաջնության առաջին դիվիզիոնում, իսկ 2010 թվականի արդյունքներով՝ բարձրանում է բարձրագույն դիվիզիոն, սակայն այդ հանգամանքը նույնպես չի փրկում Գունարին, և ակումբը հրաժարվում է նրանից և նոր պայմանագիր չի կնքում։

2011 թվականի մարտին Գունարը փորձաշրջան է անցնում շվեդական «Նորչյոպինգում»[19]։ Այդ ակումբի մարզիչը Յան Անդերսոնն էր, ում օրոք Գունարը հանդես էր եկել դեռևս «Հալմստադում»։ 2011 թվականի մարտի 17-ին Գունարը 3 տարի ժամկետով պայամանագիր է կնքում շվեդական ակումբի հետ[20]։ Առաջին պաշտոնական խաղը նոր ակումբի կազմում Գունարն անցկացնում է 2011 թվականի ապրիլի 3-ին Շվեդիայի առաջնության շրջանակներում՝ ընդդեմ «ԳԱԻՍ-ի»։

Միջազգային խմբագրել

Գունարը հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2005 թվականի մարտի 30-ին՝ Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղի շրջանակներում։ Նա 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մասնակցել է 4 խաղի[21] և գոլ է հեղինակել Մալթայի հավաքականի դարպասը[22]։ Հավաքականի կազմում նա գոլի հեղինակ է դարձել նաև Եվրո-2008-ի շրջանակներում՝ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում[23]։ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Գունարը չի խաղացել[21]։ 2010 թվականի հոկտեմբերի 12-ին՝ երկամյա ընդմիջումից հետո, Գունարը նորից հագնում է ազգային հավաքականի մարզաշապիկը և Եվրո-2012-ի ընտրական փուլի՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում փոխարինում կատարելով դուրս է գալիս խաղադաշտ[24]։

Ձեռքբերումներ խմբագրել

Նախորդող՝
Մարկուս Ռուսենբերգ
Լավագույն ռմբարկու
Ալսվենսկան 2005
Հաջորդող՝
Արի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Isländsk landslagsman till HBK «Expressen»
  4. Գունարի էջը «Հալմստադի» պաշտոնական կայքում
  5. Royal League 2004/05 rsssf.com
  6. Alla spelare i Halmstads BK 2004 SvFF
  7. Alla spelare i Halmstads BK 2005 SvFF
  8. Հալմստադ 1:2 Սպորտինգ Արխիվացված 2008-05-06 Wayback Machine ՈՒԵՖԱ
  9. Սպորտինգ 2:3 Հալմստադ Արխիվացված 2008-05-06 Wayback Machine ՈՒԵՖԱ
  10. Thorvaldsson bindet sich bis 2009 «kicker»
  11. 96 leiht Thorvaldsson aus «kicker»
  12. Thorvaldsson zieht’s nach Esbjerg «kicker»
  13. Gunnar Heidar Thorvaldsson udlejet til Reading FC(չաշխատող հղում) «Էսբերգի» պաշտոնական կայք
  14. Thorvaldsson deal agreed «Ռեդինգի» պաշտոնական կայք
  15. Opening-day defeat for Addicks Արխիվացված 2010-07-13 Wayback Machine «Չարլթոն Ատլետիկի» պաշտոնական կայք
  16. Perkins and Tuna seal late win(չաշխատող հղում) «Չարլթոն Ատլետիկի» պաշտոնական կայք
  17. Charlton decline chance to sign Gunnar Thorvaldsson southlondon-today.co.uk
  18. Landslagsspiss til FFK Արխիվացված 2010-08-30 Wayback Machine «Ֆրեդրիկստադի» պաշտոնական կայք
  19. «IFK på plats på Mallorca» (շվեդերեն). «Նորչյոպինգի» պաշտոնական կայք. 2011 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
  20. «Gunnar Thorvaldsson klar för IFK» (շվեդերեն). «Նորչյոպինգի» պաշտոնական կայք. 2011 թ․ մարտի 17. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
  21. 21,0 21,1 «Գունարի վիճակագրությունը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  22. Iceland — Malta Արխիվացված 2009-09-19 Wayback Machine ՖԻՖԱ
  23. Հյուսիսային Իռլանդիա 0:3 Իսլանդիա(չաշխատող հղում) ՈՒԵՖԱ
  24. Իսլանդիա - Պորտուգալիա 1:3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունար Տորվալդսոն» հոդվածին։