Գլուխների որս, մարդուն սպանելուց հետո նրա գլխի կտրման և պահպանման պրակտիկա։ Գլուխների որսը կիրառվել է պատմական ժամանակաշրջանում Չինաստանի, Հնդկաստանի, Նիգերիայի, Նուրիստանի, Բանգլադեշի, Բիրմայի, Կալիմանտանի որոշ հատվածներում և Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Թայվանի, Ճապոնիայի այլ շրջաններում, Միկրոնեզիայի, Մելանեզիայի, Նոր Զելանդիայի, Կենտրոնական Ամերիկայի կղզիներում, հարավ-արևմուտքում` ԱՄՆ-ում և Ամազոնի ավազանում, ինչպես նաև մի շարք ցեղերի` կելտերի, արևմտագերմանական ժողովուրդների, նորվեգացիների և Հին Եվրոպայի սկյութների շրջանում։ Այսպիսի պրակտիկա եղել է, չնայած հազվադեպ, Եվրոպայում`Բալկանյան թերակղզում մինչև 20-րդ դարի սկիզբը և մինչև Միջնադարի ավարտ Իռլանդիայում և անգլիո-շոտլանական սահմանի շրջանում։ Որոշ հաղորդումների համաձայն, սահմանված մասշտաբներով այն դեռևս տարածված է Բոռնեոյի դայակ ցեղի շրջանում։

Գլուխների որսը, որպես ավանդույթ, հանդիսանում է քննարկումների առարկա մարդաբանական համայնքների շրջանում` նրա հնարավոր սոցիալական դերակատարումների, գործառույթների և մոտիվների դերում։ Այս ավանդույթի պատճառները, որոնք նշում են գլուխների որսի վերաբերյալ մարդաբանական աշխատություններում, ներառում են հակառակորդների սպանությունը, բռնության ծեսերը, տիեզերական հավասարակշռությունը, այդ արարքով տղամարդկության, կանիբալիզմի և հեղինակության պատկերումը։ Ժամանակակից գիտնականները ընդհանուր առմամբ համաձայն են, որ նրա հիմնական գործառույթը ծիսակարգային էր և այն հանդիսանում էր համայնքների և առանձին անհատների միջև հիերարխիական հարաբերությունների կառուցման, հաստատման և պաշտպանության գործառույթի մաս։ Որոշ փորձագետներ կարծում են, որ պրակտիկան հիմնված էր այն համոզմունքի վրա, որ գլուխն իր մեջ ամփոփում է «մոր հոգին», կամ կենսական ուժը, որը կարող է օգտագործվել գլուխը ձեռքը վերցնելուց հետո։

Հարավարևելյան Ասիա և ՕվկիանիաԽմբագրել

Գլուխների որսը կիրառել են շատ ավստրոնեսյան ժողովուրդներ Հարավարևելյան Ասիայում և խաղաղօվկիանոսյան կղզիներում։ Այս ավանդույթը այս կամ այն ժամանակահատվածում գոյություն է ունեցել Մելանեզիայի շատ ժողովուրդների մոտ, այդ թվում նաև Նոր Գվինեայում։ 1901 թվականին Գոարիբարի կղզում` Պապուա ծովածոցում միսիոներ Հարրի Դանսին հայտնաբերել է 10 000 գանգ` կղզու «երկար տներում»։ Մարդաբանական գրականության մեջ ներկայացված են Հարավարևելյան Ասիայի ժողովուրդները` մուռուտները, իլոնգոնները, իբանները, դայակները, բերավանները, վանաները, մարրուպոնդոները, որոնք զբաղվել են գլուխների որսով։ Այս ժողովուրդների շրջանում գլուխների որսը, որպես կանոն, կրում էր ծիսական բնույթ` դրա հետ մեկտեղ չլինելով պատերազմի կամ թշնամանքի ակտ. սովորաբար գործը սահմանափակվում էր մեկ թշնամու գլխի գրավմամբ։ Գլուխների որսը հանդես էր գալիս որպես կատալիզատոր` համայնքի մահացած անդամների համար անհատական կամ կոլեկտիվ սուգը դադարեցնելու նպատակով։ Ցեղի բոլոր տղամարդ անդամների մասնակցությունը գլուխների որսին համարվել է քաջության և արժանապատվության դրսևորում, և որսած գլուխների համար ցեղի առաջնորդները առատաձեռնորեն պարգևատրել են աչքի ընկնող մարտիկներին։

Քենեթ Ջորջը նկարագրել է գլուխների որսի ամենամյա ծեսը, որը նա հետևել է մարրուպոնդո ժողովրդի մոտ. ազգային փոքրամասնության` պաշտող ավանդական կրոնը, ապրող Սուլավեսի իդոնեզիական կղզու հարավ-արևմտյան հատվածի բարձր լեռնային շրջաններում։ Փաստորեն այս ժամանակահատվածում նրանք չէին զբաղվում գլուխների որսով. դրա փոխարեն օգտագործվում էին կոկոսից պատրաստված սուռոգատ գլուխներ։ Այս ծեսը, որը կոչվում է pangngae, իրականացվում էր բրնձի բերքահավաքից հետո։ Նրա նշանակությունը կայանում էր նրանում նրանում, որ ավարտեն անցած տարվա զահվածների համար հանրային սուգը, ցույց տան տարբերությունները ցեղերի և մշակույթների միջև, թույլ տան դրսևորել իրենց քաջությունը, անցնեն հանրային բարիքների բաշխմանը, դիմակայել մարրուպոնդոների նկատմամբ արտաքին ճնշումներին` ստիպելով նրանց հրաժարվել իրենց հիմնական ապրելակերպից։

Անցյալում Նոր Գվինեայի մարինդ-անիմ ցեղը հայտնի էր գլուխներ որսալու իր ավանդույթով։ Այս ավանդույթը արմատավորվել է իրենց աշխարհայացքում և կապվել է նորածիններին տրվող անունների հետ։ Գանգը համարվում էր մանանայի` մոգական ուժի կենտրոնացում։ Գլուխների որսը չի հիմնավորվել կաննիբալիզմով, սական մահացածի մարմինը կերել են։

Մոտ 1930-ական թվականներին գլուխների որսի ավանդույթը ճնշվել է Ֆիլիպիններում` իլոնգոտների շրջանում, ԱՄՆ-ի իշխանությունների կողմից։

Վա ժողովուրդը, բնակեցված Մյանմայի և Չինաստանի սահմանի երկու կողմերում, ինչ-որ ժամանակ եղել է հայտնի որպես «վայրի վա», մինչև 1970-ական թվականները զբաղվել են գլուխների որսով[1]։

Սարավակում` Բոռնեո կղզու վրա Բրուքների եվրոպական դինաստիայի ժամանակաշրջանում Ջեյմս Բրուքը և նրա ժառանգները փորձում էին վերացնել գլուխների որսը Երկրորդ համաշխարհային պատերազմից ավելի քան հարյուր տարի առաջ (1830-ականներից մինչև 1940-ականները)։

Կալիմանտանում 1997 թվականին տեղի են ունեցել միջմշակութային լուրջ բռնկումներ բնիկ դայակների և Մադուրայի ներգաղթյալների միջև։ 2001 թվականին Կալիմանտանի կենտրոնում գտնվող Սամպիտ քաղաքում առնվազն 500 մադուրցիներ սպանվեցին, և մինչև 100.000-ը ստիպված եղան փախչել։ Որոշ մասի մարմինները գլխատվել են ծեսի հետևանքով, որը հիշեցնում է դայակների գլուխների որսի հին ավանդույթը։

Նոր Գվինեայի արևմտյան մասի (Ինդոնեզիայի մի մասն է կազմում) հարավ-արևելքում են բնակվում կորովայները, ապրում են ծառերի վրա կառուցված տներում, որոնցից մի քանիսը տեղակայված են գրեթե 40 մետր բարձրության վրա, հավանաբար որպես պաշտպանություն գլուխների որսով զբաղվող հարևան ցեղից` սիտակներից։ Ոմանք կարծում են, որ Մայքլ Ռոքֆելլերը կարող է սպանված լինել 1961 թվականին արևմտյան Նոր Գվինեայում։

ԱմազոնԽմբագրել

Հիվարո ժողովուրդը, որը բնակվում է Էկվադորում և Պերուում, ինչպես նաև Ամազոնի ամբողջ տարածքում, զբաղվում է գլուխբերի որսով, որպեսզի ստեղծեն չորացած գլուխներ ծեսերի համար։ Հիվարոները դեռևս ստեղծում են գլուխների կաղապարներ, որոնք վաճառում են զբոսաշրջիկներին, և կան նաև հիվարոյի մի քանի անջատված ցեղեր, որոնք շարունակում են գլուխների իրական որսը։

Նոր ԶելանդիաԽմբագրել

Նոր Զելանդիայում մաորիները պահպանում էին սպանված թշնամիների կամ նախահայրերի գլուխները, առանձնացնելով գանգը ապա ծխահարելով գլուխները կրակի վրա։ Այս գլուխներից շատերը տարբեր ճանապարհներով հայտնվել են Նոր Զելանդիայից դուրս` թանգարաններում և մասնավոր հավաքածուներում. ներկայումս մաորիները փորձում են վերադարձնել իրենց նախնիների չորացրած գլուխները։

ՉինաստանԽմբագրել

Չունցու շրջանում և Պայքարող թագավորությունների ժամանակաշրջանում Ցին թագավորության զինվորները հակված էին հավաքել իրենց թշնամիների գլուխները։ Զինվորագրված զինվորների մեծ մասը ճորտ գյուղացիներ էին և աշխատավարձ չէին ստանում։ Փոխարենը զինվորները պաշտոնի բարձրացում և պարգևներ էին ստանում` հավաքելով իրենց թշնամիների գլուխները։ Ցինի զինվորների կողմից գլուխները կտրելու ծեսը սովորաբար սարսափեցնում էին իրենց թշնամիներին, և այդպիսի գլուխների որսը այն գործոններից է, որոնց շնորհիվ Ցինի դինաստիան հաղթել է վեց այլ թագավորությունների և միավորել է Չինաստանը։ Ցինի զինվորների տեսքը, իրենց իրաններից կախված մարդկանց գլուխներով, շատ դեպքերում բավարար էին այլ թագավորությունների բանակները բարոյազրկելու համար։ Ցին դինաստիայի անկումից հետո գ չինական ժողովուրդը դադարեց զբաղվել գլուխների որսով։

ԹայվանԽմբագրել

Գլուխների որսը Թայվանի բնիկների շրջանում հասարակ զբաղմունք է եղել։ Գրեթե յուրաքանչյուր ցեղ, բացի յամոները (դաո), ունեին այդպիսի ավանդույթ։ Չինացի նորաբնակները հաճախ գլուխների որսորդների արշավների զոհ, քանի որ նրանք բնիկների պատկերացումների ստախոս էին և թշնամի։ Այդպիսի արշավները հաճախ ուղղված էին դաշտում աշխատողներին կամ բնակելի տների այրմանը, որից հետո բնիկները գլխատում էին այրվող կառույցներից փախչող բնակիչներին։ Այդ զբաղմունքը ավարտվել է միայն 1930-ական թվականներին Թայվանի ճապոնական օկուպացիայի ժամանակ։

Հարավային ԱսիաԽմբագրել

Գլուխների որսը տարածված զբաղմունք էր Հնդկաստանում և Մյանմայում բնակվող նագա խմբի ցեղերի շրջանում։ Զբաղմունքը լայն տարածում է գտել մինչև 20-րդ դարը և դեռևս կարող է շարունակվել Մյանմայի մեկուսացած նագայի ցեղերի մեջ։ Նագայի մարտիկներից շատերը առաջվա պես մարմիններին ունեն նշաններ (դաջվածքներ և այլն) գլուխների հաջողված որսերից։ Ասսամ նահանգում` Հնդկաստանի հյուսիս-արևելքում, Բրահմապուտրա գետի հարավում ապրող գարի, կհասի, նագա և կուկի հարավային բոլոր ժողովուրդները, առաջ գլուխների որսորդներ էին, ներառյալ միզոները Լուսեյական բլուրներից, որոնք նույնպես զբաղվում էին իրենց թշնամիների գլուխների որսով, սակայն հետագայում այն չեղյալ է հայտարարվել տարածաշրջանում քրիստոնեության տարածման պատճառով։

ԿելտերԽմբագրել

Կելտտերը Եվրոպայում զբաղվել են գլուխների որսով, համարելով, որ գլուխը մարդու հոգու զետեղման վայրն է։ Հին հռոմեացիները և հույներընկարագրել են կելտերի` սեփական թշնամիների գլուխները տան պատերից մեխելու կամ դրանք ձիու վզից կախելու ավանդույթը։ Այս զբաղմունքը շարունակվել է մինչև Միջնադարի ավարտը Իռլանդիայում և անգլո-շոտլանդական սահմանի շրջանում։ Գլուխների հավաքման կրոնական պատճառները, հավանաբար, կորցրել են իրենց նշանակությունը կելտերի քրիստոնյա դառնալուց հետո։ Գլուխների որսը իրականացվել է նաև գերմանական ցեղերի և իբերիացիների շրջանում, սակայն նրա նպատակները մնում են անհայտ։

Երկրորդ համաշխարհային պատերազմԽմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների զորքերը (առաջին հերթին ամերիկացիները) երբեմն հավաքում էին սպանված ճապոնացի զինվորների գանգերը որպես սեփական ավար` ինչպես ընկերների և ընտանիքի համար հուշանվերներ, ինչպես նաև ուրիշներին վաճառելու համար (այս զբաղմունքը յուրահատուկ էր ռազմական գործողությունների խաղաղօվկիանոսյան թատերաբեմում. գերմանական կամ իտալական գանգեր երբեք չեն հավաքվել)։ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարությունը 1942 թվականի սեպտեմբերին հրամայեց խստորեն պատժել հակառակորդի մարմնի մասը որպես հուշանվեր վերցրած ցանկացած զինվորի։ Այնուամենայնիվ, ռազմավարական որսը պահպանվեց. 1944 թվականի մայիսի 22-ին «Life» ամսագրում հրապարակվեց մի երիտասարդ կնոջ լուսանկար, ով կեցվածք էր ընդունել ինքնագրով գանգով, ուղարկված նրա նավաստի ընկերոջ կողմից, ինչը հանգեցրեց զգալի հանրային աղաղակի։

Բոռնեոյում դայակները ուժ ձևավորեցին, որպեսզի օգնեն դաշնակիցներին, նրանից հետո, երբ զգացին ճապոնացիների դաժան վերաբերմունքն իրենց նկատմամբ։ Ավստրալիական և բրիտանական հատուկ օպերաշխատողները վերափոխել են դայակներ մի քանի ցեղ գլուխների որսորդների իսկական բանակի` մոտավորապես հազար մարդ քանակությամբ։ Այս վայրիների բանակը սպանել կամ գերի է վերցրել մետ 1500 ճապոնացի զինվորների։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «"Headhunting days are over for Myanmar's "Wild Wa"", Reuters, Sep 10, 2007.»։ Արխիվացված է օրիգինալից September 24, 2015-ին։ Վերցված է March 13, 2019 

Արտաքին հղումներԽմբագրել