Գիտանաս Նաուսեդա (լիտ.՝ Gitanas Nausėda, մայիսի 19, 1964(1964-05-19)[3], Կլայպեդա, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի քաղաքական գործիչ, տնտեսագետ, բանկիր և դասախոս համալսարանում։ 2019 թվականի մայիսի 26-ին Լիտվայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրվել է Լիտվայի նախագահ՝ ստանալով ձայների 65,86 %-ը[5]։

Գիտանաս Նաուսեդա
Լիտվայի Հանրապետության նախագահ[1]
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ և ԽՄԿԿ
Կրթություն՝ Վիլնյուսի համալսարան և University of Mannheim? (1992)[2]
Գիտական աստիճան՝ գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ տնտեսագետ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 19, 1964(1964-05-19)[3] (60 տարեկան)
Ծննդավայր Կլայպեդա, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Լիտվա
Ամուսին Diana Nausėdienė?
 
Կայք՝ nauseda2019.lt
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Ռումինիայի աստղ» շքանշան Լեոպոլդի շքանշան իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան[4] և Վիտաուտաս Մեծի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

1970-1981 թվականներին սովորել է Կլայպեդայի թիվ 5 միջնակարգ դպրոցում։ 1971 թվականից սովորել է Կլայպեդայի երաժշտական դպրոցում (երգել է տղաների «Gintarėlis» երգչախմբում)։ Ամառն անց է կացրել Բուդվյաչայ գյուղում՝ տատիկի և պապիկի մոտ։ 1981 թվականին չկարողանալով ընդունվել Վիլնյուսի համալսարան՝ աշխատանքի է անցել Կլայպեդայի դեղատանը։

1982-1987 թվականներին սովորել է Վիլնյուսի համալսարանում՝ արդյունաբերության էկոնոմիկա ֆակուլտետում։

1987-1989 թվականներին եղել է էկոնոմիկայի ֆակուլտետի ասպիրանտ (ասպիրանտուրան ղեկավարել է պրոֆեսոր Վլադաս Աստրաուսկասը)։

1987-2004 թվականներին դասախոսել է Վիլնյուսի համալսարանում։

1990-1992 թվականներին DAAD ծրագրի հիման վրա պրակտիկա է անցել Մանհեյմի համալսարանում։

1992-1993 թվականներին եղել է Էկոնոմիկայի և պրիվատիզացիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Սոցիալական գիտությունների ոլորտում Նաուսեդան 1993 թվականին դոկտորի գիտական աստիճան է ստացել՝ պաշտպանելով հասարակագիտության բնագավառի դոկտորական ատենախոսությունը՝ «Հարկային քաղաքականության ուղղվածությունը՝ ինֆլյացիայի և ստագֆլյացիայի պայմաններում (Լիտվայի օրինակով)»[6]։

1993-1994 թվականներին եղել է Լիտվայի ֆինանսական շուկայի հակամենաշնորհային կոմիտեի ղեկավարը, Լիտվայի հասարակական-քաղաքական օրաթերթի՝ «Lietuvos rytas»-ի («Լիտվայի առավոտը») տնտեսական սյունակի վարողը։

1994 թվականին ստաժավորում է անցել Բոնում՝ Բունդեսթագում։

1994-1996 թվականներին եղել է Լիտվայի կենտրոնական բանկի՝ կոմերցիոն բանկերի նկատմամբ հսկողության բաժնի ղեկավարի տեղակալը։

1996-2000 թվականներին եղել է Լիտվայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի տնօրենը։

1998-2000 թվականներին եղել է Լիտվայի կենտրոնական բանկի կառավարման խորհրդի անդամ[7][8]։

1998 թվականին ստաժավորում է անցել Վաշինգտոնում՝ Համաշխարհային բանկում։

2000-2008 թվականներին «AB Vilniaus Bankas»-ի ղեկավարի խորհրդականն է եղել։

2004-2009 թվականներին Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսի խորհրդականն է եղել։

2009 թվականից Վիլնյուսի համալսարանի՝ Բիզնեսի միջազգային դպրոցի դոցենտ է։

2008-2018 թվականներին եղել է «SEB Bankas»-ի նախագահի խորհրդականը, բանկի գլխավոր էկոնոմիստը։

Գիտանաս Նաուսեդան տիրապետում է երեք օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ռուսերեն)[9]։

Քաղաքական կարիերա

խմբագրել

2004 թվականին Նաուսեդան սատարել է Լիտվայի նախկին նախագահ Վալդաս Ադամկուսի նախընտրական թիմին։

2018 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Լիտվայի 2019 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ, հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին[10]։

Նախագահական ընտրությունների առաջին փուլում ստանալով ձայների 30,95 %-ը՝ զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ որոշիչ՝ երկրորդ փուլում մրցակցել է Ինգրիդա Շիմոնիտեի հետ։ 2019 թվականի մայիսի 26-ին Նաուսեդան հաղթել է նախագահական ընտրություններում[11]։ Նախագահի լիազորությունները կստանձնի 2019 թվականի հուլիսի 12-ին։

Ընտանիք

խմբագրել
  • Հայրը՝ Անտանաս Նաուսեդան (ծնվ.՝ 1929 թվականին), ծնվել է Բուդվյաչայ գյուղում։ Մասնագիտությամբ ինժեներ է, Կլայպեդայի ցելյուլոզային գործարանի գլխավոր էներգետիկը։
  • Մայրը՝ Օնա Ստասե Նաուսեդենեն (1932-2014), ծնվել էր Լազդինինկայ գյուղում։ Եղել է ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչուհի։
  • Քույրը՝ Վիլիա Նաուսեդայտեն (ծնվ.՝ 1959 թվականին), էկոնոմիստ է։
  • Կինը՝ (1990 թվականից) Դիանա Նեպայտե-Նաուսեդենեն (ծնվ.՝ 1964 թվականին), ինժեներ-տեխնիկ է։
  • Դուստրերը[12]՝ Գեդայլեն և Ուգնեն։

Նաուսեդան սիրում է շախմատ խաղալ[13], գրքեր ընթերցել, սպորտով զբաղվել, կիթառ նվագել։ 1997 թվականից հավաքում է հնագրահավաք գրքեր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Լիտվայում կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ է ընտրվել տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան
  2. 2,0 2,1 Hoffman R. LinkedIn — 2003.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.president.gov.ua/documents/3952021-39817
  5. Գիտանաս Նաուսեդան հաղթում է Լիտվայի նախագահի ընտրություններում
  6. «Lietuvos mokslo potencialas». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  7. https://e-seimas.lrs.lt/portal/legalAct/lt/TAD/TAIS.70021
  8. https://e-seimas.lrs.lt/portal/legalAct/lt/TAD/TAIS.94488
  9. G.Nausėdos kelias į ekonomiką aplaistytas ašaromis Delfi, February 24, 2010
  10. Lithuanian opposition party names favorites for presidential election Արխիվացված 2020-11-26 Wayback Machine Xinhua, September 18, 2018.
  11. Будущий президент Литвы призвал сменить риторику в отношении России.
  12. D. Nausėdienė: Gitanas man pateikė viliojantį pasiūlymą, kurio negalėjau atsisakyti Delfi, October 31, 2015
  13. «1982 m. Klaipėdos čempionato finalas» (liet.). Վերցված է 2019 m. geg. 22 d.-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտանաս Նաուսեդա» հոդվածին։
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են