Ինգրիդա Շիմոնիտե (լիտ.՝ Ingrida Šimonytė, նոյեմբերի 15, 1974(1974-11-15)[2], Վիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լիտվացի կին պետական, քաղաքական գործիչ, 2020 թվականի նոյեմբերի 24-ից երկրի վարչապետն է[3]։ 2009-2012 թվականներին եղել է Լիտվայի ֆինանսների նախարարը, իսկ 2019 թվականի Լիտվայի նախագահական ընտրություններին՝ Պահպանողական կուսակցությունը ներկայացնող թեկնածու։

Ինգրիդա Շիմոնիտե
Ingrida Simonyte 2019.jpg
 
Կուսակցություն՝ Homeland Union – Lithuanian Christian Democrats?[1]
Կրթություն՝ Վիլնյուսի համալսարան, Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոց և Vilnius Žirmūnai Gymnasium? (1992)
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Ծննդյան օր նոյեմբերի 15, 1974(1974-11-15)[2] (46 տարեկան)
Ծննդավայր Վիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Lithuania.svg Լիտվա
 
Կայք՝ ingridasimonyte.lt
 
Ինքնագիր Ingrida Simonyte signature.png
 
Պարգևներ

Q12678549?

ԿենսագրությունԽմբագրել

Ինգրիդա Շիմոնիտեն ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 15-ին Վիլնյուսում։ Ավարտել է Վիլնյուսի համալսարանը՝ տնտեսագիտական ֆակուլտետի բիզնես կառավարման ոլորտում ստանալով բակալավրի աստիճան։ Բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան ստացել է Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցում։

1997-2001 թվականներին աշխատել է Լիտվայի ֆինանսների նախարարության հարկային բաժնում։ 2004-2009 թվականներին ֆինանսների նախարարության քարտուղարն էր։ 2013 թվականին նշանակվել է Լիտվայի բանկի վարչության նախագահի տեղակալ։ Աշխատանքային պարտականությունների կատարմանը զուգահեռ տնտեսագիտություն է դասավանդել Միջազգային հարաբերությունների և քաղաքական գիտությունների ինստիտուտում, ինչպես նաև պետական ֆինանսներ՝ ISM մենեջմենթի և էկոնոմիկայի համալսարանում։ Հրաժարական է տվել 2016 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Վիլնյուսում Անտակալնիսի ընտրատարածքից Սեյմի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։

2018 թվականի նոյեմբերի 4-ին 78.71 % արդյունքով հաղթել է փրայմերիզում (բաց նախնական ընտրություն) որպես 2019 թվականի Լիտվայի նախագահական ընտրություններում Հայրենիքի միություն-Լիտվայի քրիստոնյա դեմոկրատների թեկնածու՝ առաջ անցնելով իր մրցակցից՝ դիվանագետ Վիգաուդաս Ուշացկասից։

Համաձայն 2018 թվականի նոյեմբերի 9-26-ը Baltijos tyrimai ընկերության անցկացրած հարցման՝ Շիմոնիտեի նախագահական վարկանիշը կազմում է 18,7 % և ունի աճման միտում։ Սակայն նա դեռ երկրորդ տեղում է՝ հետ մնալով 23,2 % արդյունք ունեցող Գիտանաս Նաուսեդայից[4]։

2020 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո Հայրենիքի միություն-Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ կուսակցությունը, որի ցուցակը գլխավորել է Շիմոնիտեն, 2020 թվականի նոյեմբերի 25-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր դեկրետով (նույն օրը ուժի մեջ մտնող) Ինգրիդա Շիմոնիտեին նշանակել է վարչապետ[5]։

Ամուսնացած չէ, երեխաներ չունի։ Բացի լիտվերենից ազատ տիրապետում է անգլերենին, ռուսերենին և լեհերենին։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել