Գիլմոր աղջիկներ (անգլ.՝ Gilmore girls), ամերիկական կատակերգական դրամա՝ ստեղծված Էմի Շերման–Փալադինոյի կողմից։ Գլխավոր դերերում են Լոուրեն Գրեհեմը (Լոուրելայ Գիլմոր) և Ալեքսիս Բլեդելը (Ռորի Գիլմոր)։ Հաղորդման նորամուտը եղել է 2000 թվականի հոկտեմբերի 10-ին The WB–ում և դարձել է հեռուստատեսային ցանցի կարևորագույն նախագիծը։ Հաղորդումը ունի յոթ սեզոն։ Վերջին սեզոնը նկարահանվել է The CW–ի կողմից և առաջին անգամ ցուցադրվել է 2007 թվականի մայիսի 15–ին։

Գիլմոր աղջիկներ
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա, հումորային դրամա և Best Film?
ՍտեղծողԷմի Շերման-Փալադինո
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[2]
Գլխավոր
դերերում
Լոուրեն Գրեհեմ, Ալեքսիս Բլեդել, Մելիսա ՄակՔարթի, Կեյկո Աջեյնա, Սքոթ Փաթերսոն, Քելլի Բիշոփ, Էդվարդ Հերման
Գործադիր պրոդյուսերԷմի Շերման-Փալադինո, Դենիել Պալադինո, David S. Rosenthal? և Գևին Փոլոն
ԵրաժշտությունSam Phillips?
Պատմվածքի վայրStars Hollow?, Եյլի համալսարան և Հարթֆորդ
Նկարահանման վայրԲըրբանք, Բևերլի Հիլզ և Տորոնտո
Եթերաշրջանների քանակ7
Սերիաների քանակ153
Էկրաններին էհոկտեմբերի 5, 2000[3]-ից մայիսի 15, 2007
ՀեռուստաալիքThe WB[3] և The CW
ԴիստրիբյուտորWarner Bros. Television Distribution և Նեթֆլիքս
Պատկերի ձևաչափ16:9
Պարգևներ
ԱռաջադրումTeen Choice Award for Choice Drama Series?, Արբանյակ մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի հեռուստատեսային սերիալում կանացի լավագույն դերակատարման համար, Արբանյակ մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի հեռուստատեսային սերիալում կանացի լավագույն դերակատարման համար, Արբանյակ մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի լավագույն հեռուստասերիալի համար, Արբանյակ մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի լավագույն հեռուստասերիալի համար, Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ՝ կատակերգությունում անձնական ձեռքբերումների համար, Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ կոմեդիա ժանրում նշանակալի ձեռքբերումների համար, Հեռուստատեսության քննադատների միության մրցանակ դրամայում ակնառու ձեռքբերումների համար, Հեռուստատեսության քննադատների միության մրցանակ դրամայում ակնառու ձեռքբերումների համար, Հեռուստատեսային քննադատների մրցանակ լավագույն նոր հաղորդման համար, Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ տարվա հեռուստահաղորդման համար, ԱՄՆ կինոդերասանների մրցանակ դրամատիկական սերիալում կանացի լավագույն դերակատարման համար, ԱՄՆ կինոդերասանների մրցանակ դրամատիկական սերիալում կանացի լավագույն դերակատարման համար, Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում կանացի լավագույն դերակատարման համար, TCA Award for Individual Achievement in Drama?, Արբանյակ մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի հեռուստատեսային սերիալում կանացի լավագույն դերակատարման համար, Teen Choice Award for Choice TV Actress Drama?, Արբանյակ մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի հեռուստատեսային սերիալում կանացի լավագույն դերակատարման համար և Teen Choice Award մրցանակ ֆիլմ-դրամայում լավագույն տղամարդ դերասանի համար
ՀաջորդGilmore Girls: A Year in the Life?
Պաշտոնական կայքէջ


«Գիլմոր աղջիկներ»–ը դրական քննադատության է արժանացել այնտեղ գործող սրամիտ երկխոսությունների, միջսերնդային դժվարությունների ներկայացման և հումորի ու դրամայի հիանալի համատեղման համար։ The WB–ի համար այն մեծ ձեռքբերում է եղել։ Հաջողության գագաթնակետը եղել է հեռուստահաղորդման հինգերորդ սեզոնը, որից հետո այն դարձել է The WB–ի երկրորդ ամենահայտնի հաղորդումը։ 2007 թվականին, դադարելով իր հեռարձակումը, «Գիլմոր աղջիկներ» մեջբերվել է TV (The Book)–ում և Թայմ ամսագրում՝ որպես բոլոր ժամանակների լավագույն 100 հեռուստահաղորդումներից մեկը[4][5]։ 2016 թվականին գլխավոր դերակատարները և Շիրման–Փալադինոն հեռուստատեսություն են վերադարձել չորսմասանի «Գիլմորի աղջիկները. Մեկ տարի կյանքից» մինի սերիալով, որը հեռարձակվել է Նեթֆլիքսում, իսկ ավելի ուշ՝ The CW–ում:

Լոուրելայի և Ռորիի տան արտաքին տեսքը Warner Bros–ում։

Նախադրյալ խմբագրել

 
«Գիլմոր աղջիկներ»–ի ստեղծող և շոուռաներ Էմի Շերման-Փալադինո։

Հեռուստահաղորդման մեջ ներկայացված է 32–ամյա մայր Լոուրելայ Գիլմորի և նրա խելացի դեռահաս աղջկա՝ Ռորի Գիլմորի կյանքը։ Երկու աղջիկներն էլ ունեն մեծ նկրտումներ և փորձում են հասնել դրանց։ Լոուրելայը ցանկանում է ունենալ իր սեփական հյուրանոցը, մինչդեռ Ռորի ցանկանում է սովորել հեղինակավոր Հարվարդի համալսարանում։ Նրանք նաև գործ ունեն Լոուրելայի հարուստ ծնողների՝ Էմիլի և Ռիչարդ Գիլմեժորների հետ, որոնք օգնում են իրենց աղջկան՝ Ռորիի կրթության համար վճարել, որը տեղափոխվել էր Հարթֆորդի մասնավոր դպրոց։ Դրա դիմաց Լոուրելայը և Ռորին պետք է ամեն ուրբաթ երեկո գան Էմիլի և Ռիչարդ Գիլմորների տուն՝ ընթրելու։

Այսպիսով ստեղծվում է հաղորդման հիմնական և շարունակական կոնֆլիկտներից մեկը. Գիլմորների ընտանիքը ստիպված է դիմակայել իրենց միջև անընդհատ առաջացող տարաձայնություններին և անցյալում թույլ տրված սխալներին։ Էմիլի–Լոուրելայ և Լոուրելայ–Ռորի մայր և դուստր փոխհարաբերությունները դարձել են հեռուստահաղորդման հիմնական թեման և «ոսպնյակ», որի միջոցով կարելի է դիտել կանացի փոխհարաբերություններից շատերը։

Սերիաների ընթացքում ներկայացվում է գլխավոր հերոս և Ռորիի ընկերուհի Լեյն Քիմի կյանքը։ Նա իր մորից՝ միսիս Քիմից, որը խիստ, կրոնասեր կորեացի ներգաթյալ է, ստիպված է թաքցնել իր սերը դեպի ռոք երաժշտությունը, փոփ մշակույթի այլ ասպեկտները և ժամադրությունները։ Մինչ միսիս Քիմը ջանասիրաբար փորձում է Լեյնի համար ապագա ամուսին գտնել, որը պետք է լինի կորեացի և բժշկական համալսարանի ուսանող, Լեյնը ժամադրվում է Ռորիի դպրոցի աշակերտ Հենրի Չոյի, Լեյնի գաղտնի բենդի կիթառահար Դեյվ Ռիգալսկու և նույն բենդի գլխավոր երգիչ Զեք վան Գերբիգի հետ։ Վերջինս դառնում է Լեյնի ամուսինը։

Համառոտ ներկայացում խմբագրել

ՍեզոնԷպիզոդներԹողարկումներ
Առաջին թողարկումՎերջին թողարկումՀամացանց
121Հոկտեմբերի 5, 2000 (2000-10-05)Մայիսի 10, 2001 (2001-05-10)The WB
222Հոկտեմբերի 9, 2001 (2001-10-09)Մայիսի 21, 2002 (2002-05-21)
322Սեպտեմբերի 24, 2002 (2002-09-24)Մայիսի 20, 2003 (2003-05-20)
422Սեպտեմբերի 23, 2003 (2003-09-23)Մայիսի 18, 2004 (2004-05-18)
522Սեպտեմբերի 21, 2004 (2004-09-21)Մայիսի 17, 2005 (2005-05-17)
622Սեպտեմբերի 13, 2005 (2005-09-13)Մայիսի 9, 2006 (2006-05-09)
722Սեպտեմբերի 26, 2006 (2006-09-26)Մայիսի 15, 2007 (2007-05-15)The CW

Եթերաշրջան 1 խմբագրել

Ռորի ընդունվել է Չիլթոնի մասնավոր դպրոց, որը նրան կարող է ճանապարհ հարթել դեպի նրա երազանքների Հարվարդի համալսարան։ Քանի որ այնտեղ սովորելու համար մեծ քանակությամբ վարձ է հարկավոր վճարել, Լոուրելայը որոշում է խոսել իր ունևոր ծնողների հետ, որոնց հետ շփումը երկար ժամանակ է, ինչ դադարեցրել էր։ Ռիչարդը և Էմիլին համաձայնում են վճարել Ռորիի ուսման վարձը, սակայն մի պայմանով, որ Լոուրելայը և Ռորին պետք է ամեն ուրբաթ երեկոյան գան ամուսինների առանձնատուն՝ ընթրիքի։ Չիլթոնում Ռորիի համար ծանր օրեր են սկսվում, քանի որ պետք է պայքարել և մեծ աշխատանք տանել դպրոցի պահանջները բավարարելու համար։ Այստեղ նա հանդիպում է Փերիս Գելլերին, որը դառնում է Ռորիի ակադեմիական մրցակիցը։ Ռորին հանդիպում է իր առաջին կողակցին՝ Դինին, սակայն զույգը բաժանվում է, երբ Ռորին փոխադարձ չի պատասխանում Դինի «Ես քեզ սիրում եմ»-ին և պատասխանում է «շնորհակալություն»։

Մինչև սեզոնի ավարտը Ռորին տխրում է այս բաժանման պատճառով։ Լոուրելայը, չնայած որոշ հակասական մտքերի, որոշում է հնարավորություն տալ Ռորիի գրականության ուսուցիչ Մաքս Մեդինային և նրանք սկսում են հանդիպել։ Այս ամենի արդյունքում դստեր և մոր միջև որոշակի լարվածություն է ստեղծվում, ինչը բավականին շատ է անհանգստացնում Լոուրելային։ Քանի որ Լոուրելայի համար իր աղջիկը առաջին տեղում է, նա որոշում է բաժանվել Մաքսից։ Այս ողջ ընթացում պահպանվում են Լոուրելայի և Լյուք Դեյնեսի միջև ընկերական հարաբերությունները. վերջինս սրճարանի սեփականատեր է։ Ռորի հայրը՝ Քրիստոֆեր Հայդենը, վերադառնում է և ցանկանում է վերամիավորվել Լոուրելայի հետ, սակայն վերջինս ասում է, որ նա բավականաչափ չի հասունացել՝ ընտանիք ունենալու համար։ Էմիլի և Ռիչարդ Գիլմորները հաճույքով զարգացնում են հարաբերությունները իրենց թոռնուհու հետ, սակայն նաև հասկանում են, թե ժամանակին որքան բացթողումներ են ունեցել։ Սեզոնը ավարտվում է նրանով, որ Ռորին վերամիավորվում է Դինի հետ, իսկ Մաքսը Լոուրելային առաջարկություն է անում։

Եթերաշրջան 2 խմբագրել

Լոուրելայը ընդունում է Մաքսի առաջարկությունը, սակայն հարսանիքից անմիջապես հետո նա հասկանում է, որ դա ճիշտ քայլ չի եղել, և նրանք բաժանվում են։ Լոուրելայը և Սուկին շատ ոգևորված են, որ պետք է վերջապես սկսեն իրենց բիզնեսը Dragonfly հյուրանոցում, սակայն հյուրանոցի տերը հրաժարվում վաճառել այն։ Վերջինս նշանվում է տեղացի ֆերմեր Ջեքսոն Բելվիլի հետ։

Լյուքի դեռահաս եղբորորդին՝ Ջես Մարիանոն, գալիս է ապրելու նրա հետ։ Ջեսը զայրացած է բոլորի վրա բացի Ռորիից և ոչ ոքի չի կարող ընդունել այնքան, ինչքան Ռորիին։ Նրանց երկուսի ջերմ հարաբերությունները Դինին ստիպում են խանդել։ Լոուրելայը հավանություն չի տալիս Ռորիի և Ջեսսի մտերմությանը՝ ասելով Ռորիին, որ Ջեսը նրա վրա վատ ազդեցություն է թողնում։ Սա հանգեցնում է Լոուրելայի և Լյուքի միջև անհամաձայնույթունների։ Ռիչարդը հայտարարում է, որ նա թոշակի է անցել, սակայն որոշ ժամանակ անց ձանձրանում է և ստեղծում է իր սեփական ապահովագրական ընկերությունը։ Քրիստոֆերը և Լոուրելայը վերամիավորովում են, սակայն Ջեքսոնի և Սոկիի հարսանիքին Քրիստոֆերը որոշում է վերամիավորվել իր նախկին հարսնացուի հետ։ Միաժամանակ Ռորին առանց գիտակցելու համբուրում է Ջեսսին։

Եթերաշրջան 3 խմբագրել

Ռորիի հետաքրքրվածությունը Ջեսսի նկատմամբ գնալով ավելի է ուժեղանում, սակայն Ջեսսը ցույց չի տալիս, որ հասկացել է Ռորիի զգացմունքները։ Ռորին սկսում է խանդել, երբ Ջեսսը ցույց է տալիս նրան իր նոր ընկերուհուն։ Դինը չի կարող անտեսել ստեղծված իրավիճակը և ի վերջո վերջ է տալիս իրենց հարաբերություններին։ Ռորին և Ջեսսը անմիջապես զույգ են դառնում։

Միաժամանակ Ռորին և Փերիսը միասին հայտ են ներկայացնում Հարվարդի համալսարանում սովորելու համար։ Ռորին ընդունվում է, սակայն որոշում է գնալ Եյլի համալսարան, ինչպես ժամանակին արել են իր տատիկն ու պապիկը՝ Էմիլին և Ռիչարդը։

«Independence» հյուրանոցը հրդեհի ժամանակ լրջորեն վնասվում է։ Լոուրելայը և նրա ընկերուհին կարողանում են գնել «Dragonfly» հյուրանոցը, երբ վերջինիս տարեց սեփականատերը մահանում է։

Լյուքը սկսում է հանդիպել փաստաբան Նիքոլի հետ։

Լեյն Քիմը ստեղծում է իր բենդը՝ «Hep Alien» անունով։ Նա փորձում է համոզել իր խստապահանջ մորը, որպեսզի հանդիպի կիթառահար Դեյվի հետ։ Ողջ ընթացքում բենդի գոյությունը Լեյնի մոր համար գաղտնիք է մնում։

Եթերաշրջանի վերջում Ջեսսը լքում է Stars Hollow–ը։ որին ավարտում է ավագ դպրոցը։

Եթերաշրջան 4 խմբագրել

Ռորին սկսում է Եյլում իր կրթությունը Փերիսի հետ, որը այժմ արդեն նրա ընկերուհին է և, անակնկալ կերպով, նրա սենյակակիցը։ Երկուսն էլ սկսում են աշխատել Yale Daily News–ի համար։ Ռորին զարմանում է, երբ Դինը հանկարծակի ամուսնանում է իր նոր ընկերուհու՝ Լինդզիի հետ։ Ռորին և Դինը եթերաշրջանի ընթացքում մտերմանում են, ինչը Ռորիին ստիպում է մերժել Ջեսսին, երբ նա վերադառնում է և սեր է խոստովանում Ռորիին։

Լոուրելայը սկսում է հանդիպել Ռիչարդի՝ իր հոր, նոր գործընկերոջ՝ Ջեյսոն Սթայլզի հետ։ Այդ հարաբերությունները լոուրելայը գաղտնի է պահում իր ծնողներից, սակայն նրանք բաժանվում են, երբ Ջեյսոնը դատի է տալիս Ռիչարդին, քանի որ վերջինս որոշում է վերջ տալ իրենց համագործակցությանը, իսկ Լոուրելայը այդ ողջ ընթացքում իր հոր կողմն է լինում։

Լեյնի մայրը իմանում է «Hep Alien»–ի մասին և Լեյնին դուրս է հանում տնից։

Ջեքսոնը և Սուկին որդին են ունենում և անվանում Դեյվի։

Էմիլին իրեն անտեսված է զգում և առանձնանում է Ռիչարդից։

Լյուքը և Նիքոլը որոշում են բաժանվել։ Մինչև եթերաշրջանի ավարտը Լյուքը վերջապես ընդունում է, որ սիրահարված է Լոուրելային և սկսում է սիրահետել նրան։

Եթերաշրջան 5 խմբագրել

Իր մոր հետ կոլֆլիկտի պատճառով Ռորին Էմիլիի հետ մեկնում է Եվրոպա և Լոուրելայի հետ մեկ մեկ է խոսում։ Ճանապարհորդության վերջում Լոուրելայը և Ռորին հեռախոսազանգով հաշտվում են։ Ռորին խնդրում է մորը Դինին մի նամակ փոխանցել, որտեղ գրված էր նրանց սիրավեպի մասին։ Դինի կինը գտնում է այն, և նրանք բաժանվում են։

Ռորին սիրահարվում է իր համալսարանի հարուստ փլեյբոյ ուսանող Լոգան Հանցբերգին, որի ընտանիքը Ռորիի տոհմը ավելի ցածր է համարում, քան իրենցը։

Լեյնը հարաբերություններ է սկսում իր բենդի անդամ Զեքի հետ, իսկ Փերիսը՝ «Yale Daily News»–ի խմբագիր Դոյլի։ Սուկին դուստր է ունենում և անվանում նրան Մարթա։ Լյուքը և Լոուրելայը ռոմանտիկ հարաբերություններ են սկսում։ Սակայն Էմիլին և Ռիչարդը, որոնք վերամիավորվել էին, հավանություն չեն տալիս Լյուքին, և Լոուրելայը ցանկանում է այնպես անել, որ Քրիստոֆերը վերադառնա իր մոտ։

Լոգանի քրոջ նշանադրությանը Ռորին նրան առաջարկում է զբոսանավ գողանալ։ Նրանց ոստիկանները բանտարկում են։ Ավելի ուշ Ռորին հայտնում է, որ թողնում է Եյլը և գնում է իր տատիկի և պապիկի ամառանոց։ Լյուքը ողջ ընթացքում աջակցում է Լոուրելային։ Տեսնելով դա՝ Լոուրելայը առաջարկություն է անում ամուսնանալ իր հետ։

Եթերաշրջան 6 խմբագրել

Լոուրելայը հիասթափված է Ռորիի պահվածքից, սակայն ի վերջո ընդունում է այն փաստը, որ չի կարող համոզել նրան վերադառնալ Եյլ։ Նրանք վեց ամիս չեն խոսում իրար հետ։ Էմիլին Ռորիի համար աշխատանք է գտնում։ Ռիչարդը մտահոգված է, որ Ռորին պետք է շարունակի աշխատել առանց բարձրագույն կրթության։ Ռարիին համոզում են վերադառնալ Եյլ։ Նա հաշտվում է մոր հետ։ Լոգանի հետ հարաբերություններիը ավելի լուրջ են դառնում, սակայն Լոգանի հայրը նրան Լոնդոն է ուղարկում՝ աշխատելու։

Լեյնի բենդը լուծարվում է, հետո կրկին վերակազմավորվում։ Լեյնը Զեքը ամուսնանում են։

Լոուրելայը պլանավորում է իր և Լյուքի ամուսնությունը, սակայն Լյուքը իմանում է, որ նա ունի Էփրիլ անունով տասներկուամյա աղջիկ։ Լոուրելայը ցանկանում է ընդունել այդ փաստը, սակայն Լյուքը չի ցանկանում Էփրիլին Լոուրելային մոտ թողներ։ Վերջինս ֆիզիկական և էմոցիոնալ հանգստության համար գնում է Քրիստոֆերի մոտ։

Եթերաշրջան 7 խմբագրել

Լյուքը և Լոուրելայը վերջնականապես բաժանվում են։ Որոշ ժամանակ անց Քրիստոֆերը համոզում է Լոուրելային նորից ամեն ինչ սկսել։ Քրիստոֆերը նամակ է ստանում Շերի Թինսդեյլից, որը նրա նախկին ընկերուհին էր և երկրորդ զավակ Ջորջիայի մայրը։ Նամակում գրված է, որ նա ցանկանում է, որ Քրիստոֆերը ներգրավված լինի Ջորջիայի կյանքում և նրա հետ ժամանակ անցկացնի Փարիզում։ Լոուրելայը և Քրիստոֆերը որոշում են միասին գնալ Ջորջիայի հետ։ Նրանք աննախատեսված կերպով ամուսնանում են ճանապարհորդության ժամանակ։ Լյուքը Էփրիլին տեսնելու համար ստիպված է պայքարել, քանի որ մայրը նրան տարել է Մեքսիկա։ Լյուքը ;ոուրելային խնդրում է գրել։ Երբ Քրիստոֆերը իմանում է դրա մասին և վրդովվում է։ Լոուրելայը և Քրիստոֆերը բաժանվում են։ Լեյնը և Զեքը երկվորյակներ են ունենում, իսկ Սուկին կրկին հղիանում է։

Ռորիի ուսման վերջին տարին է։ Ողջ ընթացքում Լոգանը և Ռորին պահպանում են իրենց հարաբերությունները հեռավորույթան վրա մինչև Լոգանի Նյու Յորք վերադառնալը։ Լոգանը Ռորիին ամուսնության առաջարկություն է անում, սակայն Ռորին չի ընդունում, և նրանք բաժանվում են։ Նա անհանգստանում է, թե ինչ պետք է անի ավարտելուց հետո։ Որոշ մերժումներից հետո նա աշխատանք է ստանում՝ ներկայացնելով Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի ընթացքը։ Լյուքը Ռորիի պատվին խնջույք է կազմակերպում։ Երբ Լոուրելայը իմանում է դրա մասին, հաշտվում է նրա հետ։ Լոուրելայը խոստանում է Էմիլիին, որ նա կշարունակի այցելել ուրբաթօրյա ընթրիքներին։ Ռարին և Լոուրելայը միմյանց հրաժեշտ տալուց առաջ նախաճաշում են Լյուքի սրճարանում։

Մեկ տարի կյանքից խմբագրել

Հաղորդման ավարտից ինը տարի անց Netflix ընկերությունը թողարկեց «Գիլմոր աղջիկներ»–ի մինի սերիալը։

Ռորին տանջվում է իր լրագրողի կարիերայի պատճառով։ Նա Լոնդոնում Լոգանի հետ գաղտնի հարաբերությունների մեջ է,չնայած որ Փոլ անունով ընկեր ունի, որի մասին հաճախ մոռանում է։ Չնայած Լոգանը նշանված է և պետք է ամուսնանա, նա և Ռորին հասկանում են, որ առանց իրար չեն կարող լինել։

Չնայած որոշ խնդիրների՝ Լյուքը և Լոուրելայը շարունակում են միասին ապրել։

Ռիչարդը մահացել է սրտի կաթվածից։ Լոուրելայը սկսում է վերանայել իր կյանքը և մեկնում է Կալիֆոռնիա՝ Խաղաղօվկիանոսյան Կրեսթ արահետում արշավելու մտադրությամբ։ Նա շտկում է Էմիլիի հետ ունեցած տարաձայնությունները՝ Ռիչարդի մասին մի ուրախ պատմություն պատմելուց հետո։ Այնուհետև տուն է գնում և ամուսնության առաջարկություն է անում Լյուքին։

Էմիլին որոշում է վաճառել Գիլմորների առանձնատունը և տեղափոխվում է Նանթակեթ և սկսում է աշխատել այնտեղի թանգարանում։

Ռարին որոշում է իր կյանքի մասին գիրք գրել և այն անվանում է «Գիլմոր աղջիկներ»։

Լյուքի և Լոուրելայի ամուսնությունից հետո Ռորին հայտնում է Լոուրելային, որ ինքը երեխայի է սպասում։

Մինի սերիալը հեռարձակվել է 2020 թվականի նոյեմբերին Up TV–ում և The CW–ում։ Վերջինիս ցանցին անհրաժեշտ էր լրացուցիչ ծրագիր՝ COVID-19 համավարակի ժամանակ իր գրաֆիկը լրացնելու համար[6]։

 
Ալեքսիս Բլեդելի առաջին դերասանական աշխատանքը եղել է Ռորի Գիլմորի դերը։

Դերակատարներ և կերպարներ խմբագրել

Գլխավոր դերերում խմբագրել

 
Քելլի Բիշոփը, որը խաղացել է Էմիլի Գիլմորի դերը։
  • Լոուրեն Գրեհեմ՝ որպես Լոուրելայ Գիլմոր. անկախ, 32-ամյա միայնակ մայր, որը ղեկավարում է տեղական հյուրանոց և մեծ սեր է տածում փոփ մշակույթի և սուրճի նկատմամբ։ Ռորին ծնվել է, երբ Լոուրելայը ընդամենը 16 տարեկան է եղել։ Նա և իր ընկերուհի Սուկին յետագայում գնում և ղեկավարում են «Dragonfly» հյուրանոցը։
  • Ալեքսիս Բլեդել՝ որպես Ռորի Գիլմոր. կրթված, հասուն աղջնակ, Լոուրելայի միակ դուստրը։ Հեռուստասերիալի սկզբում նա գրեթե 16 տարեկան է։
  • Մելիսա ՄակՔարթի՝ որպես Սուկի Ջեյմս. Լոուրելայի կենսուրախ և աշխույժ ընկերուհին և հյուրանոցի շեֆ խոհարարն ու համասեփականատերը։
  • Կեյկո Աջեյնա՝ որպես Լեյն Քիմ. Ռորիի լավագույն ընկերուհին, որը իր մորից գաղտնի ռոքեր է դարձել։ Վերջինս խիստ է և կրոնական։
  • Յանիկ Թրյուսդել՝ որպես Մայքլ Ջերարդ. միշտ դժգոհ, ֆրանսիացի, որը աշխատում է Լոուրելայի հյուրանոցում՝ որպես դռնապան։
  • Սքոթ Փաթերսոն՝ որպես Լյուք Դեյնս. սրճարանի քմահաճ, սակայն բարեսիրտ սեփականատեր։ Լոուրելայի ընկերը։
  • Քելլի Բիշոփ՝ որպես Էմիլի Գիլմոր. Լոուրելայի մայրը, որը բարձր հասարակությանը պատկանող տանտիկին։ Լոուրելայը և Էմիլին ունեն լարված և ոչ կայուն հարաբերություններ։
  • Էդվարդ Հերման՝ Որպես Ռիչարդ Գիլմոր. Լոուրելայի հայրը, որը աշխատում է ապահովագրության ոլորտում։ Նա և Իր կինը՝ Էմիլին, վճարում են Ռորիի դպրոցի և քոլեջի գումարները։
  • Լայզա Վայլ՝ որպես Փերիս Գելլեր. Ռորիի դպրոցական թշնամին և միաժամանակ ընկերուհին։
  • Ջարեդ Պադալեկի՝ որպես Դին Ֆորեսթեր. Ռորիի ընկերը 1-3-րդ սեզոնների ընթացքում, որը Սթարս Հոլլու է տեղափոխվել Չիկագոյից։
  • Մայլո Վենտիմիլյա՝ որպես Ջեսս Մարիանո. Լյուքի զարմիկը, որը սիրահարվում է Ռորիին և դառնում է նրա կարճատև ընկերը։ Երրորդ սեզոնում նա տեղափոխվում է՝ իր հոր հետ ապրելու համար։
  • Շոն Գանն՝ որպես Կիրկ Գլիսոն. Սթարս Հոլոուի տարօրինակ բնակիչ, որը միաժամանակ աշխատում է քաղաքի տարբեր տեղերում։ Նա ռոմանտիկ հետաքրքրություն ունի Լոուրելայի հանդեպ, սակայն վերջինիս կողմից մերժված է։ Ավելի ուշ նա սկսում է հանդիպել Լուլու անունով աղջկա հետ, որի հետ մնում է մինչև վերջ։
  • Մետտ Զուկի՝ որպես Լոգան Հանցբերգեր. Ռորիի ընկերը՝ 5-7-րդ սեզոնների ընթացքում, Նյու Յորք Թայմսի հրատարակչության սեփականատեր ընտանիքի ժառանգը:
     
    Լոուրեն Գրեհեմը, որը մարմնավորել է Լոուրելայ Գիլմորին, իր դերասանական խաղի համար արժանացել է կինոքննադատների գնահատանքին։

Ստեղծման նախապատմություն խմբագրել

Էմի Շերման-Փալադինոն սովորաբար գրել է երեսուն րոպե տևողությամբ սիթքոմներ։ Ավելի ուշ առաջարկել է մոր և դստեր մասին շոու ցուցադրելու գաղափարը, որը The WB-ի կողմից հավանության է արժանացել, սակայն Փալադինոն լուրջ քայլեր չէր ձեռնարկում իր գաղափարը իրականացնելու համար։ Պիլոտային սերիան գրելիս նա ոգեշնչվել է, երբ մեկնել է Կոնեկտիկուտ նահանգի Վաշինգտոն քաղաք։ Ստացված տպավորություններով Փալադինոն ստեղծել է Սթարս Հոլլոու հորինված քաղաքը, որը իբրև գտնվում է Կոնեկտիկուտ նահանգում։

Հաղորդման տեմպը, երկխոսությունները և դասակարգային բաժանումները առավելապես ոգեշնչված են 1930-ական թվականների կատակերգություններից Քեթրին Հեփբըրնի և Սփենսեր Թրեյսիի ֆիլմերից[7][8]։ Շերման-Փալադինոյի ստեղծագործականության վրա ազդել է նաև Դորոթի Փարկերի «սրամիտ խելքը»[8]։

Փալադինոյի ամուսինը՝ Դենիել Փալադինոն, եղել է հեռուստահաղորդման առաջին սեզոնի խորհրդատուն և երբեմն կնոջ հետ մասնակցել է հաղորդման ստեղծման գործընթացին, իսկ ավելի ուշ թողել է «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի աշխատանքները՝ «Գիլմոր աղջիկներ»-ով զբաղվելու համար։ Նա դարձել է երկրորդ սեզոնի գործադիր պրոդյուսերը և մեծ դեր է խաղացել հաղորդման ստեղծման գործում[9]։ Հաղորդման երրորդ սեզոնի գործադիր պրոդյուսերը եղել է Գևին Պոլոնեն։

Մշակույթում խմբագրել

Սերիալը համարվում է կուլտային և ունի իր «մոլի երկրպագուները»[10][11][12][13]։ Հաղորդման թողարկման ժամանակ երկրպագուները շատ փոքր, սակայն նվիրված խումբ էին, որոնց մեծամասնությունը կանայք էին, սակայն հաղորդման լսարանը զգալիորեն աճել է միայն եթերից հեռանալուց հետո[14][15]։ 2014 թվականի հոկտեմբերին հաղորդումը կրկին թողարկվեց՝ ներկայացվելով այն հեռուստադիտողների նոր սերնդին[16][17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Moviepilot (գերմ.) — 2006.
  2. Fernsehserien.de (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 A Mother and Daughter, Both With Growing PainsThe New York Times, 2000.
  4. Sepinwall, Alan; Seitz (2016). TV (The Book): Two Experts Pick the Greatest American Shows of All Time. New York, NY: Grand Central Publishing. էջեր 385–390. ISBN 9781455588190.
  5. Poniewozik, James (2007 թ․ սեպտեմբերի 6). «All-Time 100 TV Shows». Time. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  6. Austerlitz, Saul (2020 թ․ նոյեմբերի 23). «Why 'Gilmore Girls' Endures». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. Diffrient, David Scott; Lavery, David (2010 թ․ ապրիլի 13). Screwball Television: Critical Perspectives on Gilmore Girls. ISBN 9780815650690. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  8. 8,0 8,1 Hart, Hugh (2001 թ․ ապրիլի 1). «The Gift of Gab». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. The Mind Behind the 'Gilmore Girls' Արխիվացված Հունվար 4, 2021 Wayback Machine. NPR.
  10. Cusumano, Katherine. «How Netflix's 'Gilmore Girls' Revival News Played Out On Social Media». Forbes. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  11. Notaro, Vicky (2016 թ․ մայիսի 8). «I'm a Gilmore Girl! Why is series set in sleepy smalltown American so beloved by women across the world?». Irish Independent. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  12. Welsh, Sarah (2016 թ․ նոյեմբերի 18). «Gilmore Girls star Lauren Graham says show has inspired feminists ahead of Netflix revival». Sunday Express. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  13. Chi, Paul (2016 թ․ նոյեմբերի 20). «Lauren Graham on Gilmore Girls Revival: It's "What I Wanted It to Be"». Vanity Fair. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  14. «Inside the weird business of cult TV reboots». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  15. Ahsan, Sadaf (2016 թ․ նոյեմբերի 24). «'It's a lifestyle, it's a religion': How Gilmore Girls has transcended generations, gender and genre». National Post. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  16. O'Keefe, Kevin (2015 թ․ հունիսի 8). «The 'Gilmore Girls' Reunion Reminded Us Why It's One of the Most Beloved Shows Ever». Mic. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  17. Mlotek, Hayley (2015 թ․ հուլիսի 13). «Why the 'Gilmore Girls' Fandom Lives On». The New York Times Magazine. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.