Մայլո Վենտիմիլյա

ամերիկացի դերասան

Մայլո Էնթոնի Վենտիմիլյա (անգլ.՝ Milo Anthony Ventimiglia, հուլիսի 8, 1977(1977-07-08), Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]), ամերիկացի դերասան։ Ճանաչման է հասել «Հերոսները» հեռուստասերիալում (2006-2010) Պիտեր Պետրելլիի, «Սա մենք ենք» հեռուստասերիալում (2016-մեր օրեր) Ջեք Փիրսնի դերերով, ինչպես նաև խաղացել է Ռոբերտ Բալբոայի դերը «Ռոկկի» շարքի երկու ֆիլմերում՝ «Ռոկկի Բալբոա» (2006) և «Կրիդ 2» (2018)։

Մայլո Վենտիմիլյա
Ծնվել էհուլիսի 8, 1977(1977-07-08) (46 տարեկան)
ԾննդավայրԱնահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունUCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և El Modena High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Jarah Mariano?
Համատեղ ապրող(ներ)Հեյդեն Փանեթիեր
miloventimigliaweb.com

Կյանք և գործունեություն խմբագրել

Վենտիմիլյան ծնվել է Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում, Պիտեր և Քերոլ Վենտիմիլյաների ընտանիքում[3]։ Նրա հայրը իտալացի էր, իսկ մայրն ուներ իռլանդական, անգլիական, շոտլանդական, ֆրանսիական և հնդկացիական (չերոկի) արմատներ[4]։ 12 տարեկանում սկսել է հանդես գալ դպրոցական բազմաթիվ ներկայացումներում։ Սան Ֆրանցիսկոյում ստացել է Ամերիկյան թատերական կոնսերվատորիայի կրթաթոշակ։

Կոնսերվատորիան ավարտելուց հետո ընդունվել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և դեր է ստացել «Արքայազնը Բել Էյրից» սերիալում։ «CSI» և «Սաբրինա» սերիալներում, «Massholes» ու «Sheer Bliss» ֆիլմերում մի քանի փոքր դերերից հետո նա կարիերայում մեծ վերելք է ունեցել՝ «Գիլմոր աղջիկներ» սերիալում ստանալով գլխավոր դերերից մեկը։ Այ դերը դրական արձագանքների է արժանացրել դերասանին։

«Գիլմոր աղջիկներ» սերիալից հեռանալուց հետո նա դեր է ստացել «Ամերիկյան երազանքներ»-ում։ Այդտեղ դերասանը խաղացել է Մեգի հարևանի դերը։ Նախագծի ավարտից հետո Վենտիմիլյան խաղացել է «The Bedford Diaries» սերիալում, որը տապալվել է։ Դրանից հետո նա դեր է ստացել ևս մեկ՝ «Հերոսները» սերիալում։

Վենտիմիլյան նկահանվել է նաև «Ողջ մնալ», «Ռոկկի Բալբոա» ֆիլմերում, իսկ 2008 թվականին Ալիսա Միլանոյի հետ «Պաթոլոգիա» սարսափ ֆիլմում։ 2007 թվականին նկարահանվել է Ֆերգիի «Big Girls Don’t Cry» երգի տեսահոլովակում։ Նրան կարելի է տեսնել նաև Պրիյանկա Չոպրայի «I Can’t Make You Love Me» տեսահոլովակում։

Զբաղվում է պրոդյուսերությամբ։

2014 թվականին Վենտիմիլյան ստացել է ABC«Շշուկներ» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը, խաղացել է Լիլի Ռեյբի հետ[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996-2003 ս Սաբրինա՝ փոքրիկ վհուկ Sabrina, the Teenage Witch փոստատար
1999 ֆ Այդ ամենը նա է She’s All That ֆուտբոլիստ
1999 ֆ Երազանքին հետևելիս Speedway Junky Թրևիս
2000 ս C.S.I.: Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Բոբի Թեյլոր
2001-2003 ս Գիլմոր աղջիկներ Gilmore Girls Ջես Մարիանո
2003 ս Օրենք և կարգ Law & Order: Special Victims Unit Լի Հեյլի
2003 ֆ Ուղղակի ինչ-որ տոն Winter Break Մեթ Ռեյմոնդ
2005 ֆ Անիծյալներ Cursed Բո
2005 ֆ 10 կեղտոտ արարքներ Dirty Deeds Զաք Հարփեր
2006 ֆ Ողջ մնալ Stay Alive Լումիս Կրոուլի
2006-2006 ս Բեթֆորդի օրագրերը The Bedford Diaries Ռիչարդ Թորն
2006-2010 ս Հերոսները Heroes Պիտեր Պետրելլիի
2006 ֆ Ռոկկի Բալբոա Rocky Balboa Ռոբերտ Բալբոա
2008 ֆ Պաթոլոգիա Pathology Թեդ Գրեյ
2009 ֆ Գեյմեր Gamer Ռիք Ռեյփ
2010 ֆ Քաոսի տեսություն Order of Chaos Ռիք
2011 ֆ Բաժանիչը The Divide Ջոշ
2012 ֆ Նա իմ տղան է That's My Boy Չադ
2012 ֆ Խանգարումներ Static Ջոնաթան
2013 ս Գանգստերների քաղաքը Mob City Նեդ Սթեքս
2013-2014 ս Ընտրյալ Chosen Իեն Միթչել
2013 ֆ Համադասարանցիները 2 Grown Ups 2 Մայլոյի շրջապատից տղա
2013 ֆ Մարդասպանների ժամանակաշրջան Killing Season Քրիս Ֆորդ
2015 ս Շշուկները The Whispers Ջոն Դոու / Շոն Բենինգան
2015 ֆ Ուոլթեր Walter Վինս
2015 ֆ Վայրի քարտ Wild Card Դենի դե Մարկո
2015 ս Գոտեմ Gotham Ջեյսոն Լենոն / Մարդակեր
2016 ֆ Խելահեղ քաղաք Madtown Դենի Բրիգս
2016-- ս Սա մենք ենք This Is Us Ջեք Փիրսն
2016 ս Գիլմոր աղջիկներ։ Տարվա եղանակներ Gilmore Girls: A Year in the Life Ջես Մարիանո
2017 ֆ Սենդի Ուեքսլեր Sandy Wexler Բարրի Բուբատցի
2017 ֆ Սատանայական դարպասները Devil’s Gate Ջեքսոն Պրիթչարդ
2018 ֆ Կրիդ 2 Creed II Ռոկկի Բալբոա կրտսեր
2018 ֆ Սկսիր սկզբից Second Act Թրեյ
2019 ֆ Աներևակայելի աշխարհն Էնցոյի աչքերով The Art of Racing in the Rain Դենի Սվիֆտ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. - Milo Ventimiglia — Yahoo!TV(անգլ.)
  2. http://www.tvguide.com/celebrities/milo-ventimiglia/166819 - Milo Ventimiglia News, Milo Ventimiglia Bio and Photos | TVGuide.com(անգլ.)
  3. Keck, William (2006 թ․ դեկտեմբերի 18). «Yo! Ventimiglia gets into the tough-guy act». USA Today. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.(անգլ.)
  4. Ventimiglia, Milo (2002 թ․ մայիսի 14). «Milo Ventimiglia AOL Chat». AOL. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.(անգլ.)
  5. Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայլո Վենտիմիլյա» հոդվածին։