Լայզա Ռեբեկա Վայլ (անգլ.՝ Liza Rebecca Weil, հունիսի 5, 1977(1977-06-05), Փասայք, Փասայկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է WB/CW հեռուստաալիքի թողարկած «Գիլմորի աղջիկներ» հեռուստասերիալում Փերիս Գելերի դերով և ABC-ի թողարկած «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» հեռուստասերիալում Բոննի Ուինթերբոթոմի դերով։

Լայզա Վայլ
Liza Weil.jpg
Ծննդյան թիվ՝հունիսի 5, 1977(1977-06-05) (44 տարեկան)
Ծննդավայր՝Փասայք, Փասայկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
IMDb։ID 0917962

Կյանք և կարիերաԽմբագրել

Վայլը ծնվել է Նյու Ջերսիի Պասաիկ քաղաքում, դերասանական ընտանիքում[1]։ Երբ նրա ընտանիքն ապրում էր Փենսիլվանիայի փոքրիկ քաղաքում (Ֆիլադելֆիայի տակ), Վայլը, հետևելով ծնողներին, սկսել է մանկական դերեր խաղալ տեղական թատրոնում[2]։ Այնուհետև նա սկսել է անցնել Նյու Յորքի լսարաններով և դերեր է ստացել նաև թատրոնից դուրս ներկայացումներում։ Ավարտելով Կոլումբիայի համալսարանը՝ նա իր կարիերան սկսել է թատրոնում, ինչպես նաև պարբերաբար նկարահանվել է ֆիլմերում[3][4][5]։ Վայլը հայտնի է դարձել Փերիս Գելերի դերի շնորհիվ «Գիլմորի աղջիկներ» հեռուստասերիալում, որտեղ նա նկարահանվել է 2000-2007 թվականների ընթացքում[6][7]։

«Գիլմորի աղջիկներ» հեռուստասերիալի ավարտից հետո Վայլի կարիերան շարունակվել է տարբեր սերիալներում հյուրային դերերով։ Շոնդա Ռեյմսի «Կրքի անատոմիա» և «Մասնավոր պրակտիկա» հեռուստասերիալներում հայտնվելուց հետո Վեյլը երկրորդական դեր է ստացել իր «Սկանդալ» սերիալի առաջին եթերաշրջանում[8][9]։ 2014 թվականին Վայլը մշտական դեր է ստացել Շոնդա Ռեյմսի ևս մեկ սերիալում, «Ինչպես խուսափել սպանության համար պատժից»[10][11][12][13]։

Անձնական կյանքԽմբագրել

Վայլը ձախլիկ է և ի ծնե եղել է թխահեր[14][15]։

2006 թվականի նոյեմբերին Վայլը ամուսնացել է դերասան Փոլ Ադելշտեյնի հետ հրեական ռեֆորմացիայի արարողության ժամանակ[16]։ Նախկինում նրանք միմյանց ճանաչել են թատերական նախագծերով[17]։ Զույգը 2010 թվականի ապրիլին ունեցել է դուստր[18][19]։ Վայլը Ադելշտեյնից պահանջել է ապահարզան 2016 թվականի մարտին՝ վկայակոչելով անհաշտ տարաձայնությունները[20]։ Ամուսնալուծությունը ձևակերպվել է 2017 թվականի նոյեմբերին[21]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Orley Emily (սեպտեմբերի 17, 2014)։ «The Actress Behind Paris Geller Is All Grown Up»։ BuzzFeed։ Վերցված է սեպտեմբերի 17, 2014 
  2. Miller Gerri (սեպտեմբերի 19, 2014)։ «The new year brings viewers new T.V. shows»։ The Jewish Journal of Greater Los Angeles։ Վերցված է սեպտեմբերի 20, 2014 
  3. North Penn's Weil fitting in as just one of the 'Girls' Archived November 18, 2008, at the Wayback Machine., by Ellen Gray of The Philadelphia Inquirer, December 9, 2002
  4. Porter Kevin, Adejuyigbe Demi (սեպտեմբերի 14, 2015)։ «Gilmore Guys: Gilmore Gabs – Liza Weil»։ Gilmore Guys։ HeadGum։ Վերցված է հոկտեմբերի 5, 2015 
  5. McGroarty Cynthia J. (հուլիսի 4, 2004)։ «In play, father-daughter day TV actress Liza Weil has always been around theater, thanks to her dad»։ Philly.com։ Վերցված է հունիսի 11, 2013 
  6. «Liza Weil On As The World Turns 1995 - They Started On Soaps - Daytime TV (ATWT)»։ clip from 1995 episode of As The World Turns։ CBS, Radio and television production via "They Started On Soaps" YouTube channel։ հունվարի 25, 2020։ Վերցված է փետրվարի 24, 2020 
  7. Cynthia J. McGroarty (4 июля 2004)։ «In play, father-daughter day TV actress Liza Weil has always been around theater, thanks to her dad.»։ Philadelphia Daily News։ Վերցված է 2014-05-21 
  8. Nellie Andreeva (4 марта 2011)։ «Bruce Greenwood Among Latest ABC Pilot Castings»։ Deadline.com։ Վերցված է 2014-05-21 
  9. Carina Adly MacKenzie (6 ноября 2012)։ «Another 'Gilmore Girls' reunion on 'Bunheads': Liza Weil stars as Truly's sister»։ Zap2it։ Վերցված է 2014-05-21 
  10. Nellie Andreeva (27 февраля 2014)։ «Liza Weil Cast In ABC Pilot ‘How To Get Away’, Stephen Hagan In CW’s ‘Identity’»։ Deadline.com։ Վերցված է 2014-05-09 
  11. Shondaland Stars Liza Weil and Paul Adelstein File for Divorce
  12. Warner Bros. Online (2010-04-12)։ «Dr. Cooper Freedman Would Breastfeed if He Could»։ momlogic.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-09-ին։ Վերցված է 2012-05-09 
  13. «Credits for Anyone But Me, episode 2.09, May 25, 2010»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին։ Վերցված է 2013-03-21 
  14. Surf Report Web Journal - August 11, 2007 • Surf Report 8 Archived October 13, 2007, at the Wayback Machine.
  15. «Scarlett Estevez on Twitter: "Thank you! @liza_weil is Scarlett’s aunt so she’s got a pretty great role model. (red heart symbol)… "»։ Twitter։ մարտի 19, 2018։ Վերցված է մարտի 23, 2018 
  16. «American Jewish Life Magazine»։ ajlmagazine.com։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 7, 2011-ին։ Վերցված է մարտի 1, 2015 
  17. «Chicago's Paul Adelstein, a.k.a. 'Prison Break's' Kellerman, nabs a role in the 'Grey's Anatomy' spinoff»։ Chicago Tribune։ մարտի 8, 2007 
  18. «Dr. Cooper Freedman Would Breastfeed if He Could»։ momlogic.com։ ապրիլի 12, 2010։ Վերցված է մայիսի 9, 2012 
  19. «Anyone But Me – Season 2 Episode 9»։ anyonebutmeseries.com։ Արխիվացված է օրիգինալից մարտի 2, 2012-ին։ Վերցված է մարտի 1, 2015 
  20. Mizoguchi Karen (ապրիլի 4, 2016)։ «Shondaland Stars Liza Weil and Paul Adelstein File for Divorce»։ People։ Վերցված է ապրիլի 5, 2016 
  21. Stone Natalie (նոյեմբերի 9, 2017)։ «Gilmore Girls' Liza Weil Finalizes Divorce from Paul Adelstein»։ People։ Վերցված է 2018-02-09 

Արտաքին հղումներԽմբագրել