Գերմանական մշակույթ

Գերմանական արվեստ, Գերմանիայի արվեստի ակունքները սկիզբ են առնում հնադարից, երբ գերմանական ցեղախմբերը եկան Հռոմեական կայսրություն[1]։

Գորգ, 15-րդ դար, Բեռլին

Վաղ ՄիջնադարԽմբագրել

 
Մայր տաճար, Բամբերգ

Վաղ միջնադարի ժամանակաշրջանում Գերմանիայի ներկայիս տարածքում ստեղծվել են շվաբների (ալեմանով), ֆրանկների, բավարների, թյուրինգների, սաքսերի, ցեղային տարբեր միավորումներ։ Բնակելի այդ տարածքները հետագայում կոչվել են Շվաբիա, Բավարիա, Թյուրինգ։ Այդ անվանումները պահպանվել են նաև ֆեոդալական իշխանություններից հետո և ներկայիս Գերմանիայի վարչական բաժանման մեջ։ Ֆրանկների ռազմական ճնշման տակ հողերը միավորվել են Կարոլինգների միասնական պետության մեջ, որը փլուզվել է 843 թվականին։ Գիտնականները միայն այդ թվականից են հաշվում բուն գերմանական արվեստը՝ Արևելյան Ֆրանկյան թագավորության սահմաններում։ Կարոլինգյան դարաշրջանում (687-911 թվականներ) ձևավորվել են ֆեոդալական հարաբերություններ, սկսել են դավանել քրիստոնեություն, իսկ տեղական մշակույթը կրել է բյուզանդական մշակույթի խիստ ազդեցությունը։ 962 թվականից Արևելյան Ֆրանկյան թագավորությունը ստացել է Գերմանական կայսրություն անվանումը, իսկ ավելի ուշ ստացել է Սրբազան Հռոմեական կայսրություն անվանումը։

Ռոմանական դարաշրջանԽմբագրել

 
Մայր տաճար, Համբուրգ

Գերմանական տարածքներում արվեստի գերիշխող դիրքում են եղել ճարտարապետությունն ու արհեստները, դրանց հետ կապված զարգացել են նաև փայտագործությունը, գերմանական գորգագործությունը, ոսկերչությունը։ Գերմանիայում ռոմանական դարաշրջանը թվագրվում է 10-12-րդ դարերով։ Տեղական պահպանողական ավանդույթները ռոմանական ձևերում ավելի երկար են պահպանվել, քան Գերմանական տարածքների հարևան երկրներում։ Հետևաբար, ի տարբերություն Ֆրանսիայի, Գերմանիայում պահպանվել են ռոմանական արվեստի մաքուր նմուշներ։

Գերմանական գոթիկաԽմբագրել

Գերմանական գոթիկան ենթարկվում էր ֆրանսիական գոթիկայի ազդեցությանը, բայց դրսևորում էր տարածաշրջանային առանձնահատկություններ։ Կիսակառույց ռոմանական շինությունները կառուցում էին նոր ոճով կամ դրանց ավելացնում էին միայն գոթական դետալներն ու տարրերը՝ չփոխելով կառույցների կոնստրուկտիվ բազան։ Առաջանում են ռոմանո-գոթական անցումային ոճի մի շարք կառույցներ, որոնք զուրկ չեն արտահայտչականությունից, մոնումենտալությունից և բավականին տարբերվում էին Ֆրանսիայի գոթական կառույցներից։ Այս շրջանի նշանակալից կառույցներից են.

  • Սուրբ Միխայիլ Եկեղեցի (Մյունխեն),
  • Պիտիսկուս, Բարտոլոմեուս, 1017 թվական,
  • Սուրբ Կիլիան տաճար, 1042 թվական։

Շարային կառուցապատումԽմբագրել

Միջնադարյան քաղաքային կառուցապատումը ձևավորվել է Հին հռոմեական ռազմական բնակավայրերում։ Քաղաքների հատակագիծը քաոսային է, անկանոն, վառ արտահայտված կենտրոնով՝ շուկայի հրապարակ, վանք, ամրոց։ Շարային ճարտարապետությունը օգտագործում էր էժան նյութեր (փայտ, ծղոտ)։ Փայտե կոնստրուկցիաները արտակարգ տարածում են ստացել և մինչ օրերս պահպանել են իրենց դիրքերը։

Միջնադարյան դեկորատիվ արվեստԽմբագրել

ՎերածնունդԽմբագրել

 
Մաթիաս Գրունեվալդ, Սբ Սեբաստիան
 
Մադոննան մանկան հետ, 1500 թվական, քաղաք Լյուբեկ
 
Հանս Ֆիշեր, Նյուրմբերգ, 1543

Գերմանական արվեստը մեծ փոփոխությունների է ենթարկվում Վերածննդի դարաշրջանում։ 1530-ական թվականներին ստեղծագործում էին Ալբրեխտ Ալթդորֆերը, Հանս Հոլբայնը և Լուկաս Կրանախը։ Դանուբյան դպրոցի նկարիչների աշխատանքներում նոր ժանր է ի հայտ գալիս՝ բնապատկեր։ Արվեստը ձևավորվում է կրոնական դաժան պայքարի մեջ. այն լցվել էր դրամատիզմով, անձնական ողբերգություններով և ներաշխարհով։ Գերմանական արվեստը վառ մարմնավորումը ձեռք էր բերում մահվան, վերջի դատաստանի և աշխարհի վերջի թեմաներում։ Սկզբում գեղանկարչության մեջ իշխում էր նաև գրոտեսկային ոճը։ Գերմանական Վերածննդի արվեստի ամենավառ ներկայացուցիչը Ալբրեխտ Դյուրերն էր (1471-1528) ՝ նշանավոր գեղանկարիչ և գիտնական։ Նրա գեղանկարչական կտավներում ցուցադրվում է Վերածննդի դարաշրջանի իրական մեծությունը։ Այդ ընթացքում ստեղծվել են Ալբրեխտ Դյուրերի հայտնի դիմանկարները՝ «Բնապատկերով դիմանկար» (1498), «Ինքնադիմանկար՝ Քրիստոսի կերպարով» (1500)։ Սակայն նկարչին իրական հաջողություններ են բերել փորագրությունները։ Դյուրերի փորագրություններում դիցաբանական սյուժեները միահյուսված են միջնադարյան երևակայություններին, սակայան գործում էր նաև երգիծանքի մոտիվը։ Փորագրությունների առավել հայտնի շարքը «Ապոկալիպսիսա»-ն է(1498)։ Կյանքի վերջին տարիներին Ալբրեխտ Դյուրերը մի քանի ուշագրավ դիմանկարներ է ստեղծել։ Նրանց թվում է «Մաքսիմիլիան կայսեր դիմանկարը» (1519)։ Բայց նաև շարունակում է նկարել կրոնական թեմաներով։ Նկարչի վերջին կտավների թվում է «Չորս առաքյալները» (1526), որտեղ պատկերված են Հովհաննեսի, Պետրոսի, Պողոսի և Մարկոսի դիմանկարները։

Մաթիաս ԳրունեվալդԽմբագրել

19-րդ դարում գերմանական եկեղեցիներում հայնտաբերել են կրոնական բովանանդակությամբ և արտակարգ գեղարվեստական արժեքով կրոնական կոմպոզիցիաներ։ Ստեղծագործությունները չեն պատկանել Դյուրերին՝ հարգված և բազմիցս ուսումնասիրված վարպետին։ Հայտնաբերված ստեղծագործությունների համեմատ նույնիսկ շնորհալի Դյուրերի նկարները պակաս համարձակ են ընկալվել՝ իրենց կոլորիտով և խելահեղ զգացմունքային դաշտով։ Յոահիմ Զանդրարտի կենսագրության մեջ, որը նկարչի ժամանակակիցը չէր, վարպետ Մաթիաս Գրունեվալդի մասին ոչ ճշգրիտ վկայություններ հայտնաբերվեցին։ Հետազոտողների աշխատանքը մի քանի տասնամյակում քիչ բան է պարզաբանել, բայց հաջողվել է գտնել նկարչի արտակարգ գեղեցիկ գործերը։ Նա գերմանացիների մեջ միակ վարպետն էր, ով չէր զբաղվում փորագրությամբ։

Գերմանական Վերածննդի գլխավոր վարպետներըԽմբագրել

 
Բ. Նոթկե, Մահվան պարը

Գերմանական Վերածննդի փորագրությունԽմբագրել

Գերմանական Վերածննդի արվեստում մեծ զարգացում է ստանում փորագրությունը։ 15-16-րդ դարերում գերմանական ճարտարապետությունը զգալիորեն զիջում էր իտալական ճարտարապետական նմուշներին և ուներ գավառական, երկրորդային բնույթ։ Նա կարծես ուժ էր կուտակում բարոկկո դարաշրջանի համար, որը ծաղկում էր գերմանական իշխանություններում։ Գերմանական փորագրությունը կրում էր ժողովրդական բնույթ և ուներ հետևյալ առանձնահատկությունները.

  • դիմում էր առաջատար վարպետների,
  • մեծ տպաքանակներով էր ստեղծվում,
  • ժողովրդական բնույթը էր կրում՝ ի տարբերություն նկարչության մեջ իշխող ազնվական բնույթի,
  • ժամանակի և դարաշրջանի իրադարձություններն էր արտացոլում,
  • ուներ լայն թեմատիկա՝ կրոնական կոմպոզիցիաներից մինչև գյուղացիների, զինվորների, մարմնավաճառների պատկերներ,
  • մատչելի էր և էժան։

17-րդ դարԽմբագրել

 
Յ. Զանդրարդ

17-րդ դարը գերմանական հողերին իսկական դատարկություն բերեց։ Երեսնամյա պատերազմի ռազմական գործողությունների մեծ մասը տեղի է ունեցել հենց գերմանական իշխանական տարածքներում, որոնք ենթարկվել են տնտեսական և հոգևոր ճգնաժամի։ Գերմանիան կորցրեց իր բնակչության 30 տոկոսը։ Գերմանիայի Կաթոլիկ իշխանություններում Հռոմի պապն աննախադեպ քայլի է դիմում՝ գերմանացի տղամարդկանց երկու կին ունենալու իրավունքով։ Գերմանական հողերը դատարկվել են, ենթարկվել ավերածությունների, համաճարակների, արհեստավորների սպանությունների, գեղարվեստական և ազգային ավանդույթների անհետացման։ Առավել հայտնի արվեստագետներն այս ժամանակահատվածում արտագաղթում են և տասնամյակներ շարունակ աշխատում են Իտալիայում և Հոլանդիայում։ Գերմանական նկարչությունը կորցնում է իր ագային երանգը՝ հետևելով բարոկկոյին և հոլանդական արվեստի ներկայացուցիչների ոճին։ Գերմանիայի հյուսիսում շարունակում է ստեղծագործել Թոմաս Կվելլիուսը՝ բարոկկոյի վառ ներկայացուցիչներից մեկը։

18-րդ դարԽմբագրել

18-րդ դարիասկզբի նկարիչների շարքում հատուկ տեղ է զբաղեցրել քանդակագործ Յոզեֆ Սթամելը (1695-1765)՝ մանյերիզմի վերջին խոշոր ներկայացուցիչը։

Գերմանական 18-րդ դարի արվեստում պատվավոր տեղ է զբաղեցնում գերմանական երաժշտությունը.

Գերմանական 18-րդ դարի արվեստում պատվավոր տեղ է գրավում նաև ճարտարապետությունը.

ԲարոկկոԽմբագրել

Բարոկկո ոճը Գերմանիայում ի հայտ է եկել իշխանական դասի կողմից։ Գերմանական բարոկկոն կենտրոնացված էր պալատական միջավայրում։ Ոճը իշխում էր ճարտարապետության և քանդակագործության մեջ։ Ծավալվել է իշխանական բնակավայրերի շինարարությունը նոր ձևերով, որոնց մի մասն օգտագործել է ֆրանսիական տարբերակը որպես նմուշ։ Գերմանիայի բարոկկոյի լավագույն շարքերից են.

Բավականին էժան շինանյութերի օգնությամբ փորձել են բարեկեցության և շքեղության տպավորություն ստեղծել։ Սակայն նրանք նաև դիմում են հազվագյուտ և անսովոր նյութերի։ Սաքսոնիայում սկսվում է արևմտաեվրոպական ճենապակու պատմությունը, երբ վարպետներին և գիտնականներին հաջողվել է ստեղծել Չինաստանի ճենապակու անալոգը։ Այս ամենը հող նախապատրաստեց գերմանական ռոկոկոյի զարգացման համար, որի լավագույն նմուշներից են Ցվինգերի տաղավարները Սաքսոնիայում և Սան Սուսի պալատը Պրուսիայում։

Առաջին շրջանի գերմանական և չեխական բարոկկո ոճի ճարտարապետներին պատկանում է Աբրահամ Լեյտները (մոտ 1639-1701)։ Նա իտալացի Ֆրանչեսկո Կարատիի հետ աշխատել է Պրահայում Չերնինսկի պալատի շինարարության վրա։ Աբրահամ Լեյտների որոշ գործեր մոտենում են ռոկոկո ոճին։ Իտալական բարոկկոյի բոլոր նշանները (մոնումենտալություն, մեծություն, մասշտաբայնություն) պահպանել են Գերմանիայի այն կառույցները, որոնք չեն խզել կապը պապական Հռոմի և կաթոլիկ դավանանքի հետ։ Ժամանակի նշանավոր նկարիչների թվում են Յոհան Դավիթ Շտեյնգրուբերը (1702-1787), ով աշխատել է Մանհայմում եւ Ռաշտատում պալատների շինարարության վրա։

Աբրահամ Լեյնտերի կառույցների նախագծերից.

Բարոկկո ոճի ճարտարապետական հայտնի կառույցներ.

Ճենապակին ԳերմանիայումԽմբագրել

Եվրոպայում չինական ճենապակու գաղտնիքը ստացել են ոչ թե փոխառությամբ, այլ սեփական հայտնագործությամբ։ Դրանով զբաղվեցին Սաքսոնիայում և Դրեզդեն քաղաքում։ Կազմակերպվեց հատուկ լաբորատորիա, որտեղ տաղանդավոր արկածախնդրին և դրամանենգ Բեթգերի համար համապատասխան աշխատանքի պայմաններ ստեղծվեցին։ Բեթգերի փորձարկումներից յուրաքանչյուրը արձանագրություններում ֆիքսվել է։ 1709 թվականի հունվարի գրառումների մեջ նշվում է առաջին հաջող փորձարկումը և խառնուրդի բաղադրատոմսը։ Նույն թվականի մարտին գրառում է կատարվել այն մասին, որ ստացել են որակյալ, սպիտակ ճենապակի՝ բարակ փայլով և որմնանկարների համար անհրաժեշտ բոլոր հատկություններով։

19-րդ դարԽմբագրել

 
Կետե Կոլվից, «Մայրը»

Գերմանիայի հոգևոր կյանքում առաջին հորիզոնականներում է հայտնվում քաղաքականությունը, այլ ոչ թե արվեստը։ 19-րդ դարասկզբին գերմանական իշխանությունները հայտնվեցին Նապոլեոնյան պատերազմների ասպարեզում։ Պրուսիայի ռազմական պարտությունյամբ կառավարությանը դրդեց բուրժուական բարեփոխումներ իրականացնելուն։ Գերմանական իշխանության զարգացման գործում կարևոր տեղ են զբաղեցրել գիտնականներն ու գիտությունը, իսկ 1840-ականներից սկսվել է արդյունաբերական հեղաշրջումը։ 19-րդ դարում գերմանական «երկաթ և արյուն» իշխանությունները միավորվեցին միասնական պետության մեջ՝ ռազմական Պրուսիայի ղեկավարությամբ։ Գերմանիան կապիտալիստական պետություն է դառնում։ Այն դառնում է հսկայական թանգարանների երկիր, որոնք խորհրդանշում են գերմանական ազգի մեծությունը։

Անսովոր էին Մորիս Դանիելի աշխատանքները, ով իր ստեղծագործության թեման ընտրում էր հրեական կյանքից.

Գերմանիան գնում է Արևմտյան Եվրոպայի հայտնի գեղարվեստական ոճերի հունով.

Սակայն, միևնույն ժամանակ, պայմաններ են ստեղծվել ֆորմալիստական, մոդեռն ոճերի առաջացման համար՝ գերմանական էքսպրեսիոնիզմ, դադաիզմ, աբստրակցիոնիզմ, որոնք ծաղկում են արդեն 20 -րդ դարում։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Michael Thimann: Gedächtnis und Bild-Kunst. Die Ordnung des Künstlerwissens in Joachim von Sandrarts Teutscher Academie, Freiburg: Rombach, 2007 (գերմ.)
  • Краткая художественная энциклопедия. Искусство стран и народов мира, Т 1, М, 1962 (ռուս.)
  • Муратова К. М. «Мастера французской готики», М, 1988 (ռուս.)
  • Ювалова Е. П. «Немецкая скульптура 1200—1270 гг.», М, 1983 (ռուս.)
  • Очерки по истории и технике гравюры, М, 1987, раздел « Немецкая гравюра XV—XVI веков» (ռուս.)
  • Симановская Е. И. " Немецкое художественное серебро XV—XVII веков в Эрмитаже ", Л, 1964 (ռուս.)
  • Смирнова Е. И. «Западное серебро XIII—XIX веков. Оружейная палата», М. 1964 (ռուս.)
  • Маркова Г. А. «Немецкое художественное серебро XVI—XVIII веков» М. 1975 (ռուս.)