Թիկնոց և դաշույն (ֆիլմ, 1946)

«Թիկնոց և դաշույն» (անգլ.՝ Cloak and Dagger), ռեժիսոր Ֆրից Լանգի ֆիլմը՝ Գերի Կուպերի մասնակցությամբ։ Ինչպես և «Մադլեն փողոց, 13» (ֆր.՝ 13 Rue Madeleine) ֆիլմը, այն հարգանքի տուրք է Ռազմավարական ծառայությունների վարչության (OSS) գործողություններին, որոնք անցկացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օկուպացված Եվրոպայում։ Անունը հիմնված է 1946 թվականի «Թիկնոց և դաշույն։ ՌԾՎ գաղտնի պատմությունը» (անգլ.՝ Cloak and Dagger: The Secret Story of O.S.S.) գրքի վրա, որը գրել են Քորի Ֆորդը (անգլ.՝ Corey Ford) և Ալիստեր Մաք-Բեյնը (անգլ.՝ Alastair MacBain)։ ՌԾՎ-ի նախկին գործակալ Է․ Մայքլ Բյորքը հանդես է եկել որպես տեխնիկական խորհրդատու։

Թիկնոց և դաշույն
անգլ.՝ Cloak and Dagger
ԵրկիրԱՄՆ
Ժանրլրտեսական ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1946
Լեզուանգլերեն, գերմաներեն[1] և իտալերեն[1]
ՌեժիսորՖրից Լանգ[2][3]
ՊրոդյուսերՄիլթոն Սփելինգ
Սցենարի հեղինակՌինգ Լարդներ կրտսեր, Ալբերտ Մալց, Բորիս Ինգսթեր[1], Քորի Ֆորդ[1] և Ջոն Լարքին[1]
ԴերակատարներԳերի Կուպեր[4][3], Լիլի Փալմեր[4], Ռոբերտ Ալդա[4], Վլադիմիր Սոկոլով[4], Մարկ Լոուրենս[4], Ջեյմս Ֆլավին[4], Լյուդվիգ Շտյոսել[4], Հելեն Թիմիգ[4], Դեն Սեյմուր[4], Դուգլաս Ուոլթոն[4], Ջ. Էդվարդ Բրոմբերգ[4], Լոտտա Շտեյն[4], Ռիչարդ Ֆրեյզեր[4], Յոլա դ'Ավրիլ[4], Լեքս Բարքեր[5], Ջոն Մայլոնգ[5], Հոլմս Հերբերթ[5], Ֆրենկ Ուիլքոքս[5], Ֆրանկ Մայո[5], Ռորի Մալինսոն[5], Բրյուս Լեսթեր[5], Փոլ Պանցեր[5] և Պատրիկ Օ'Մուր
ՕպերատորՍոլ Պոլիտո
ԵրաժշտությունՄաքս Սթայներ
ՄոնտաժՔրիստիան Նայբի
Պատմվածքի վայրԻտալիա
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն102 րոպե

Դերերում խմբագրել

  • Գերի ԿուպերՊրոֆեսոր Ալվա Ջեսպեր
  • Ռոբերտ Ալդա – Փինքի
  • Լիլի Փալմեր – Ջինա
  • Վլադիմիր Սոկոլով – Պոլդա
  • Ջ․ Էդվարդ Բրոմբերգ – Թրենք
  • Մարջորի Հոշել – Էնն Դոուսոն
  • Լյուդվիգ Շտյոսել – գերմանացի
  • Հելեն Թիմիգ – Կամրին Լոդոր
  • Դեն Սեյմուր – Մարսոլի
  • Մարկ Լոուրենս – Լուիջի
  • Ջեյմս Ֆլավին – գնդապետ Ուոլշ
  • Պատրիկ Օ’Մուր – անգլիացի
  • Չարլզ Մարշ – Էրիկ
  • Ռոբերտ Քութ – Կրոնին (լուսագրերում նշված չէ)
  • Ֆրանկ Մայո (դերասան) - Ֆրենչ Սպայ (լուսագրերում նշված չէ)

Վերջաբանի բացակայություն խմբագրել

Ինչպես պլանավորել էր Լանգը, ֆիլմը տարաբնույթ ավարտ ունեցավ։ Կուպերը մի խումբ ամերիկացի դեսանտայինների առաջնորդում է դեպի հարավային Գերմանիա՝ գտնելու այն, ինչ մնացել էր ստորգետնյա գործարանից, այսինքն՝ համակենտրոնացման ճամբարի մահացած աշխատողների մարմինները և ապացույցներ, որ գործարանը միջուկային զենք է արտադրել։ Կուպերը նշում է, որ գործարանը կարող էր տեղափոխվել Իսպանիա կամ Արգենտինա և բացահայտող ելույթ է ունենում։ «Սա ատոմային դարի առաջին տարին է, և թող օգնի մեզ Աստված, եթե մենք կարծում ենք, որ կարող ենք դա գաղտնի պահել աշխարհից»[6]։ Պրոդյուսեր Միլթոն Սպերլինգը, որը նկարահանումների ժամանակ հաճախ էր վիճում Լանգի հետ, տեսարանը համարել է ծիծաղելի, քանի որ գերմանացիները չունեին միջուկային զենք[7]։

Ռադիոշոու խմբագրել

1950 թվականին NBC ընկերությունը թողարկել է համանուն շոու, որը հիմնված է Ֆորդի և Մաքբեյնի գրքի վրա և ներառում է 26 դրվագ։ Այն սկսվել է դերասան Ռեյմոնդ Էդվարդ Ջոնսոնի տված հարցով․ «Պատրա՞ստ եք արդյոք հանուն Միացյալ Նահանգների վտանգավոր առաքելություն ձեռնարկել՝ նախապես իմանալով, որ կենդանի չեք վերադառնա»[8]։

Լարդների մասին խմբագրել

Սցենարիստներից մեկը՝ գրող Ռինգոլդ Ուիլմեր Լարդները (այսպես կոչված «Հոլիվուդյան տասնյակից»), ներքաշվել է հանուն իշխանության Ջոն Էդգար Հուվերի և ԿՀՎ մինչև մղված պայքարի մեջ։ Նա ձերբակալվել է և ներառվել սև ցուցակում Կարմիր վտանգի ընթացքում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. http://www.imdb.com/title/tt0038417/
  3. 3,0 3,1 http://www.filmaffinity.com/en/film702460.html
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 http://www.imdb.com/title/tt0038417/fullcredits
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. p. 197 Frayling, Christopher Mad, Bad and Dangerous?: The Scientist and the Cinema 2005 Reaktion Books
  7. p.101 Kalat, David the Strange Case of Dr. Mabuse 2005 McFarland
  8. Britton, Wesley Beyond Bond: Spies in Fiction and Film — Greenwood Publishing. — p. 66-67
  9. Mocking Bird Արխիվացված 2006-06-19 Wayback Machine, John Simkin, Spartacus Schoolnet

Արտաքին հղումներ խմբագրել