Ուղիղ կեսօրին
Ուղիղ կեսօրին (անգլ.՝ High Noon), 1952 թվականին ռեժիսոր Ֆրեդ Ցինեմանի նկարահանած վեստեռն ժանրի ամերիկյան ֆիլմ, պատմության լավագույն վեստեռններից մեկը, արժանացել է 4 Օսկարի։
Ուղիղ կեսօրին անգլ.՝ High Noon | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վեստեռն[1][2][3][…] և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թվական | 1952 և հունվարի 9, 1953[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆրեդ Ցինեման[1][2][5][…] |
Պրոդյուսեր | Սթենլի Կրամեր և Կարլ Ֆորման |
Սցենարի հեղինակ | Կարլ Ֆորման |
Դերակատարներ | Գերի Կուպեր[6][2][5][…], Գրեյս Քելլի[6][2][5][…], Katy Jurado?[7][6][2][…], Eve McVeagh?[6][5], Թոմաս Միտչել[6][2][5][…], Լոյդ Բրիջես[6][2][5][…], Otto Kruger?[6][2][5], Lon Chaney Jr.?, Հարի Մորգան[6][2][5], Լի Վան Քլիֆ[6][2][5], Ian MacDonald?[6][2][5], Ռոբերտ Ուիլկի[7][6][5], Sheb Wooley?[7][6][5], Chubby Johnson?, Հարրի Շենոն[6][5], Ջեք Էլամ[6], Վիրջինիա Քրիսթին[6], Morgan Farley?, Lee Aaker?, Լարի Ջ․ Բլեյք, Howland Chamberlain?, Ջոն Դուսեթ, Harry Harvey? և James Millican? |
Օպերատոր | Ֆլոյդ Քրոսբի |
Երաժշտություն | Դմիտրի Տյոմկին |
Մոնտաժ | Elmo Williams? |
Պատմվածքի վայր | Կանզաս և Նյու Մեքսիկո |
Կինոընկերություն | United Artists |
Տևողություն | 85 րոպե |
![]() |
Սյուժե խմբագրել
Շերիֆ Ուիլ Քեյնը իր հարսանիքի օրը տեղեկանում է, որ քաղաք է գալիս հանցագործ Ֆրենկ Միլլերը իր ընկերների հետ, ում մի անգամ ձերբակալել էր Քեյնը։ Միլլերի ավազակախմբի 3 անդամներ սպասում են նրան գնացքի կայարանում, որը պետք է ժամանի ուղիղ կեսօրին։ Քեյնի հարսնացուն՝ Էմին և ընկերները համոզում են նրան լքել քաղաքը։ Նա սկզբում համաձայնվում է և կառքով մեկնում է քաղաքից կնոջ հետ։ Սակայն ճանապարհի կեսից նրանք հետ են վերադառնում քաղաք, Ուիլը որոշում է չթողնել քաղաքը ավազակներին։
Էմին չի համաձայնվում այդ որոշման հետ և որոշում է մեկնել քաղաքից այդ նույն գնացքով։ Քեյնը մտատանջության մեջ այնուամենայնիվ մնում է քաղաքում և փորձում է քաղաքի բնակիչների մեջ իրեն օգնական փնտրել ավազակների հետ պայքարելու համար, սակայն ապարդյուն։
Արդյունքում նա մենակ է մնում 4 ավազակների դեմ և կարողանում է սպանել նրանցից 3-ին։ Կենդանի մնացած ավազակը պատանդ է վերցնում Էմիին, ով վերջին պահին վերադարձել էր քաղաք ամուսնու մոտ։ Ատրճանակի սպառնալիքի տակ Ուիլը դուրս է գալիս նրա դեմ, և վերջին պահին Էմիին հաջողվում դուրս պրծնել ավազակի ձեռքից և Ուիլը կարողանում է սպանել վերջին ավազակին։
Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Ուիլը գետին է նետում շերիֆի իր աստղը և կնոջ հետ մեկնում քաղաքից։
Դերերում խմբագրել
- Գերի Կուպեր - Ուիլ Քեյն
- Գրեյս Քելլի - Էմի Ֆաուլեր
- Քեթի Հուրադո - Հելեն Ռամիրես
- Լլոյդ Բրիջես - Հարվի Պել
- Իեն Մակդոնալդ - Ֆրենկ Միլլեր
- Թոմաս Միտչել - Ջոնաս Հենդերսոն
- Օտտո Կրյուգեր - դատավոր Պերսի Մետրիկ
- Լոն Չեյնի կրտսեր - Մարտին Հոու
- Հարրի Մորգան - Սեմ Ֆուլլեր
- Իվ Մակվիգ - Միլդրեդ Ֆուլլեր
- Լա Վան Կլիֆ - Ջեք Կոլբի
- Ռոբերտ Ուիլք - Պիրս
- Շեբ Վուլի - Բեն Միլլեր
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր խմբագրել
Մրցանակներ խմբագրել
Ֆիլմը ընդհանուր թվով ստացել է 12 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 8-ի, որոնց թվում՝
ստացել է 4 Օսկար
- Օսկար լավագույն դերասանի համար - Գերի Կուպեր
- Օսկար լավագույն մոնտաժի համար - Էլմո Ուիլյամս և Հարրի Հերշտադ Элмо Уильямсу и Гарри Герстаду за лучший монтаж
- Օսկար լավագույն երգի համար - Դմիտրի Տյոմկին (երաժշտություն) և Նեդ Վաշինգտոն (բառեր)
ներկայացվել է եղել ևս 3-ի
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն ռեժիսոր - Ֆրեդ Ցինեման
- Օսկար լավագույն ադապատցված սցենարի համար - Կառլ Ֆորման
ստացել է 4 Ոսկե Գլոբուս
- Դրամայի լավագույն դերասան - Գերի Կուպեր
- Լավագույն օպերատոր - Ֆլոյդ Քրոսբի
- Լավագույն երաժշտություն - Դմիտրի Տյոմկին
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Քեթի Հուրադո, ներկայացված է եղել ևս 3-ի
Ստացել է նաև ԱՄՆ-ի գրողների գիլդիայի 1 մրցանակ, 1 Բոդիլ և այլն։
Վարկանիշային ցանկեր խմբագրել
Ֆիլմը ներառված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում հետևալ տեղերում.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 33, 1998 թ. ցանկ և 27, 2007 թ. ցանկ
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմեր - 20
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 2-րդն է վեստեռների ցանկում
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ - Գերի Կուպերի հերոս Ուիլ Քեյնը 5-րդն է որպես դրական հերոս
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 27
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգեր - 25
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 25 լավագույն երաժշտություններ - 10
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգեր - Թեքս Ռիտերի The Ballad of High Noon երգը 25-րդ տեղում է
Կադրեր ֆիլմից խմբագրել
-
Գերի Կուպերի ու Գրեյս Քելլի ամուսնությունը
-
Գերի Կուպերն ու Գրեյս Քելլին վիճաբանելիս
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0044706/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.ofdb.de/film/3675,12-Uhr-mittags
- ↑ http://www.filmaffinity.com/es/film554741.html
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 http://www.cinematografo.it/cinedatabase/film/mezzogiorno-di-fuoco/6901/
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 http://www.imdb.com/title/tt0044706/fullcredits
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.virtual-history.com/movie/film/1200/high-noon
Արտաքին հղումներ խմբագրել
- Ուղիղ կեսօրին(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ուղիղ կեսօրին»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «Ուղիղ կեսօրին»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Ուղիղ կեսօրին(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում