Գեորգ Լյուդվիգ Վեերթ (գերմաներեն Georg Ludwig Weerth, 1822 թվականի փետրվարի 17, Գերմանիա, Վեսթֆալիա, քաղաք Դեթմոլդ1856 թվականի հուլիսի 30, Հավանա, քաղաք Կուբա), գերմանացի գրող, բանաստեղծ և լրագրող, առաջին գերմանացի մարքսիստներից մեկը և «․․․գերմանական պրոլետարիատի առաջին և ամենանշանավոր բանաստեղծը»[3]։

Գեորգ Վեերթ
Ծնվել էփետրվարի 17, 1822(1822-02-17)[1]
ԾննդավայրԴեթմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[2]
Վախճանվել էհուլիսի 30, 1856(1856-07-30)[1] (34 տարեկան)
Վախճանի վայրՀավանա, Կուբա[2]
Մասնագիտությունգրող, լրագրող և բանաստեղծ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Լիպպեի իշխանություն
ԿրթությունԲոննի համալսարան
 Georg Weerth Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Գեորգ Վեերթի հայրը բարձրաստիճան հոգևորական Ֆերդինանդ Վեերթն էր[4]։ 1843–1846 թվականներին ապրել է Անգլիայում, ականատես եղել չարտիստական շարժմանը։ 1846 թվականին Մարքսի և Էնգելսի ստեղծած «Կոմունիստների միության» անդամ, Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի զինակիցը։ 1848–1849 թվականների հեղափոխության ժամանակ եղել է «Նոր Հռենոսյան լրագրի» (Neue Rheinische Zeitung) խմբագրության կազմում[5]։

Գործունեություն

խմբագրել

Վեերթի առաջին գրական փորձերը կապված են գերմանական ռոմանտիկ քնարերգության ավանդույթների հետ։ Նրա քնարական հերոսը թափառող ենթավարպետն է։ Բանվոր դասակարգի կյանքի իմացությունը ուժեղացրել է Վեերթի բանաստեղծությունների մարտական–հեղափոխական շեշտերը։ Վեերթը սոցիալիստական ռեալիզմի գրականության վաղ շրջանի առաջին ներկայացուցիչն է։

  • 1843–1847 թվականներին գրած «Ճեպանկարներ բրիտանացիների սոցիալական ու քաղաքական կյանքից» (Skizzen aus dem sozialen und politischen Leben der Briten) գրքում առաջին անգամ պրոլետարը ներկայացված է ոչ թե որպես անզոր տառապյալ, այլ որպես ներկայացուցիչը այն դասակարգի, որը «թակում է գալիքի դարպասները» («Ծաղիկների տոնը անգլիացի բանվորների մոտ»)։

1848 թվականին գրած ֆելիետոններում Վեերթը քննադատել է այսպես կոչված՝ «հեղափոխության թշնամիներին»։

  • 1847–1848 թվականներին գրած «Երգիծական ճեպանկարներ գերմանական առևտրական կյանքից» (Humoristische Skizzen aus dem deutschen Handelsleben) վիպակի կենտրոնում գերմանական բյուրգերի գունեղ կերպարն է։
  • 1849 թվականին գրած «Շնապգանյան նշանավոր ասպետի կյանքն ու արկածները» (Leben und Taten des berühmten Ritters Schnapphanski[6]) վեպում տրված է պրուսական ազնվականի երգիծական կերպարը։ «Ասպետի» բնօրինակ է ծառայել իշխան Ֆելիքս Լիխնովսկին։

1848 թվականի սեպտեմբերի 18–ին իշխան Լիխնովսկու սպանությունից հետո «մահացածի հիշատակի անարգանք» մեղադրանքով դատական գործ է հարուցվում Վեերթի նկատմամբ։ 1850 թվականի հունվարին նրան դատապարտում են եռամսյա բանտարկության և 5 տարով արգելում նրա գործունեությունը։ 1850 թվականի փետրվարին Վեերթը բանտարկվում է։ Պատիժը կրելուց հետո, 1848 թվականի հեղափոխության պարտությունից հիասթափված, Վեերթը թողնում է գրական գործունեությունը և իրեն ամբողջությամբ նվիրվում է առևտրին։ Լինում է Իսպանիայում, Պորտուգալիայում, Անգլիայում, Ֆրանսիայում և այլուր։

1852 թվականի դեկտեմբերին նա Վեստ Ինդիայում Steinthal & Co. ընկերության գործակալ է դառնում։ Տեղափոխվում է Վիրջինյան կղզիների Սենտ Թոմաս կղզի, որտեղ ապրում է մինչև 1855 թվականի հունիսը։ Այդ ընթացքում առևտրական գործերով լինում է Բրազիլիայում, Կուբայում, Մեքսիկայում և ԱՄՆ–ում։

 
Գեորգ Վեերթի հուշաքարը Հավանայում

1856 թվականին Վեերտը բնակություն է հաստատում Հավանայում։ Սանտո Դոմինգո ճանապարհորդելիս հիվանդանում է տենդով։ Գեորգ Վեերթը մահացել է մալարիայից։

Գրականություն

խմբագրել
  • Georg Weerth: «Nur unsereiner wandert mager durch sein Jahrhundert». Ein Georg-Weerth-Lesebuch. Hrsg. u. kommentiert v. Michael Vogt. 2., bearb. Aufl. 2008, ISBN 978-3-89528-666-7.
  • Michael Vogt (Hrsg.)։ Georg Weerth und die Satire im Vormärz. Aisthesis-Verl., Bielefeld 2007 (mit Beiträgen von: Norbert O. Eke, Claude D. Conter, Inge Rippmann, Olaf Briese, Raphael Hörmann, Fritz Wahrenburg, Bernd Füllner, Francois Melis, Michael Perraudin, Florian Vaßen u. Michael Vogt).
  • Bernd Füllner: Georg-Weerth-Chronik. Aisthesis-Verl., Bielefeld 2006․
  • Michael Vogt (Hrsg.)։ Georg Weerth (1822–1856). Aisthesis-Verlag, Bielefeld 1993, ISBN 3-925670-78-5.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #117208612 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Կ․ Մարքս և Ֆ․ Էնգելս, ժողովածու, 2–րդ հրատարակություն, հատոր 21, էջ 5
  4. Friedrich Engels. Routledge. November 5, 2013. էջ 253. ISBN 9781136629181.
  5. Florian Vaßen: Georg Weerth. Ein politischer Dichter des Vormärz und der Revolution von 1848/49. Metzler, Stuttgart 1971.
  6. Illustrierte Ausgabe August Stritt, Frankfurt am Main 1848 Digitale Sammlungen der Lippischen Landesbibliothek Detmold
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Վեերթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։