Գեորգի Սեմյոնովիչ Վերեյսկի (հուլիսի 18 (30), 1886, Խմելնիցկի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 18, 1962(1962-12-18)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային նկարիչ։ ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1962)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1949)։

Գեորգի Վերեյսկի
VEREYSKIY-2.jpg
Ծնվել էհուլիսի 18 (30), 1886
ԾննդավայրԽմելնիցկի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 18, 1962(1962-12-18)[1] (76 տարեկանում)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՊարգևներՍտալինյան մրցանակ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան ՌՍՖՍՌ ժողովրդական նկարիչ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Պետերբուրգում Մստիսլավ Դոբուժինսկու, Բորիս Կուստոդիևի, Աննա Օստրոումովա-Լեբեդևայի մոա։

1918-1930 թվականներին աշխատել է Էրմիտաժի գրավյուրայի բաժնում։

Գրաֆիկական դիմանկարի (վիմագրություն, օֆորտ, գծանկար) վարպետ է։ Ստեղծել է նաև մի շարք բնանկարչական ու ժանրային թերթեր։

Գործերից են՝ «Ռուս նկարիչների դիմանկարներ» (ալբոմներով հրատարակվել է 1922 և 1927 թվականներին), «Գյուղ» (ալբոմով հրատարակվել է 1924 թվականին), «Ռուս գրողներ» (ալբոմներով հրատարակվել է 1927 և 1929 թվականներին) վիմագրությունների շարքերը, ինչպես և սովետական պետության, մշակույթի գործիչների, օդաչուների, բանվորների դիմանկարներ (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946)։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 400  


  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2010.