Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գեորգի Իսահակի Գասպարյան (1942 կամ հուլիսի 7, 1942(1942-07-07), Զարդախաչ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ և Զարդախաչ, Մարտակերտի շրջան), Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր։

Գեորգի Սահակի Գասպարյան
1942 կամ հուլիսի 7, 1942(1942-07-07) (81 տարեկան) -
ԾննդավայրՄարտակերտի շրջանի՝ Զարդախաչ գյուղ
ԿոչումՀայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի շքանշան, ՀՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան,Արցախի Հերոս բարձրագույն կոչում, Ոսկե Արծիվ շքանշան
Հրամանատարն էրՌեակտիվ դիվիզիայի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Շուշիի, Քաշաթաղի, Կուբաթլուի, Մարտակերտի, Քարվաճառի, Աղդամի, Ջեբրայիլի, Հորադիզի, Զանգելանի, Մինջևանի, Ֆիզուլիի, Զարդախաչի, Չափարի
ԿրթությունԹբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Գասպարյանը ծնվել է 1942 թվականի հուլիսի 7-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի` Զարդախաչ գյուղում։ 1966 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը։ 1966-1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ-ի ԶՈՒ-ում։ Գեորգի Գասպարյանը եղել է ռեակտիվ դիվիզիայի հրամանատար, ուսումնական կենտրոնի շտաբի պետ։ 1991 թվականին զինվորագրվել է Զարդախաչի կամավորական ջոկատին, մասնակցել է Զարդախաչի և Չափարի ինքնապաշտպանական մարտերին։ 2002 թվականին զորացրվել է բանակ։ Մասնակցել է Շուշիի, Քաշաթաղի, Կուբաթլուի, Մարտակերտի, Քարվաճառի, Աղդամի, Ջեբրայիլի, Հորադիզի, Զանգելանի, Մինջևանի, Ֆիզուլիի ազատագրական մարտերին։ Մասնակցել է գրեթե բոլոր ռազմական գործողություններին` Արաքսից մինչև Օմարի լեռնանցք։ 1999-2000 թվականներին ստանձնել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ հրետանու պետ։ 2000-2002 թվականներին դարձել է ՊԲ հրետանային ծառայության պետ։ 1996 թվականին Գեորգի Գասպարյանը ստացել է ԼՂՀ ՊԲ-ի գեներալ-մայորի կոչում։ Զինադադարի հաստատման գործում մեծ էր խորհրդային բանակում երկար ու պատվաբեր ուղի անցած հրետանավոր Գեորգի Գասպարյանի դերը։

Կոչումներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել