«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (Հայաստան)

Հայաստանի պետական պարգև

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
Изображение орденской планки
Երկիր Հայաստան
Տեսակշքանշանի աստիճան
ՊարգևատրողՀայաստանի Նախագահ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1993
Հերթականություն
Ավագ պարգևՏիգրան Մեծի շքանշան
Կրտսեր պարգևՄարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան
ՀՀ I աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի վկայական

Շքանշանով պարգևատրվողները խմբագրել

1993-2006 խմբագրել

1993 թ. ընդունված մայր օրենքով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են՝

ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, ինչպես նաև այլ անձինք՝ պաշտպանության գործին բերած նշանակալի նպաստի համար.

բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների ավագ հրամանատարները՝ մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերված նշանակալի հաջողությունների համար։

2006-2014 խմբագրել

2006 թ. օրենքում կատարվեց լրացում, ըստ որի շքանշանով կարող են պարգևատրվել նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը՝ պաշտպանության գործին բերած նշանակալի նպաստի, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերված նշանակալի հաջողությունների համար։

2014-ից խմբագրել

2014 թ. պարգևատրվողների շրջանակը փոփոխվեց։ 2014 թ. օգոստոսի 9-ից «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են.

  1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը՝ պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար.
  2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը՝ մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար[1]։

Պարգևատրման միջնորդությունը խմբագրել

1993-2014 թթ. խմբագրել

1993-2014 թթ. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության և տարածքային կառավարման, ոստիկանության, ազգային անվտանգության և մաքսային բնագավառների պետական լիազորված մարմինների կողմից։

Ներկայումս խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը շքանշանով կարող է պարգևատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու միջնորդության ներկայացման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին[2]։

Շքանշանի նկարագրությունը խմբագրել

1993-2014 թթ. խմբագրել

1993-2014 թթ. հանձնվող շքանշանի նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 1995 թ. հունվարի 11-ին ընդունված որոշմամբ, ըստ որի շքանշանն ունի քառաթև խաչի տեսք։ Խաչը պատրաստվում է ոսկեզօծված արծաթից։ Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները ոսկեզօծված են։ Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է։ Խաչն ամրացվում է շքանշանի ժապավենի ներքևի մասում։ Ժապավենը (երկարությունը՝ 70 մմ, բարձրությունը՝ 19 մմ) պատրաստվում է կարմիր գույնի մետաքսից՝ երիզված 2 սպիտակ զոլերով (զոլերի երկարությունը՝ 70 մմ, լայնությունը՝ 4 մմ)։ Ժապավենի կարմիր գոտու վրա խաչից վեր 3 մմ բարձրությամբ ամրացվում է ոսկուց պատրաստված Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Ժապավենը ձգվում է մետաղյա թերթիկի վրա, որի հակառակ երեսն ունի շքանշանը հագուստին ամրացնելու հարմարանք։ Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Յուրաքանչյուր շքանշանի համապատասխան աստիճանի շերտաձողիկի ժապավենը կրկնում է շքանշանի ժապավենային գունային նկարագիրը։ Շքանշանի հակառակ երեսին փորագրվում է շքանշանի հերթական համարը։

Ներկայումս խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից հետո շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ ՀՀ Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով սահմանվել է, որ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը ունի քառաթև խաչի տեսք։ Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից։ Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները ոսկեզօծված են։ Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է։ Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի ներքևի մասում։ Ժապավենի երկարությունը 70 մմ է, լայնությունը՝ 19մմ, պատրաստված է կարմիր գույնի մետաքսից՝ երիզված 2 սպիտակ զոլերով։ Ժապավենի կարմիր գոտու վրա՝ խաչից վեր, 3 մմ բարձրությամբ ամրացված է ոսկուց պատրաստված՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Ժապավենը ձգված է մետաղյա թերթիկի վրա։ Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։ Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25մմx10մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է շքանշանի ժապավենի գունային նկարագիրը[2]։

Ամենամսյա պարգևավճարը խմբագրել

ՀՀ Կառավարության 2014 թ. մարտի 6-ի որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին տրվում է պարգևավճար՝ 150.000 ՀՀ դրամի չափով։

Պարգևատրման վիճակագրությունը խմբագրել

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է 2 անձ։

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ խմբագրել

Հիմնական հոդված՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետների ցանկ

Ծանոթագրություններ խմբագրել