Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գելիեգուզան (այլ կիրառումներ)

Գելիեգուզան (քրդ.՝ Geliyê Gûzan), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Շատախի գավառակում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 20-22 կմ հարավ-արևմուտք, Անդոկ լեռան փեշերին, Շենիկ և Սեմալ գյուղերի մոտ։

Գյուղ
Գելիեգուզան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՇատախի գավառակ
Այլ անվանումներԳալե կուզան, Գելիեգոզան, Գելի, Գելիգոզան, Գելիգուզան, Գելիեկուզան, Գուղ Կելեյկյուզան, Կելիեկուզան, Կելիկուզան
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1000 մարդ (1890-ականներ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունգելիեգուզանցի
Ժամային գոտիUTC+3
Գելիեգուզան (Աշխարհ)##
Գելիեգուզան (Աշխարհ)

Գելիեգուզանցիներն աչքի են ընկել իրենց խիզախությամբ։ Նրանք ոչ միայն թուրքերի ու քրդերի ոտնահարությունից պաշտպանում էին իրենց գյուղը, այլև օգնության էին հասնում այլ գյուղերին։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Գյուղի անունը քրդերեն նշանակում է ընկուզենիների պուրակ։ Գելիեգուզանն հարուստ է եղել ընկուզենիներով։

Աշխարհագրություն

խմբագրել

Գելիեգուզանի տարածքն անհարթ էր և լեռնային։ Գյուղում սկիզբ է առնում Խուլփի վտակ Կուս գետակը։

Բնակչություն

խմբագրել

1881 թ.-ին գյուղն ուներ 413, իսկ 1890-ականներին՝ 1000 հայ բնակիչ։

Պատմություն

խմբագրել

1899 թ-ին Գելիեգուզանում դավադրության զոհ դարձավ Աղբյուր Սերոբը։ Չնայած որ նա թունավորվել էր, նա մինչև վերջին ուժը իր ընտանիքի հետ միասին պայքարեց թշնամու դեմ։ Աղբյուր Սերոբին գլխատել են։

1904 թ.-ի ապրիլի 13-ին թուրքական և քրդական գերակաշռող զորքը հարձակվեց Գելիեգուզանի վրա։ Անհավասար պայքարում վիրավորվեց Սեպուհը։ Թշնամու ձեռքը չընկնելու համար իր կյանքին փորձեց վերջ տալ Սեպուհը, բայց օգնություն հասած Հրայր Դժոխքն իր կյանքի գնով փրկեց Սեպուհին։

1904 թ.-ի ապրիլի 20-ին թուրքական 40 000-անոց բանակը շրջափակեց Գելիեգուզանը։ Սասունի ողջ բնակչությունը՝ թվով 20 000 մարդ՝ ծեր, կին, երեխա և հիվանդ գտնվում էին Գելիեգուզանում։

Գյուղի պաշտպանությունը ղեկավարվում էր Անդրանիկի, Գևորգ Չաուշի և Հաջի Հակոբի կողմից։ Կռվում մասնակցում էին գրեթե բոլոր հայտնի ֆիդայիները՝ Մակարը, Մուրադը, Սմբատը և շատու շատ այլք։

Մեկ հային բաժին էր ընկնում 200-300 թշնամի։ Բացի այդ թշնամին իր հետ թնդանոթներ էր բերել։ Չնայած դրան, թուրքերը կարողանում են առաջ շարժվել միմայն թնդանոթները գործի դնելով։

Քյոսա Բինբաշին որոշել էր ամեն գնով գրավել Սասունի վերջին հենակետը։ Ապրիլի 20-ին թուրքերն արձակում են 125 ռումբ, իսկ ապրիլի 21-ին 230-ից ավելի ռումբ։

Հայերը՝ ծերեր, կանայք, ֆիդայիների օգնությամբ երեք օր քաջաբար դիմադրում են, մինչև որ տեղի բնակչություն կարողանում է մաս առ մաս տեղաշարժվել դեպի Դաշտ գյուղ։ Գյուղացիների տեղափոխության հարցում օգնում են 115 հայդուկներ, որոնց գլխավորում էին Մուրադը, Սմբատը, Ֆահրադը և Ավետիսը։ 20 000-անոց բնակչությունից հաջողվում է փրկել ընդամենը 1500-2000 հոգու։

Ապրիլի 22-ին թշնամու թնդանոթները չեն դադարում կրակելուց, բայց դեռևս նրանք չեն կարողանում մտնել գյուղ։ Միմիայն ապրիլի 23-ին է նրանց հաջողվում գյուղ մտնել։ Սակայն տեղի հայ ազգաբնակչությունը անակնկալի է բերում թշնամուն և նրան կոտորելով հետ շպրտում։ Թշնամուց զոհվում է 136 մարդ և բազմաթիվ մարդիկ վիրավորվում են։ Հայերը տալիս են ընդամենը 7 զոհ։

Հայերը մինչև մայիսի 14-ը համառությամբ դիմադրեցին։ Նրանք հասցրին կամուրջ գցել, որի միջոցով 150 հայ ընտանիք փրկվեց կոտորածից։ Մնացած 300 ընտանիքնն ընկավ թուրքերի ձեռքը։ Միայն 22 ընտանիք կարողացավ մազապուրծ լինել կոտորածներից։ Մնացածի բոլոր ծերերը, կանայք և երեխաներն անխնա կոտորվեցին։

Գյուղը հիմնահատակ ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակչության մեծամասնությունը զոհվել է։ Ողջ մնացածները տեղափոխվել են Արևելյան Հայաստան[2][3]։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Գելիեգուզանն ուներ մեկ հայկական եկեղեցի՝ Սուրբ Կարմրավոր, և մի ավերված բերդ ամրոց։

Գելիեգուզանի եկեղեցու տարածքում թաղված են Աղբյուր Սերոբը, Հրայր Դժոխքը և Սպաղանաց Մակարը։

Քաղաքաշինություն

խմբագրել

Տարածքի լեռնային լինելու հանգամանքի պատճառով տները միմյանցից հեռու էին կառուցված՝ առանձին բարձունքների վրա։ Դրա պատճառով էլ բնակիչների համար գյուղը պաշտպանական լավ հնարավորություններ էր ընձեռնում։

Գելիեգուզանն ուներ 17 թաղ, որոնցից առավել հայտնիներն էին Տաղվրնիկը, Հարսնգոմերը, Ղարպշանը, Մխիթարը և Գելին[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ԲԱՂԵՇԻ ՆԱՀԱՆԳԻ ԳԵՆՋԻ ԳԱՎԱՌ». Վերցված է 2014 Հոկտեմբերի 29-ին.
  2. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», Գելիեգուզան, էջ 331-335
  3. «Энциклопедия Армянский вопрос», Гелиегузанский бой, էջ 110
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 817

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։