Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շենիկ (այլ կիրառումներ)


Շենիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Շատախի գավառակում։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Շենիկը հիմնել են Շեն գյուղից եկածները և այն կոչել են Շենիկ՝ այսինքն փոքր Շեն։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 80 տուն՝ 600-700 հայ բնակիչ։ Ըստ մեկ այլ աղբյուրի ուներ 100-120 տուն՝ մոտ 1000 հայ բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Շենիկն ուներ ընդարձակ արոտավայրեր։ Բնակիչները զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմություն

խմբագրել

Շենիկցիները ակտիվորեն մասնակցել են ինքնապաշտպանական կռիվներին։ Գյուղը թուրքերի կողմից ավերվել ու ամայացել է թուրքերի կողմից 1894 և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ[1]։

Յոթ գդալի կռիվ

խմբագրել

1880-ական թթ.-ից մեկի ամռանը շենիկցիները հյուրասիրում են ամառանոց եկած քրդերին։ Քրդերը արհամարհում են հայերի հյուրասիրությունը, վերցնում են 7 գդալները և փորձում են հեռանալ։ Հյուրասիրությունն անպատվելը ոտքի է հանում ողջ գյուղին և կռիվ է սկսվում հայերի ու քրդերի միջև։ Կռիվը ստանում է Յոթ գդալի կռիվ անվանումը։ Շենիկցիները հաղթում են[2]։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Շենիկ գյուղն ուներ վարժարան և եկեղեցի։ Գյուղի մոտ կային Ս. Կարապետ և Ս. Գևորգ ուխտատեղիները[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 836
  2. Հ. Մ. Պողոսյան «Սասունի պատմություն», էջ 165, Երևան, 1985
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։