Շատախի գավառակ (Մշո գավառ)
Շատախ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ Գնտվում էր Սասունի հյուսիսային մասում՝ Մշո գավառի սահմանի մոտ։ Հանդիսանում էր Սասունի 8 գավառակներից մեկը, որը փռված էր համանուն գետակի ավազանում։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԳավառակի անվանման ծագման մասին կա երկու ավանդապատում։ Ըստ մեկի գավառակի անվանումը առաջացել է Գևորգ Շատախոս իշխանի անունից։
Ըստ մեկ այլ ավանդապատման այստեղ են թաքնվել հայ փախստականներ, իսկ Շահ Աբասի զինվորները ահաբեկելով ասել են. «Դեռ շատ ախ պետք է քաշեք»։ Որտեղից էլ և ծագել է գավառակի անվանումը։
Աշխարհագրություն
խմբագրելԳավառակը գտնվում էր խիստ լեռնային վայրում։ Այն ընդգրկում էր Տավրոսի մի քանի լեռնագագաթներ՝ Սասուն, Անդոկ, Կամք, Ելք, Սորոս և Սիմ։ Գավառակի մեծ մասն անտառապատ էր։
Շատախն ուներ բազմաթիվ գետակներ։
Պատմություն
խմբագրելՄշո Շատախը մինչև XIX դարի 60-ական թվականները որոշ ինքնավարություն ուներ։ Գավառակն ավերվել է 1915 թ.-ի Մեծ Եղեռնի ժամանակ։
Գյուղերը
խմբագրելՇատախի նշանավոր գյուղերից էին Քոփը, Իրիցանքը, Գեղաշենը, Շուշանմերկը, Սեմալը, Շենիկը, Գելիեգուզանը, Աղբին, Իշխնաձորը և Ալիանցը։ Բոլոր թվարկված գյուղերը զուտ հայաբնակ էին[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 82
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն