Սեմալ
Սեմալ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառակում։ Գտնվում էր Մուշ քաղաքից 20-22 կմ հարավ-արևմուտք, Անդոկ լեռան հյուսիսային կողմում, Սեմալ լեռան հյուսիսային կողմում։
Որոշ բաժանմամբ մտել է Գենջի գավառակում։
Ավանդապատում
խմբագրելԸստ ավանդության գյուղը կառուցվել է Նոյ նահապետի թոռան՝ Սեմի, խփած վրանի տեղում։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին ուներ 1000-ից ավելի հայ բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղմունքը խոշոր եղջերավոր անասնապահությունն ու հացահատիկի մշակությունն էր։
Պատմություն
խմբագրել1894 թ.-ին գյուղացիները դիմադրություն են ցույց տվել թուրք և քուրդ հերոսակներին, բայց վերջիններիս հաջողվել է մի տասնյակ տուն կողոպտել և ավերել։
1904 թ. ապրիլի 13-ին թուրք-քրդական ուժերը որոշում են գրավել Սեմալը և մտնել Գելիեգուզան։ Հայդուկները Անդրանիկի, Մուրադ Սեբաստացու և Հրայրի գլխավորությամբ քաջարի դիմադրություն են ցույց տալիս։ Մինչև երեկո տևած կռվում մահանում է Հրայրը։ Թշնամուն հաջողվում է Սեմալը գրավել, բայց հայդուկներին հաջողվում է ժողովրդին տեղափոխել Գալիեգուզան։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ սեմալցիները հերոսական դիմադրություն ցույց տվեցին թուրքերին, սակայն հայերից քչերին հաջողվեց փրկվել։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 567
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն