Մարկ Գեթիս

բրիտանացի դերասան
(Վերահղված է Գեթիս Մարկից)

Մարկ Գեթիս (անգլ.՝ Mark Gatiss, հոկտեմբերի 17, 1966(1966-10-17)[1][2][3][…], Sedgefield, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5][6]), բրիտանացի դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր և գրող։

Մարկ Գեթիս
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 17, 1966(1966-10-17)[1][2][3][…] (57 տարեկան)
Ծննդավայր՝Sedgefield, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5][6]
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն[7]
Մասնագիտություն՝դերասան, կատակերգու, սցենարիստ, վիպասան, հնչյունավորող, գրող, գիտաֆանտաստիկ գրող, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մոնտաժող, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0309693

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 17-ին Անգլիայի Դարեմ կոմսության Սեդջֆիլդ քաղաքում[8]։ Մանուկ հասակում հետաքրքրված էր Hammer ստուդայի սարսափ ֆիլմերով և «Դոկտոր Ով» հեռուստաֆիլմերի շարքով, Արթուր Կոնան Դոյլի և Հերբերտ Ուելսի գրքերը կարդալով, քարացած հնագիտական իրեր հավաքելով։ Մանկության տարիքի բոլոր հետաքրքրուսիրությունները գտել են իրենց մարմնավորումը Գեթիսի հասուն տարիքի աշխատանքներում[9]։

Մարկը սովորել է Heighington CE Primary School միջնակարգ դպրոցում, հետո Woodham Comprehensive School դպրոցում, որից հետո թատրոնի վարպետություն է սովորել Bretton Hall College-ում, որը Լիդսի համալսարանի մասնաճյուղն է։

Կարիերա խմբագրել

Մեծ Բրիտանիայում հայտնի «Ջենտլմենների լիգա» կատակերգական թատերախմբի չորս անդամներից մեկը։ Հայտնի է որպես «Շերլոկ» և «Դոկտոր Ով» հեռուստասերիալների սցենարիստ և դերասան։

Մարկ Գեթիսը մասնակցություն է ունեցել տարբեր հեռուստասերիալների և կինոֆիլմերի նկարահանումներում, աշխատում է ռադիոյում և հնչյունավորում է մուլտիպլիկացիոն հերոսների, հայտնի է հեռուստատեսային սցենարներով և թատրոնի համար աշխատանքներով։

Անձնական կյանք խմբագրել

Մարկ Գեթիսը բացահայտ գեյ է։ 2008 թվականին նա ամուսնացել է դերասան Իան Հալլարդի հետ[10]։ Գեթիսը, ըստ The Independent-ի, 2010 և 2011 թվականներին ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի գեյ համայնքի առավել ազդեցիկ ներկայացուցիչների ցանկում[11][12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում
1999-2002 ս Ջենտլմենների լիգա The League of Gentlemen
2001 ս Spaced
2001 ս Randall & Hopkirk (Deceased)
2001 ֆ Հոբելյարը Birthday Girl
2003-2005 ս Nighty Night
2003 ֆ Bright Young Things
2004 ֆ Sex Lives of the Potato Men
2004 ս Catterick
2004 ս Ագաթա Քրիստիի Մարփելը Agatha Christie's Marple
2005 ֆ Match Point
2005 ֆ The Quatermass Experiment
2005 ս Funland
2005 ֆ Ջենտլմենների լիգայի ապակալիփսիսը The League of Gentlemen's Apocalypse
2005-2017 ս Դոկտոր Ով Doctor Who
2006 ֆ Ֆենիի վախը Fear of Fanny
2006 ֆ Ընդգրկվել տասնյակում Starter for 10
2007 ֆ Քամին ուռիներում The Wind in the Willows
2007 ֆ Աշխարհի ամենաահավոր ճանապարհորդությունը The Worst Journey in the World
2007 ս Ջեկիլ Jekyll
2008 ս Ծաղրածու Clone
2008 ս Բանականություն և զգացմունք Sense and Sensibility
2008 մֆ Free Jimmy
2008 ս Psychoville
2008-2010 ս Ագաթա Քրիստիի Պուարո Agatha Christie’s Poirot
2008 ֆ Crooked House
2010 ֆ Անհանգստանալով Բոյի համար Worried About the Boy
2010 ս Սպանություններ Միդսոմերում Midsomer Murders
2010 ֆ Առաջին մարդը լուսնի վրա The First Men in the Moon
2010-ներկա ս Շերլոկ Sherlock
2011 ս The Crimson Petal and the White
2012 ս Լինել մարդ Being Human
2012 ս Inspector George Gently
2015 հս Քվեարկություն The Vote
2014-2018 ս Գահերի խաղը Game of Thrones
2015 ս Wolf Hall
2015 ս Լոնդոնյան լրտես London Spy
2015 ֆ Վիկտոր Ֆրանկենշտեյն Victor Frankenstein
2016 ֆ Ժխտում Denial
2017 ս Տաբու Taboo
2017 ս Gunpowder
2018 ֆ Դարի մրցավազքը The Mercy
2018 ֆ Քրիստոֆեր Ռոբին Christopher Robin
2018 ֆ Ֆավորիտուհին The Favourite
2019 ս Good Omens
2020 ս Դրակուլա Dracula
2020 ֆ Հայրը The Father
TBA ֆ Operation Mincemeat

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.kidderminstershuttle.co.uk/leisure/national/11649729.Why_Mark_Gatiss_isn_t_worried_about_the_Dad_s_Army_remake/
  5. 5,0 5,1 5,2 http://www.britmovie.co.uk/forums/showthread.php?t=111946
  6. 6,0 6,1 6,2 http://www.breakingnews.ie/showbiz/why-mark-gatiss-isnt-worried-about-the-dads-army-remake-653575.html
  7. http://www.tvrage.com/news/7519/game-of-thrones-casts-doctor-who-and-sherlock-writer-in-top-secret-role
  8. Mark Gatiss: Rocket man
  9. A league of his own
  10. «Q&A: Mark Gatiss – 'Best kiss? My husband, or Ben Whishaw in London Spy'».
  11. The Independent on Sunday Pink List 2010
  12. The Independent on Sunday Pink List 2011

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Գեթիս» հոդվածին։