Շերլոկ (հեռուստասերիալ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շերլոկ (այլ կիրառումներ)
Շերլոկ (անգլ.՝ Sherlock), անգլիական Hartswood Films ընկերության հեռուստանովել՝ նկարահանված BBC Wales-ի համար։ Սյուժեն հիմնված է սըր Արթուր Կոնան Դոյլի՝ հետախույզ Շերլոք Հոլմսին նվիրված ստեղծագործությունների վրա, սակայն գործողությունները տեղի են ունենում մեր օրերում։ 2009 թվականին պատվիրվեց չցուցադրված, փորձնական էպիզոդ, իսկ 2010 թվականի հուլիսին և օգոստոսին BBC One և BBC HD հեռուսատաալիքներով ցուցադրվեցին առաջին եթերաշրջանի երեք իննսունրոպեանոց էպիզոդներ։ Երկրորդ եթերաշրջանը ցուցադրվել է 2012 թվականի հունվարին, իսկ երրորդը՝ 2014 թվականին՝ 2013 թվականին դեկտեմբերի 25-ին BBC One հեռուստաալիքով մինի-սերիաների ցուցադրումով։ 2014 թվականի հունվարի 8-ին Սթիվեն Մոֆֆաթը հաստատեց, որ հեռուստանովելը երկարաձգված է չորրորդ և հինգերորդ եթերաշրջանով[3], և հույս հայտնեց, որ նոր էպիզոդները հնարավոր կլինի ավելի արագ պատրաստել, քան ավանդական դարձած 2 տարիները[4]։
Հեռուստանովելի հեղինակներն են Մարկ Գեթիսը և Սթիվեն Մոֆֆատը, որոնք հայտնի են «Դոկտոր Ով» և «Ջեքիլ» հեռուստանովելներով, իսկ Շերլոք Հոլմսի և դոկտոր Ջոն Վաթսոնի դերերը կատարում են համապատասխանաբար Բենեդիկտ Քամբերբեչը և Մարտին Ֆրիմենը։ Նկարահանումները տեղի են ունենում հիմնականում Լոնդոնում և Քարդիֆում։ Երեք եթերաշրջանների արդյունքներով հեռուստանովելը ստացել է դրական արձագանքներ, և ներկայացված է եղել մի քանի մրցանակների։ 2011 թվականին «Շերլոկը» դարձավ հեռուստատեսային BAFTA մրցանակակիր՝ «Լավագույն դրամատիկական հեռուստանովել» անվանակարգում[5]։
Համառոտ ակնարկԽմբագրել
Հեռուստանովելը Արթուր Կոնան Դոյլի՝ խուզարկու Շերլոկ Հոլմսի և նրա գործընկեր Ջոն Վաթսոնի մասին պատմող ստեղծագործությունների ազատ ադապտացիա է։ Գործողությունները 19-րդ դարից տեղափոխված են 21-րդ դար. խորհրդատու խուզարկու Շերլոկ Հոլմսը բնակարանի կենակից փնտրելիս ընկերոջ օգնությամբ ծանոթանում է Ջոն Վաթսոնի հետ, որը Աֆղանստանից վերադարձած ռազմական բժիշկ է։ Շերլոկն անմիջապես տպավորում է Վաթսոնին՝ պատմում է վերջինիս իր իսկ մասին. այն մասին, որ ծառայել է Աֆղանստանում, և որ ոտքի ցավը փսիխոմատիկ բնույթ ունի։ Նրանք բնակություն են հաստատում Բեյքեր սթրիթ համար 221 տանը՝ ծեր տանտիկին Հադսոնի մոտ։ Շերլոկը և Ջոնը միասին օգնում են Սքոթլանդ-Յարդին բարդ գործերը բացահայտելու գործում՝ օգտագործելով դիտման, վերլուծության, բացառման մեթոդները, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպիսիք են համացանցն ու բջջային հեռախոսները։
ԴերերումԽմբագրել
- Բենեդիկտ Քամբերբեչ - Շերլոկ Հոլմս
- Մարտին Ֆրիմեն - Դոկտոր Վաթսոն
- Ռուպերտ Գրեյվս - Գրեգ Լեյստրեյդ
- Էնդրյու Սքոթ - Ջիմ Մորիարտի
- Մարկ Գեթիս - Մայքրոֆթ Հոլմս
- Ունա Ստաբս - Տիկին Հադսոն
- Լուիզա Բրիլի - Մոլլի Հուփեր
- Ջոնաթան Աթիս - Անդերսոն
- Լառա Պյուլվե - Իռեն Ադլեր
ԵթերաշրջաններԽմբագրել
Եթերաշրջան | Սերիա | Թողարկում | DVD | |||
---|---|---|---|---|---|---|
Պրեմիերա | Ավարտ | Տարածաշրջան 2 | Տարածաշրջան 1 | |||
1 | 3 | 25 Հուլիս 2010 | 8 Օգոստոս 2010 | 30 Օգոստոս 2010 | 9 Նոյեմբեր 2010 | |
2 | 3 | 1 Հունվար 2012 | 15 Հունվար 2012 | 23 Հունվար 2012 | 22 Մայիս 2012 | |
3 | 3 | 1 Հունվար 2014 | 12 Հունվար 2014 | 20 Հունվար 2014 | 11 Փետրվար 2014[6] |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 2,0 2,1 http://dbpedia.org/resource/Sherlock_(TV_series)
- ↑ Paul Jones (8 января 2014)։ «Sherlock: We’ve plotted out the whole of series 4 and 5 reveals Steven Moffat» (անգլերեն)։ Radio Times։ Վերցված է 2014 թ. հունվարի 9
- ↑ Paul Jones (9 января 2014)։ «Sherlock season 4 could come sooner than expected: «We’re working on dates» says producer» (անգլերեն)։ Radio Times։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-12-ին։ Վերցված է 2014 թ. հունվարի 13
- ↑ «Television Awards Winners in 2011» (անգլերեն)։ BAFTA։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-02-ին։ Վերցված է 2012 թ. հունվարի 23
- ↑ Sherlock – Release Date is Announced for 'Season 3 on DVD and Blu-ray Disc, TVShowsOnDVD.com, 22 November 2013.