Դրակուլա (հեռուստասերիալ, 2020)
«Դրակուլա», բրիտանական սարսափ և դրամա հեռուստասերիալ, հիմնված Բրեմ Սթոքերի համանուն վեպի վրա։ Սերիալի ստեղծողններն են Մարկ Գէտիսսը և Ստիվեն Մոֆֆատը, ովքեր հայտնի են «Դոկտեր Ով» և «Շերլոկ» սերիալների վրա աշխատանքներով։ Գլխավոր կերպարի Կոմս Դրակուլաի կերպարը մարմնավորում է Կլաս Բանգը։ Սերիալի պրեմիերան կայացել 2020 թվականի հունվարի 1-ին BBC One հեռուստաալիքով և հունվարի 4-ին Netflix-ով։
Ժանր | հեռուստադրամա, սարսափ հեռուստասերիալ, դրամա, սարսափ ֆիլմ, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և ֆենթզի հեռուստասերիալ |
---|---|
Ստեղծող | Ստիվեն Մոֆաթ[1] և Մարկ Գետիս[1] |
Երկիր | ![]() |
Հիմք | Դրակուլա |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Փոլ ՄաքԳիգան |
Գլխավոր դերերում | Ջոն Հեֆեռնան[1], Մորֆիդդ Կլարկ, դերասանուհի[1], Կլաս Բանգ[1], Մարկ Գետիս[1], Դոլլի Ուելս, Մեթյու Բիրդ և Lydia West? |
Գործադիր պրոդյուսեր | Սյու Վերչյու |
Սցենարիստ | Մարկ Գետիս և Ստիվեն Մոֆաթ |
Երաժշտություն | Դևիդ Առնոլդ |
Նկարահանման վայր | Սլովակիա և Միացյալ Թագավորություն |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 3 |
Էկրաններին է | հունվարի 1, 2020-ից հունվարի 3, 2020-ը |
Հեռուստաալիք | BBC One և Նեթֆլիքս |
Ընկերություն | Hartswood Films?, BBC և Նեթֆլիքս |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
ՍյուժեԽմբագրել
Տենսիլվանիա, 1897 թվական, Դրակուլա, կոմս-արյունալի, ով հիանալի ծրագրեր էր կազմում վիկտորիական Լոնդոնը գրավելու համար։
ԴերերումԽմբագրել
- Կլաս Բանգ - կոմս Դրակուլա
- Դոլլի Ուէլլիս - Աբրահամ Վան Հելսինգի քույր
- Ջոն Հեֆֆերնան - Ջոնաթան Հարկեր
- Մորվեդ Կլարկ - Մինա Հարկեր
- Ջոաննա Սկէնլան - մայր-աբբիս
- Լուիզա Ռիխկեր - Էլենա
- Ջոնաթան Արիս - կապիտան Սակոլով
- Սաշա Դխավան - բժիշկ Շարմա
- Կլայվ Ռասսելլ - Վալենտին
- Կատերինա Շելլ - դքսուհի Վալերիյա
- Յուսեֆ Քերքուր - Օլգարեն
- Պատրիկ Ուոլշ Մակբրայդ - լորդ Ռիվեն
- Սէմյուէլ Բլենկին - Պյոտր
- Ալեք Ուտգոֆֆ - Աբրամոֆֆ
- Նատաշա Ռադսկի - մայր
- Լիդիյա Ուէստ - Լյուսի Վեստենրա
- Մէտտյու Բիրդ - Ջեք Սյուարդ
- Մարկ Գեթիս - Ֆրէնկ Ռենֆիլդ
- Շանել Կրեսսվելլ - Կէտլին
- Լինդսի Մարշալ - Բլոկսէմ
- Պոլ Բրեննեն - գնդապետ Իրոինգ
- Ջոն Մակկրի - Զեվ
- Ֆիլ Դանստեր - Կուինսի Մորրիս
Էպիզոդների ցանկԽմբագրել
№ | Անվանումը | Ռեժիսոր | Հեղինակ | Թողարկման ամսաթիվ | Դիտումների քանակը Մեծ Բրիտանիայում[2] |
---|---|---|---|---|---|
1 | «The Rules of the Beast»
«Գազանների կանոններ» |
Ջոննի
Կէմպբելլ |
Մարկ Գէտեսս և
Ստիվեն Մոֆֆաթ |
հունվարի 1
2020 |
6,99 |
1897 թվականին անգլիացի Ջոնաթան Հարկերը մեկնում է Տրանսիլվանիա, որպեսզի հանդիպի նոր հաճախարդին։ Սա պատմություն է վախեցնող, չմոռացվող լաբիրինթոս ամրոցի, անմահ հարսնացուների և կոմս-վամպիրի մասին, ով որոշել էր կռվել նոր երկրի համար[3]։
2
|
«Blood Vessel»
«Արյունոտ նավ» |
Դեյմոն
Թոմաս |
Մարկ Գէտիսս
և Սթիվեն Մոֆֆատ |
հունվարի 2
2020
|
5,58 |
Ռուսական «Դեմետր» նավը, կատարում էր սովորականից երկար ճամփորդություն։ Տարատեսակ նշանավոր ուղևորների շարքում էր նաև կոմս Դրակուլան։ Շուտով անձնակազմը ստիպված ներ է քաշվում մահացու մարտի մեջ, որպեսզի կասեցնի վամպիրի մուտքը Անգլիա։ Մահացու նավը ձեռք է բերում նոր նավավար․․․ [4]
3
|
«The Dark Compass»
«Մութ կողմնացույց» |
Պոլ
Մակգիգան |
Մարկ Գէտիսս
և Սթիվեն Մոֆֆատ |
3 հունավարի 2020 | <5,23 |
Կոմս Դրակուլան հասել է Անգլիա և հիմա իր առաջ բացվել է նոր աշխարհ։ Նա իր կեղտոտ վամպիրական վարակը տարածելու պլան է կազմում։ Սակայն ինչու՞ նա իր հայացքը նետում է ոչ նշանավոր Լյուսի Վեստենրաի վրա։ Կա՞ արդյոք մեկը, ով կարող է կանգնեցնել նրան[5]։
ԱրտադրությունԽմբագրել
2017 թվականի հունիսին հայտարարվեց, որ Մարկ Գէտիսսը և Ստիվեն Մոֆֆատը սկսում են Բրէմ Սթոքերի համանուն վեպի վրա հիմնված սերիալի վրա աշխատանքը [6]։ 2018 թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ BBC-ին Netflix-ից պատվիրել է 90 րոպեանոց և 3 սերիայից բաղկացած սերիալ BBC One հեռուստաալիքի համար [7]։ Հաջորդ ամիս, որպես գլխավոր դերակատար ընտրվեց դանիացի դերասան Կլաս Բանգը [8]։ Հեղինակների խոսքերով, սերիալի գլխավոր հերոսը Դրակուլան է և սյուժեն հիմնված է հենց նրա վրա[9]։
2019 թվականին դերասանական կազմին միացան Ջոն Հեֆֆերնան, Դոլլի Ուէլլսը, Ջոաննա Սկէնլանը, Մորվեդ Կլարկը, Լուիզա Ռիխտերը, և ինքը Գէտիսսը[10]։ Սերիալի նկարահանումները սկսվեց 2019 թվականի մարտի 4-ից։ Ապրիլին պարզ դարձավ, որ դերասանների կազմը համալրել են այնպիսի դերասաններով ինչպիք են՝ Ջոնաթան Արիսը, Սաշա Դխավանը, Նեյթոն Սթյուարտ-Ջարրեթթը, Կատերինա Շելլը, Յուսեֆֆ Կերկուրը և Քլայվ Ռասսելլը։ Ինչպես նաև հայտարարվեց, որ ռեժիսորներ են լինելու Ջոննի Կէմպբելլը, Դէյմոն Թոմասը և Պոլ Մակգիգանը [11]։ Նկարահանումները տեղի են ունեցել Օրավա ամրոցում, Բանսկա Շտյավնիցայում և Սլովակիայում գտնվող Զուբերեց գյուղում, ինչպես նաև Բրէյ ստուդիայում, որը գտնվում է Անգլիայում[12][13]։ Նկարահանումները ավարտվել են 2019 թվականի օգոստոսի 1-ին[14]։
Գովազդային ընկերությունԽմբագրել
2019 թվականի հուլիսի 3-ին հրապարակվեցին սերիալից որոշ կադրեր[15]։ Պաշտոնական թիզերը հրապարակվեց 2019 թվականի հոկտեմբերի 27-ին[16]։ Դեկտեմբերի 13-ին Netflix-ը տեղադրեց ևս մեկ թիզեր, իսկ BBC կիսվեց ամբողջական թրեյլերով[17]։ 2020 թվականի հունվարի 3-ին հրապարակվեց երկրորդ թրեյլերը [18]։ Բացի դրանից Լոնդոնում և Բիրմինգհեմում տեղադրվեցին տարօրինակ գովազդային վահանակներ, որոնք իրենցից ներկայացնում էին սպիտակ պաստառներ խված եղջույրներով, որոնք էլ գիշերը կառուցում էին Դրակուլաի պատկերը[19]։
ՑուցադրությունըԽմբագրել
Հեռուստասերիալի պրեմիերան կայացավ 2020 թվականի հունվարի 1-ին BBC One հեռուստաալիքով[20]։ Netflix-ում սերիալը տեղադրվեց 2020 թվականի հունվարի 4-ին[17]։ Բացի դրանից հունվարի 3-ին BBC Two ալիքով ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ «Գտնելով Դրակուլաին», որը պատմում էր հայտնի կոմսի ժառանգների մասին[21][22]։
ԱկնարկներԽմբագրել
Կինոքննադատների կողմից սերիալը ստացավ դրական գնահատական։ Rotten Tomatoes-ում սերիալի վարկանիշը կազմում 73 %, ունենալով միջինում 10-ից 7,49 գնահատական։ Metacritic կայքում հեռուստասերիալը 100 բալային համակարգում հավաքել է 75 բալլ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Movie Database — 1990.
- ↑ «Four-screen dashboard»։ BARB։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Dracula: The Rules of the Beast»։ Медиацентр BBC։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-08-ին։ Վերցված է 2019-12-02
- ↑ «Dracula: Blood Vessel»։ Медиацентр BBC։ Վերցված է 2019-12-02
- ↑ «Dracula: The Dark Compass»։ Медиацентр BBC։ Վերցված է 2019-12-02
- ↑ Clarke, Stewart (2017-06-20)։ «‘Sherlock’ Team Reuniting for New ‘Dracula’ Series (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է 2019-11-02
- ↑ White, Peter (2018-10-15)։ «Netflix & BBC One Board Three-Part ‘Dracula’ Series From ‘Sherlock’ Creators»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-02
- ↑ White, Peter (2018-11-28)։ «‘The Girl in the Spider’s Web’ Star Claes Bang Stakes Claim As Dracula In Hartswood’s Netflix & BBC Drama»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-02
- ↑ Fullerton, Huw (2019-04-30)։ «Dracula will be “the hero of his own story” in radical reinterpretation by Sherlock creators»։ Radio Times։ Վերցված է 2019-11-08
- ↑ White, Peter (2019-02-11)։ «‘Dracula’: ‘The Crown’s John Heffernan & ‘Doll & Em’s Dolly Wells Bite Into Spooky BBC & Netflix Drama»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-02
- ↑ Clarke, Stewart (2019-04-29)։ «BBC, Netflix ‘Dracula’ Series Sets Directors, Adds Cast (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Dracula will be filmed in Banská Štiavnica»։ The Slovak Spectator։ 2019-03-05։ Վերցված է 2019-11-16
- ↑ Goundry, Nick (2019-05-01)։ «Dracula films Slovakia as Transylvania»։ The Knowledge։ Վերցված է 2019-11-02
- ↑ Harrison, Ellie (2019-08-02)։ «Mark Gatiss announces ‘that’s a wrap’ on Netflix and BBC co-production Dracula after seven months»։ The Independent։ Վերցված է 2019-11-02
- ↑ Fullerton, Huw (2019-07-04)։ «First look at Claes Bang’s Dracula is bloody, scary»։ Radio Times։ Վերցված է 2019-11-02
- ↑ Phillipson, Daisy (2019-10-27)։ «The first-look teaser trailer for Sherlock creators' Dracula has arrived»։ Digital Spy։ Վերցված է 2019-11-02
- ↑ 17,0 17,1 Romano, Nick (2019-12-13)։ «Dracula's Netflix premiere awakens in bloody trailers for Sherlock team's miniseries»։ Entertainment Weekly։ Վերցված է 2019-12-03
- ↑ Barfield, Charles (2020-01-03)։ «Final ‘Dracula’ Trailer: The Legendary Vampire Returns This Week On Netflix»։ The Playlist։ Վերցված է 2020-01-04
- ↑ Сальникова, Юлия (2020-01-09)։ «Маркетологи повесили в Лондоне рекламный щит сериала «Дракула», который «оживает» только ночью»։ Комсомольская правда։ Վերցված է 2020-01-10
- ↑ Yeates, Cydney (2019-12-03)։ «Dracula swims in pool of blood in terrifying new pictures as BBC confirm release date»։ Metro։ Վերցված է 2019-12-03
- ↑ Fullerton, Huw (2019-08-09)։ «Mark Gatiss will “get back to the vampire’s roots” for new Dracula documentary»։ Radio Times։ Վերցված է 2019-11-08
- ↑ Patrick, Lisa (2019-12-10)։ «In Search of Dracula with Mark Gatiss – BBC2»։ What's on TV։ Վերցված է 2019-12-11
Արտաքին հղումներԽմբագրել
- «Դրակուլա»(անգլ.) BBC-ի կայքում
- «Դրակուլա»(անգլ.) Netflix-ի կայքում