Ֆրենսիս Կաբրել
Ֆրանսիս Կաբրել (ֆր.՝ Francis Cabrel) (նոյեմբերի 23, 1953, Աժեն, Ֆրանսիա), ֆրանսիացի երաժիշտ, երգահան և երգերի հեղինակ:
Ֆրենսիս Կաբրել | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Francis Cabrel |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1953[1][2] (67 տարեկան) Աժեն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | շանսոն |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կիթառահար և Երաժիշտ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | CBS Records International? և Columbia Records |
Պարգևներ | Vincent Scotto Award?, «Վաստակի համար» շքանշանի ասպետ, Վիկտուար դե լյա մյուզիկ, լավագույն տղամարդ կատարողին և Eagle Feather? |
Կայք | franciscabrel.com |
Francis Cabrel Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆրանսիս Կաբրելը ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի Աժեն քաղաքում՝ ֆրիուլյան արմատներով ոչ հարուստ մի ընտանիքում։ Հայրը աշխատել է հրուշակեղենի գործարանում և եղել է փոքրիկ երգեհոնի մեծ սիրահար, իսկ մայրը աշխատել է սրճարանի գանձապահ, չնայած նրան, որ հիանալի երգել է։ Ֆրանսիսը ունեցել է մեկ քույր (Մարտին) և մեկ եղբայր (Ֆիլիպ): Նա մեծացել է Ֆրանսիայի հարավում տեղակայված Աստաֆորե փոքրիկ քաղաքում, որտեղ էլ մինչ օրս ապրում է։
13 տարեկան հասակում նա առաջին անգամ ռադիոյով լսել է ամերիկացի հայտնի երաժիշտ Բոբ Դիլանի «Like a Rolling Stone» երգը, որն էլ ազդել է իր ողջ կարիերայի վրա[3]:
Առաջին կիթառը Ֆրանսիսին նվիրել է իր քեռին՝ Ֆրեդդին, սուրբծննդյան տոների կապակցությամբ և Ֆրանսիսը սկսել է շարադրել իր առաջին երգը։
Ես գիտեի, որ կիթառը կդարձնի ինձ ավելի հետաքրքիր ուրիշների աչքերում - Ֆրենսիս Կաբրել
|
Հետագայում նա սկսում է թարգմանել Նիլ Յանգը, Լեոնարդ Քոենի և Բոբ Դիլանի երգերը՝ ուսումնասիրելով նաև անգլերենը։
17 տարեկան հասակում նա հավաքել է իր առաջին ֆոլկ ռոք խումբը, որը կարճ կյանք ունեցավ։ 1974 թվականին ֆրանսիացի երաժիշտը Թուլուզում ներկայացնում է Sud Radio մրցույթին մասնակցելու հայտ։ Մրցութային երգը եղել է «Petite Marie»-ը (Les Murs de poussière ալբոմից), որը նվիրված էր իր կնոջը՝ Մարիետային։ Արդյունքում այս երգով նա հաղթում է մրցույթը և վաստակում 2000 ֆրանկ և CBS ընկերության հետ պայմանագիր։
1977 թվականին «Նոր ֆրանսիական երգ»-ով նա թողարկում է իր առաջին ալբոմը CBS ընկերության հետ համատեղ, որը կրում էր «Ma ville» անունը։
ՍկավառակագրությունԽմբագրել
|
|
|
ՄրցանակներԽմբագրել
- Ֆրանսիական երգերի Մեծ մեդալ Ֆրանսիական Ակադեմիայի կողմից, 2010[4].
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #121217124 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ SNAC — 2010.
- ↑ Biographie officielle
- ↑ «Francis Cabrel décoré par l'Académie française»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-17-ին։ Վերցված է 2016-08-05