Notre-Dame de Paris (մյուզիքլ)
Նոտր-Դամ դե Պարի (ֆր.՝ Notre-Dame de Paris)` ֆրանսա-կանադական մյուզիքլ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի հիման վրա։ Երգահան՝ Ռիկարդո Կոչանտե, լիբրետոյի հեղինակ՝ Լյուկ Պլամոնդոն։ Մյուզիքլի պրեմիերան կայացել է 1998 թվականի սեպտեմբերի 16-ին։ Մյուզիքլն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես առաջին տարվա ընթացքում ամենամեծ հաջողությունը գրանցած մյուզիքլ։
«Notre-Dame de Paris» Notre Dame de Paris | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Երաժշտություն | Riccardo Cocciante? |
Բառեր | Luc Plamondon? |
Լիբրետո | Luc Plamondon? և Յուլի Կիմ |
Հիմնված է | Փարիզի Աստվածամոր տաճարը |
Ներկայացումներ | Ֆրանսիա՝ 1998 ԱՄՆ՝ 1999 Կանադա՝ 1999 Միացյալ Թագավորություն՝ 2000 Ֆրանսիա՝ 2000 Իսպանիա՝ 2001 Իտալիա՝ 2001 Ռուսաստան՝ 2002 Հարավային Կորեա՝ 2008 Բելգիա՝ 2010 |
Մրցանակներ | Գինեսի ռեկորդների գիրք |
Լեզու | ֆրանսերեն |
Պրեմիերա | 1998 |
Օրիգինալ տարբերակով մյուզիքլը հյուրախաղերով հանդես է եկել Բելգիայում, Ֆրանսիայում, Կանադայում և Շվեդիայում։ 2000 թվականին ֆրանսիական «Մոգադոր» թատրոնում ներկայացվեց նույն մյուզիքլը, սակայն որոշ փոփոխություններով։ Այդ փոփոխությունները կատարվեցին նաև իտալական, ռուսական, իսպանական և այլ տարբերակներում։
Նույն թվականին Լաս Վեգասում սկսվեց մյուզիքլի ամերիկյան կարճացված տարբերակի ցուցադրումը։ Անգլիական տարբերակում գրեթե բոլոր դերերը կատարում էին այն նույն դերասանները, որոնք հանդես էին գալիս նաև բնօրինակում։
Սյուժե
խմբագրելԳործողություն I
Գնչուհի Էսմերալդան իր մոր մահից հետո գտնվում է գնչու բարոն Կլոպենի խնամակալության ներքո։ Այկն բանից հետո, երբ գնչուների խումբը փորձում է մտնել Փարիզ և ապաստան գտնել Փարիզի Աստվածամոր տաճարում («Les Sans-Papiers»), Ֆրոլոյի հրամանով նրանց վտարում են թագավորական զինվորները («Intervention de Frollo»)։ Զինյալների հրամանատար Ֆեբ դե Շատոպերը հետաքրքրվում է Էսմերալդայով («Bohémienne»)։ Բայց նա արդեն նշանված է 17-ամյա Ֆլոր դե Լիսի հետ («Ces Diamants-Là»)։
Հտպիտների տոնին Տաճարի ժամհար կուզիկ և կաղ Քվազիմոդոն գալիս է, որպեսզի տեսնի Էսմերալդային, ում նա սիրահարված էր («La Fête des Fous»)։ Նրա տգեղ տեսքի համար նրան ընտրում են Հտպիտների թագավոր («Le Pape des Fous»)։ Այդ ժամանակ խառնվում է Քվազիմոդոյի խնամակալ, Փարիզի Աստվածամոր տաճարի սարկավագապետ Ֆրոլոն։ Նա հանում է հտպիտային թագը և արգելում է նույնիսկ նայելը Էսմերալդային՝ մեղադրելով նրան կախարդության մեջ։ Նա հրամայում է Քվազիմոդոյին առևանգել գնչուհուն և փակել Տաճարի աշտարակում («La Sorcière»)։
Գիշերը բանաստեղծ Գրենգուարը հետևում է Էսմերալդային(«Les Portes de Paris») և դառնում նրա առևանգման վկան։ Սակայն մոտակայքում գտնվում էր Ֆեբի պահակախումբը, և նա պաշտպանում է գնչուհուն («Tentative d’Enlèvement»)։ Քվազիմոդոն ձերբակալվում է։ Ֆեբը հանդիպում է նշանակում Էսմերալդայի հետ «Սիրո ապաստարան» կաբարեում։ Ֆրոլոն ամեն բան լսում է։
Գրենգուարը հայտնվում է Հրաշքների բակում՝ թափառականների, գողերի և այլ ավազակների հավաքատեղիում։ Կլոպենը որոշում է կախել նրան այն բանի համար, որ նա, չլինելով հանցագործ, մտել է այնտեղ։ Նրան փրկել կարող է միայն այն կնոջ համաձայնությունը, որը ապրում է այնտեղ և կհամաձայնի ամուսնանալ նրա հետ։ Էսմերալդան Կլոպենի կողմից ստացած առաջարկությունից հետո համաձայնում է, որպեսզի փրկի նրա կյանքը («La Cour des Miracles»)։ Նա խոստանում է դարձնել Էսմերալդային իր մուսան, սակայն Էսմերալդան Ֆեբի մասին է մտածում։ Նա հարցնում է իր սիրեցյալի անվան իմաստի մասին («Le Mot Phoebus», «Beau Comme Le Soleil»)։
Առևանգման փորձի համար Քվազիմոդոյին դատապարտում են անվակոտրման («Anarkia»)։ Ֆրոլոն հետևում է դրան։ Երբ Քվազիմոդոն խմել է խնդրում, Էսմերաքլդան նրան ջուր է տալիս («À Boire»)։
Շուկայական հրապարակում բոլոր երեքը՝ Քվազիմոդոն, Ֆրոլոն և Ֆեբը, սեր են խոստովանում («Belle»)։ Ի երախտագիտոթյուն ջրի՝ Քվազիմոդոն ցույց է տալիս Տաճարը և զանգակատունը, հրավիրելով մտնել, երբ նա կցանկանա («Ma maison, c’est ta maison»)։
Ֆրոլոն հետևում է Ֆեբին և նրա հետ միաիսն մտնում «Սիրո ապաստարան» («L’Ombre», «Le Val d’Amour»)։ Տեսնելով Էսմերալդային Ֆեբի հետ միասին («La Volupté»)՝ նա հարվածում է նրան Էսմերալդայի դաշույնով, որն աղջիկը կորցրել էր Քվազիմոդոյի հարձակման ժամանակ, և փախչում է՝ թողնելով Ֆեբին՝ մահանա («Fatalité»)։
Գործողություն II
Էսդմերալդային ձերբակալում են և տանում են Լա Սանտե բանտո («Où Est-Elle?»)։ Ֆեբը բուժվում է և վերադառնում է Ֆլոր դե Լիսի մոտ, որը խնդրում է նրան երդվել, որ Էսմերալդան անպայման կպատժվի («La Monture», «Je Reviens Vers Toi»)։
Ֆրոլոն դատապխարտում և տանջում է Էսմերալդային։ Նա մեղադրում է նրան կախարդության, անառակության և Ֆեբի վրա հարձակման մեջ։ Էսմերալդան հայտարարում է, որ նա դրան չի մասնակցել։ Որոշվում է նրան կախաղան բարձրացնել («Le Procès», «La Torture»)։
Կախաղանից մեկ ժամ առաջ Ֆրոլոն իջնում է Լա Սանտե բանտի ստորգետնյա հատված, որտեղ բանտարկված է Էսմերալդան («Visite de Frollo à Esmeralda»)։ Նա նրան սեր է խոստովանում և առաջարկում է փրկել նրան, բայց դրա փոխարեն պահանջելով Էսմերալդայի սերը։ Աղջիկը մերժում է («Un matin tu dansais»"): Սարկավագապետը փորձում է ուժով դուրս բերել նրան, սակայն այդ ժամանակ այնտեղ են գալիս Կլոպենն ու Քվազիմոդոն։ Կլոպենը ազատում է խորթ դստերը («Libérés»)։ Էսմերալդան թաքնվում է Փարիզի Աստվածամոր տաճարում։
«Հրաշքների բակի» բնակիչները գալիս են այնտեղ, որպեսզի տանեն Էսմերալդային։ Թագավորական զինվորները՝ Ֆեբի գլխավորությամբ, սկսում են մենամարտել նրանց հետ («L’Attaque De Notre-Dame»)։ Կլոպենը սպանվում է։ Թափառականները վտարվում են («Déportés»)։ Ֆրոլոն Էսմերալդային տալիս է Ֆեբին և դահճին։ Քվազիմոդոն փնտրում է Էսմերալդային, բայց հանդիպում է Ֆրոլոյին, որը խոստովանում է, որ տվել է Էսմերալդային դահճին նրա համար, որ մերժել է իրեն («Mon maître mon sauveur»)։ Քվազիմոդոն տաճարից նետում է Ֆրոլոյին և ինքն էլ մահանում է՝ Էսմերալդայի դին ձեռքին («Donnez-La Moi», «Danse Mon Esmeralda»)։
Ստեղծման պատմություն
խմբագրելՄյուզիքլի վրա աշխատանքը սկսվել է 1993 թվականին, երբ Պլանոդոնը կազմեց մոտավոր լիբրետոն՝ 30 երգերից կազմված, և ցույց տվեց Կոչիանտեին, որի հետ նախկին արդեն աշխատել էր և գրել մի շարք ստեղծագործուններ, որոնց թվում և «L’amour existe encore» երգը Սելին Դիոնի համար։ Երգահանը արդեն ուներ մի քանի պատրաստի ստեղծագործություն, որոնք էլ նա առաջարկեց մյուզիքլի համար։ Մյուզիքլի ամենահայտնի երգը՝ «Belle»-ը, առաջինն է գրվել։ Ի վերջո, «Belle», «Danse mon Esmeralda» և «Le temps des cathédrales» երգերը հիթեր դարձան։
Պրեմիերայից 8 ամիս առաջ թողարկվել է կոնցեպտ-ձայնասկավառակը, որը ներառում էր 16 գլխավոր երգերի ստուդիական ձայնագրությունները։ Բոլոր երգերը կատարել են մյուզիքլի արտիստները՝ բացի Էսմերալդայի հատվածից։ Ստուդիայում այն կատարել է Նոան, իսկ մյուզիքլում՝ Հելեն Սեգարան։ Ներկայացման համար հրավիրվել են կանադացի հայտնի աստղեր՝ Դանիել Լավուան, Բրյունո Փելթյեն, Լյուկ Մերվիլը, սակայն Քվազիմոդոյի գլխավոր դերը տրվել է ոչ այնքան հայտնի Պիեր Գարանին, չնայած որ երգահանը ի սկզբանե գրել էր այդ պարտիան իր համար։ Հենց այդ դերով հայտնի դարձավ Պիերը, ով վերցրեց Գարու մականունը։
Մյուզիքլի ռուսական տարբերակի պրեմիերան կայացել է Մոսկվայում 2002 թվականի մայիսի 21-ին։ Ներկայացման պրոդյուսերները Կատերինա Գեչմեն Վալդեկը, Ալեքսանդր Վայնշթեյնը և Վլադիմիր Տարտակովսկին էին։ Ռուսական տարբերակի տեքստի հեղինակը բանաստեղծ, բարդ, դրամատուրգ և սցենարիստ Յուլի Կիմն է։
2008 թվականին կայացավ մյուզիքլի կորեական տարբերակի պրեմիերան, իսկ 2010 թվականին մյուզիքլը սկսեց ցուցադրվել նաև Բելգիայում։
Դերասաններ
խմբագրելՖրանսիա (առաջին կազմը)
խմբագրել- Նոնա, հետո Հելեն Սեգարա` Էսմերալդա
- Գարու` Քվազիմոդո
- Դանիել Լավուա` Ֆրոլո
- Բրյունո Փելթյե` Պիեր Գրենգուար
- Պատրիկ Ֆիորի` Ֆեբ դե Շատոպեր
- Լյուկ Մերվիլ` Կլոպեն Տրույլֆու
- Ժյուլի Զենատի` Ֆլյոր դե Լիս
Հյուսիսային Ամերիկա
խմբագրել- Ժանյեն Մասե` Էսմերալդա
- Դուգ Շտորմ` Ֆրոլո
- Դևեն Մեյ` Պիեր Գրենգուար
- Մարկ Սմիթ` Ֆեբ դե Շատոպեր
- Դևիդ Ջենինգս, Կառլ Աբրամ Էլիս` Կլոպեն Տրույլֆու
- Ջեսիկա Գրուվ` Ֆլյոր դե Լիս
Լոնդոն
խմբագրել- Թինա Արենա, Դանի Մինոուգ` Էսմերալդա
- Գարու, Այան Պիրի` Քվազիմոդո
- Դանիել Լավուա` Ֆրոլո
- Բրյունո Փելթյե` Պիեր Գրենգուար
- Սթիվ Բալսամո` Ֆեբ դե Շատոպեր
- Լյուք Մերվիլ, Կառլ Աբրամ Էլիս` Կլոպեն Տրույլֆու
- Նատաշա Սեն Պյեր` Ֆլյոր դե Լիս
Ֆրանսիա (Մոգադոր թատրոն)
խմբագրել- Նադյա Բել, Շիրել, Ան Մեզոն` Էսմերալդա
- Ադրիան Դևիլ, Ժերոմ Կոլե` Քվազիմոդո
- Միշել Պասկալ, Ժերոմ Կոլե` Ֆրոլո
- Լորեն Բան, Սիրիլ Նիկոլաի, Մատեո Սետի` Պիեր Գրենգուար
- Լորեն Բան, Ռիշար Շարե` Ֆեբ դե Շատոպեր
- Վերոնիկա Անտիկո, Ան Մեզոն, Քլեր Կապելի` Ֆլյոր դե Լիս
- Ռոդի Ժուլյեն, Էդի Սորոման` Կլոպեն Տրույլֆու
Իսպանիա
խմբագրել- Տաիս Սիուրանա, Լիլի Դահաբ` Էսմերալդա
- Ալբերտ Մարտինես, Կառլես Տոռեգրոսա` Քվազիմոդո
- Էնրիկե Սոկերո` Ֆրոլո
- Դանիել Անգլես` Պիեր Գրենգուար
- Լիսադրո Գուարինոս` Ֆեբ դե Շատոպեր
- Պակո Արոխո` Կլոպեն Տրույլֆու
- Էլվիրա Պրադո` Ֆլյոր դե Լիս
Իտալիա
խմբագրել- Լոլա Պոնսե, Ալեսանդրա Ֆեռարի, Ֆեդերիկա Կալորի` Էսմերալդա
- Ջո դի Տոնո, Անջելո դել Վեկյո, Լորենցո Կամպանի` Քվազիմոդո
- Վիտորիո Մատեուչի, Վինչենցո Նիցարդո, Մարկո Մանկա` Ֆրոլո
- Մատեո Սետի, Լուկա Մարկոնի, Ռիկարդո Մաչաֆերի` Պիեր Գրենգուար
- Գրացիանո Գալատոնե, Օսկար Նինի, Ջակոմո Սալվիետի` Ֆեբ դե Շատոպեր
- Մարկո Գվերցոնի, Էմանուելե Բերնարդեսկի, Լորենցո Կամպանի` Կլոպեն Տրույլֆու
- Կլաուդիա Դ’Օտավի, Սերենա Ռիցետո, Ֆեդերիկա Կալորի` Ֆլյոր դե Լիս
Ռուսաստան
խմբագրել- վետլանա Սվետիկովա, Թեոնա Դոլնիկովա, Դիանա Սավելևա` Էսմերալդա
- Վյաչեսլավ Պետկուն, Վալերիա Յարեմենկո, Տիմուր Վեդերնիկով, Անդրեյ Բելյավսկի` Քվազիմոդո
- Ալեքսանդր Մարակուլին, Ալեքսանդր Գոլուբև, Իգոր Բելյաև` Ֆրոլո
- Վլադիմիր Դիբսկի, Ալեքսանդր Պոստոլենկո` Պիեր Գրենգուար
- Անտոն Մակարսկի, Էդուարդ Շուլժևսկի, Ալեքսեյ Սեկիրին, Մաքսիմ Նովիկով` Ֆեբ դե Շատոպեր
- Անաստասիա Ստոցկայա, Եկատերինա Մասլովսկայա, Աննա Պինգինա, Աննա Նևսկայա` Ֆլյոր դե Լիս
- Սերգեյ Լի, Վիկտոր Բուրկո, Վիկտոր Եսին` Կլոպեն Տրույլֆու
Հարավային Կորեա
խմբագրել- Չհվե Սոնհի (Պադա), Օ Ջին-յոն, Մուն Հևոն` Էսմերալդա
- Յուն Հյոնյոլ, Կիմ Բոմնե` Քվազիմոդո
- Սո Բոմսոկ, Լյու Չհանյու` Ֆրոլո
- Կիմ Տհեհուն, Փակ Ինտհե` Պիեր Գրենգուար
- Կիմ Սոնմին, Կիմ Տհեհյոն` Ֆեբ դե Շատոպեր
- Լի Ջոնյոլ, Մուն Ջոնվոն` Կլոպեն Տրույլֆու
- Կիմ Ջոնհյոն, Կվակ Սոն-յոն` Ֆլյոր դե Լիս
Բելգիա
խմբագրել- Սանդրինա վան Հանդենհովեն, Սաշա Ռոզեն` Էսմերալդա
- Գենե Թոմաս` Քվազիմոդո
- Վիմ Վան դեն Դրիեսշե` Ֆրոլո
- Դենիս տեն Վերգերտ` Պիեր Գրենգուար
- Թիմ Դրիեսեն` Ֆեբ դե Շատոպեր
- Քլայթոն Պերոտի` Կլոպեն Տրույլֆու
- Յորին Զևարթ` Ֆլյոր դե Լիս
Համաշխարհային շրջագայություն 2012 (Ռուսաստան)
խմբագրելԵրգեր
խմբագրելԱռաջին գործողություն
խմբագրել№ | Բնօրինակ անվանում (ֆր.) | Անվան թարգմանություն |
---|---|---|
1 | Ouverture | Նախաբան |
2 | Le temps des cathédrales | Տաճարների ժամանակը |
3 | Les sans-papiers | Առանց փաստաթղթերի |
4 | Intervention de Frollo | Ֆրոլոյի միջամտությունը |
5 | Bohémienne | Գնչուհի |
6 | Esmeralda tu sais | Էսմյերալդա, դու գիտես |
7 | Ces diamants-là | Այս ադամանդները |
8 | La Fête des Fous | Հտպիտների տոնը |
9 | Le Pape des fous | Հտպիտների հայրը |
10 | La sorcière | Կախարդուհի |
11 | L’enfant trouvé | Գտնվածը |
12 | Les portes de Paris | Փարիզի դարպասներ |
13 | Tentative d’enlèvement | Առևանգման փորձ |
14 | La cour des miracles | Հրաշքների բակ |
15 | Le mot Phoebus | «Ֆեբ» բառը |
16 | Beau comme le soleil | Գեղեցիկ, ինչպես արևը |
17 | Déchiré | Պատռվում եմ |
18 | Anarkia | Անարխիա |
19 | À boire | Խմել |
20 | Belle | Գեղեցկուհի |
21 | Ma maison c’est ta maison | Իմ տունը քո տունն է |
22 | Ave Maria Païen | Ավե Մարիան հեթանոսերեն |
23 | Je sens ma vie qui bascule/ Si tu pouvais voir en moi |
Ես զգում եմ, որ իմ կյանքը գահավիժում է/ Եթե դու կարողանայիր նայել ինձ |
24 | Tu vas me détruire | Դու ինձ կսպանես |
25 | L’ombre | Ստվեր |
26 | Le Val d’Amour | Սիրո հովիտ |
27 | La volupté | Հաճույք |
28 | Fatalité | Ճակատագիր |
Երկրորդ գործողություն
խմբագրելՄյուզիքլի բոլոր տարբերակներում, բացի բնօրինակից, երկրորդ գործողության 8,9,10 և 11 համարների երգերի տեղերը փոփոխված են։
№ | Բնօրինակ անվանում (ֆր.) | Անվան թարգմանություն |
---|---|---|
1 | Florence | Ֆլորենցիա |
2 | Les Cloches | Զանգեր |
3 | Où est-elle? | Ու՞ր է նա |
4 | Les oiseaux qu’on met en cage | Թռչունները, որոնց վանդակում են պահում |
5 | Condamnés | Դատապարտվածները |
6 | Le procès | Դատ |
7 | La torture | Տանջանք |
8 | Phoebus | Ֆեբ |
9 | Être prêtre et aimer une femme | Լինել հոգևորական և սիրել կնոջ |
10 | La monture | Ձի |
11 | Je Reviens Vers Toi | Ես վերադառնում եմ քեզ մոտ |
12 | Visite de Frollo à Esmeralda | Ֆրոլոյի այցը Էսմերալդային |
13 | Un matin tu dansais | ՄԻ առավոտ դուի պարում էիր |
14 | Libérés | Ազատագրվածները |
15 | Lune | Լուսին |
16 | Je te laisse un sifflet | Ես ձեզ մի սուլիչ եմ տալիս |
17 | Dieu que le monde est injuste | Աստված իմ, ինչպե՜ս է կյանքն անարդար |
18 | Vivre | Ապրել |
19 | L’attaque de Notre-Dame | Նոտր Դամի ապստամբությունը |
20 | Déportés | Վտարվածները |
21 | Mon maître mon sauveur | Իմ տեր, իմ փրկիչ |
22 | Donnez-la moi | Տուր ինձ դա |
23 | Danse mon Esmeralda | Պարիր, իմ Էսմերալդա |
24 | Le Temps Des Cathédrales | Տաճարների ժամանակը |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Մյուզիքլի հայտնի Belle երգը կատարում էր Smash!! խումբը։ Այս երգի շնորհիվ նրանք 2002 թվականին առաջին տեղը գրավեցին «Նոր ալիք» մրցույթում։
- «Belle» երգը 33 շաբաթվա ընթացքում ֆրանսիական չարթերում առաջին հորիզոնականում էր և արդյունքում Ֆրանսիայում ճանաչվեց վերջին հիսուն տարվա լավագույն երգ։
- Ռուսաստանում «Belle» երգը հայտնի է դարձել՝ շնորհիվ բազում հումորային համարների՝ արված այս եգի միջոցով[1]։
- Ռուսասկան տարբերակի Էսմերալդայի դերակատար Թեոնա Դոլնիկովան աշխարհում միակ դերասանուհին է, որ ստացել է թատերական բարձրագույն մրցանակը՝ «Ոսկե դիմակը»։
- Էսմերալդայի դերն է կատարել նաև հայտնի ավստրալիացի երգչուհի Դանի Մինոուգը, ով առավել հայտնի Քայլի Մինոուգի քույրն է։
Մյուզիքլի և վեպի բովանդակային տարբերությունները
խմբագրել- Մյուզիքլում գրեթե ամբողջովին չի ներկայացվում Էսմերալդայի ծագումը. նա գնչուհի է, ով 6 տարեկանում որբացել է և գնչու բարոնի կողմից որդեգրվել է։ Վեպում Էսմերալդան ֆրանսուհի է, որը մանուկ տարիներին առևանգվել է գնչուների կողմից։ Մյուզիքլում բացակայում է նաև Ռոլանդյան աշտարակի մենուհու կերպարը, ով պարզվում է, որ Էսմերալդայի մայրն է։
- Էսմերալդայի անունը «զմրուխտ» է նշանակում. ներկայացման և վեպի էկրանավորման հեղինակները աշխատում են նրան ներկայացնել գնչուհու տեսքով՝ հագցնելով նրան կանաչ զգեստներ (ըստ գրքի՝ նա հայտնվում էր միայն գունավոր և կապույտ զգեստներով) կամ նրան կանաչ աչքեր տալով (գրքում նշվում է նրա մուգ շագանակագույն աչքերի մասին)։ Համաձայն վեպի՝ իր անվան միակ բացատրությունը Էսմերալդան համարում է թալիսմանը՝ զարդարված կանաչ ուլունքներով։ Նա հիշատակում է դա իր և Գրենգուարի հետ զրույցում՝ իրենց ամուսնությունից հետո։
- Վեպում փորձելով հացի փող վաստակել՝ Գրենգուարը սկսում է Էսմերալդայի հետ հանդես գալ փողոցներում որպես հտպիտ և ակրոբատ՝ իր վրա ուղղելով Գրոլոյի զայրույթն ու խանդը։
- Ֆեբ դե Շատոպերի կերպարը մյուզիքլում ավելի ռոմանտիկ է ներկայացված, քան վեպում։ Վեպում Ֆենը հետաքրքրված է Ֆլեր դե Լիսի եհտ ամուսնությամբ՝ օժիտի պատճառով, իսկ Էսմերալդային նա սեր է խոստովանում՝ ցանկանալով միայն ֆիզիկական մտերմություն։
- Մյուզիքլից ամբողջովին հանված է Կլոդ Ֆրոլոյի կրտսեր եղբոր՝ Ժեանի կերպարը։
- Վեպում Էսմերալդան մինչև իր բանտարկությունը երբեք չի եղել Տաճարում և չէր շփվել Քվազիմոդոյի հետ։ Որպես երախտագիտություն բերած ջրի համար՝ Քվազիմոդոն փրկում է Էսմերալդային կախաղանից, և միայն այդ ժամանակ են նրանք ծանոթանում։
- Գրքում Ֆեբը Էսմերալդային ժամադրել է ոչ թե կաբարեում, այլ սենյակում՝ վարձված կավատ-պառավի տանը։
- Վեպում գտնվելով Տաճարի պաշտպանության ներքո՝ Էսմերալդային բռնաբարելու փորձ է արվում Ֆրոլոյի կողմից։
- Տաճարի վրա հարձակման ժամանակ Էսմերալդային փախչել օգնում են Գրենգուարը և Ֆրոլոն։ Նրա հետ միայնակ մնալով՝ Ֆրոլոն խոստովանում է իր զգացմունքների մասին և պահանջում է փոխադարձ զգացմունքներ՝ սպառնալով կախաղան բարձրացնել։ Չհասնելով իր ուզածին՝ հոգևորականը աղջկան տալիս է պահակախմբին, որոնք նրան կախում են։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ռուսական տարբերակ Արխիվացված 2013-01-04 Wayback Machine
- Իտալական տարբերակ Արխիվացված 2017-06-13 Wayback Machine
- Կորեական տարբերակ Արխիվացված 2014-12-18 Wayback Machine
- Ֆրանսիական տարբերակ (Արխիվ)
- Անգլիական տարբերակ (Արխիվ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Notre-Dame de Paris (մյուզիքլ)» հոդվածին։ |