Գարեթ Նեֆ (ապրիլի 12, 1984(1984-04-12), Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ), ամերիկացի մոդել է։ Հայտնի դարձավ Քելվին Քլայն ապրանքանիշի համար աշխատելու՝ հատկապես «Man» օծանելիքի դեմքը դառնալու համար[1]։

Գարեթ Նեֆ
անգլ.՝ Garrett Neff
Ծնվել էապրիլի 12, 1984(1984-04-12) (40 տարեկան)
ԾննդավայրՈւիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
ԿրթությունWilmington Friends School?
Մասնագիտությունմոդել

Նա 2010 թվականի օգոստոսին գլխավորել է models.com կայքի «Թոփ 50 տղամարդ մոդելները» ցանկը[2][3]։ 2009 թվականին ըստ Forbes ասմագրի նա գնահատվեց 5–րդ ամենահաջողակ տղամարդ մոդելը[4]։

Վաղ տարիներ խմբագրել

Նեֆը ծնվել է Դելավերում (ԱՄՆ)։ Ծնողների անուններն են Դեբորա և Վիլեր։ Հաճախել է «Վիլմինգտոնի Ընկերների դպրոց», որտեղ շուրջ չորս տարի զբաղվել է թենիսով և ֆուտբոլով։ Եղել է «Kirkwood Talons» ֆուտբոլային խմբի անդամ մինչև ավագ դպրոցը, երբ նա սկսեց խորանալ թենիսի մեջ։ Սովորել է Բաքնելի համալսարանում, որտեղ նույնպես զբաղվել է թենիսով։

Գործունեություն խմբագրել

Նեֆը հայտնաբերվել է 2005 թվականին Click Model Management մոդելային գործակալության գործակալներից մեկի կողմից՝ Մայամիի Միջազգային օդանավակայանում, երբ Նեֆը վերադառնում էր Բարբադոսյան շրջագայությունից[5]։ 2006 թվականին նա աշխատեց Abercrombie & Fitch–ի, Benetton Group–ի և Կարլ Լագերֆելդի համար։ Հայտնվեց GQ, V Man, ֆրանսիական Vogue և L'Officiel Hommes ամսագրերում։ Գովազդել է DKNY, H&M, Express, Massimo Dutti, Trussardi, Nordstrom և Americana Manhasset ապրանքանիշները։ Նրան լուսանկարել են այնպիսի լուսանկարիչներ, ինչպիսիք են՝ Բրյուս Վեբեր, Սթիվեն Քլայն, Սթիվեն Մեիսել, Մերթ և Մարկուս, Պիտեր Լինդերբերգ, Գրեգ Կադել, Կամիլա Ակրանս, Միկայել Ջանսեն, Միլան Վուկմիրովիկ։ 2010 թվականի նոյեմբերին նա փոխարինեց իր երկու նախկին մոդելային գործակալությունները՝ Click Model Management–ը և d'Men–ը, երկու նոր գործակալությունների՝ Wilhelmina Models և Why Not Model Agency–ի հետ։ Նա նաև Բարսելոնայում ստորագրել է պայմանագիր Sight Model Management–ի, իսկ Փարիզում՝ Success Models գործակալությունների հետ[6]
։ 2015 թվականի հուլիսին նա Կատամայում գովազդեց տղամարդկանց լողազգեստներ[7] [8] [9] [10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Garrett Neff – pictures, picture, pics, images, gallery, info, bio, gossip, shirtless, photos, videos, band, lyrics, songs». Mostbeautifulman.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  2. «MODELS.com's 50 Top Male Models – 10–6». Models.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «Garrett Neff – Model». Models.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  4. Erin Gell (2009 թ․ հունիսի 26). «In Pictures: The Most Successful Male Models – No. 5: Garrett Neff». Forbes.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  5. “”. «Model Garrett Neff Interview with MyFashionPlate.com». YouTube. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին. {{cite web}}: |author= has numeric name (օգնություն)
  6. «Garrett Neff bio on Models.com». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «Garrett Neff Debuts Katama». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «Garrett Neff's KATAMA Spring 2016 Collection». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. «Meet the Model-Turned-Designer Whose New Swim Line Is Inspired by Vintage Navy Seal Trunks». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)(չաշխատող հղում)
  10. «Katama by Garrett Neff». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել