Massimo Dutti, հագուստի արտադրանքով զբաղվող կազմակերպություն, որը իսպանական Inditex խմբի մի մասն է համարվում։ Նոր հիմնված ժամանակներում՝ 1985 թվականին ընկերությունն ավելի շատ մասնագիտանում էր տղամարդկանց հագուստի ոլորտում։

Massimo Dutti
Изображение логотипа
Տեսակclothing store chain?, բիզնես ձեռնարկություն, անշարժ գույքով ընկերություն, ձեռնարկություն և նորաձևության տուն
Հիմնադրված է1985
ՎայրԱրտեյշո, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա
Երկիր Իսպանիա
Արդյունաբերությունմանրածախ առևտուր
Աշխատողների թիվ4000 մարդ (2014)[1]
Մայր ընկերությունԻնդիթեքս
Կայքmassimodutti.com
 Massimo Dutti Վիքիպահեստում

1991 թվականին Inditex-ը գնել է ընկերության բաժնետոմսերի 65%-ը, իսկ հետագայում՝ ամբողջ փաթեթը։ Այդ ժամանակներից ընկերությունը սկսեց ուշադրություն դարձնել նաև կանացի և մանկական հագուստին, ինչպես նաև կոսմետիկ միջոցների արտադրանքին։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Տորդերայում՝ Բարսելոնայի գավառում։

Ներկայիս դրությամբ ավելի քան 45 երկրներում գործում են մոտ 500 Massimo Dutti-ի խանութներ։ Ընկերության տարբեր խանութներում աշխատում են մոտ 4000 աշխատողներ՝ նրանցից 2800-ը Իսպանիայում։

Massimo Dutti անվան տակ արտադրվող օծանելիքը և կոսմետիկ բույրերը վաճառքի են դուրս գալիս Puig կազմակերպության հետ համագործակցելով[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.massimodutti.com/webapp/wcs/stores/servlet/GeneralMSpotView?catalogId=30220004&langId=-1&storeId=34009450&footer=true&item=0&namesMSpot=MD2_ESpot_Menu_Empresa;MD2_ESpot_Contenido_HistoriaDeLaMarca;MD2_ESpot_Imagen_HistoriaDeLaMarca
  2. «Puig, a Spanish fashion empire that started with a lipstick». Modaes. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել