Գանձակի պետական դրամատիկական թատրոն

Գանձակի պետական դրամատիկական թատրոն (ադրբ.՝ Gəncə Dövlət Dram Teatrı), դրամատիկական թատրոն է Գանձակում[1]։

Picto infobox masks.png
Գանձակի դրամատիկական պետական թատրոն
Gəncə Dövlət Dram Teatrı
Ilham Aliyev attended the inauguration of the new building of Gandja State Drama Theatre 14.jpg
Գանձակի դրամատիկական պետական թատրոնի շենքը
Տեսակթատրոն
ՏնօրենԱլի Կասիմով
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Գտնվելու վայրըԳանձակ, Ադրբեջան
Հիմնադրման ամսաթիվ1932 թ.
Նախկին անվանումներՋաֆար Ջաբբարլու անվան Կիրովաբադի դրամատիկական պետական թատրոն
Գլխավոր ռեժիսորԻրադա Գյոզալովա
Կայքgence-teatr.az

ՊատմությունԽմբագրել

  • 1932-34 ականներին - Կարմիր դրոշ թուրք աշխատողների թատրոն,
  • 1934-35 ականներին - Կարմիր դրոշ Կիրովաբադի թատրոն,
  • 1935-39 ականներին - Կարմիր դրոշ Կիրովաբադի դրամատիկական պետական թատրոն,
  • 1939-52 ականներին - Բերիայի անվան Կիրովաբադի դրամատիկական պետական թատրոն,
  • 1952-64 ականներին - Կարմիր դրոշ Կիրովաբադի դրամատիկական պետական թատրոն,
  • 1964-90 ականներին - Ջաֆար Ջաբբարլու անվան Կիրովաբադի դրամատիկական պետական թատրոն,
  • 1990 թվականից - Գանձակի դրամատիկական պետական թատրոն[2];

ԳործունեությունըԽմբագրել

Խորհրդային տարիներին հաջող գործունեության համար թատրոնը ստացել է մի շարք շքանշաններ[3]։ Թատրոնում խաղացել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Հուսեյն Արաբլինսկին, Ջահանգիր Զեյնալովը, Սինգի Ռուխուլլան, Ալեսկեր Ալեքպերովը, Ադիլ Իսգենդերովը, Բարատ Շեկինսկայան և շատ այլ հայտնի դերասաններ։ Թատրոնում բեմադրվել են հետևյալ դրամատուրգների ստեղծագործությունները՝ Ջաֆար Ջաբարլի, Միրզա Ֆաթալի Ախունդով, Ալի բեկ Հուսեյնզադե, Նաջափ-բեկ Վեզիրով, Հուսեյն Ջավիդ, Նարիման Նարիմանով, Իլյաս Էֆենդիև, ինչպես նաև համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ Ուիլյամ Շեքսպիր, Ֆրիդրիխ Շիլլեր, Ժան Բատիստ Մոլիեր, Ալեքսանդր Դյումա (հայր), Վիկտոր Հյուգո, Օնորե դը Բալզակ, Ալեքսանդր Պուշկին, Միխայիլ Լերմոնտով, Լև Տոլստոյ, Նիկոլայ Գոգոլ։ Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Թբիլիսիում, Տաշքենդում, Թուրքիայում։

Թատրոնի որոշ բեմադրություններ ստացել են և Ադրբեջանի պետական շքանշաններ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Գանձակի դրամատիկական պետական թատրոն»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-05-ին։ Վերցված է 2019-01-10 
  2. «ganja.az»։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-02-ին։ Վերցված է 2019-01-10 
  3. Կիրովաբադի դրամատիկական պետական թատրոն