Ինգրիդ Թյուրին (հունվարի 27, 1926(1926-01-27)[1][2], Sollefteå, Վեսթերնորլանդ, Շվեդիա - հունվարի 7, 2004(2004-01-07)[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ դերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր։

Ինգրիդ Թյուլին
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1926(1926-01-27)[1][2]
ԾննդավայրSollefteå, Վեսթերնորլանդ, Շվեդիա
Մահացել էհունվարի 7, 2004(2004-01-07)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունդերասանուհի, ռեժիսոր, կինոդերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ
ԱմուսինHarry Schein? և Claes Sylwander?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքingridthulin.se
 Ingrid Thulin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ինգրիդ Թյուրինը ծնվել է 1929 թվականին, Սոլեֆտեոյում, Նաննա (ծննդյան անունը՝ Լարսոն) և Ադամ Թյուրինների ընտանիքում[4]։ Դպրոցական տարիքից հաճախել է բալետի դասերի։ 1948 թվականին ընդունվել և 1950 թվականին ավարտել է Թագավորական դրամատիկական թատրոնին կից ("Dramaten") դպրոցը։

Արտիստական խառնվածքի, դերասանական խաղի ու վարպետության շնորհիվ Թյուլին մեծ հաջողության է արժանացել և հրավիրվել նկարահանվելու նաև դանիական, իտալական, ֆրանսիական և ամերիկյան ֆիլմերում։ Խաղացել է տարբեր թատրոններում։ Որպես դերասան և ռեժիսոր՝ 1960 թվականին հանդես է եկել Ստոկհոլմի Քաղաքային թատրոնում։ Առաջին անգամ նկարահանվել է 1948 թվականին «Քո այգու պտուղները» կինոժապավենում։ Թյուլինի դերակատարումներին կարելի է հանդիպել Ալեն Ռենեի «Պատերազմն ավարտված է» (1966), Ժան-Դանիել Սիմոնի «Ադելաիդա» (1970), Պիեռ Գրանիե-Դեֆերի «Վանդակը» (1975), Ջուլիանո Մոնտալդոյի «Անյեսը գնում է դեպի մահ» (1976), Ինգմար Բերգմանի «Կյանքի շեմին» (1958, այս ֆիլմում Սեսիլիի դերակատարման համար Կաննի 11-րդ փառատոնում Թյուլինն արժանացել է կանացի լավագույն դերակատարման համար մրցանակին), «Դեմքը» 1959), «Լռությունը» (1964), «Գայլի ժամը» (1967), «Ճիչ և շշնջյուններ» (1973) և այլ ֆիլմերում։ Ինգմար Բերգմանի «Մորու բացատը» (1957) կինոժապավենում Թյուլինը մարմնավորել է Մարիանայի դերը[5]։

1979 թվականին Թյուլինն իր ուժերը փորձել է նաև ռեժիսորական բնագավառում և նկարահանել «Մեկ և մեկ» ֆիլմը։ Նա ֆրանս-շվեդական «Ձմեռային» (1967) կինոնկարի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարն է։ Թյուլինը նաև պրոդյուսեր է։ 1980 թվականին գլխավորել է Բեռլինի 30-րդ կինոփառատոնի ժյուրին[6]։

Լրացուցիչ գրականություն խմբագրել

  • Cowie, Peter (1970): Sweden 1. An Illustrated Guide... to the Work of the Leading Directors, Players, Technicians, and other Key Figures in Swedish Cinema, with Credits and Plot outlines to more than seventy important Films, and Index to 1,000 Titles, A. Zwemmer Ltd., London
  • Cowie (1970): Sweden 2. A Comprehensive Assessment of the Themes, Trends, and Directors in Swedish Cinema, A. Zwemmer Ltd., London
  • Cowie (1977): Film in Sweden. Stars and Players, Tantivy Press, London (0-498-02013-4)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. Bästa kvinnliga skådespelare i en huvudroll 1964 / Ingrid Thulin / för sin roll som Ester i Tystnaden
  4. Ingrid Thulin biodata, filmreference.com; accessed 12 March 2015.
  5. Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1984։ Էջ 33-34։
  6. «Berlinale 1980: Juries». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդ Թյուլին» հոդվածին։