Արյա Սթարք
Արյա Սթարք, ամերիկյան հեղինակ Ջորջ Մարթինի կողմից ստեղծված գեղարվեստական հերոս է։ Հերոսուհին նշանավորվում է Մարթինի մրցանակի արժանցած «Song of Ice and Fire» շարքով։ Նա նաև HBO-ի ադապտացրած հեռուստասերիալի՝ Գահերի խաղի, գլխավոր հերոսներից է։
![]() Մեյսի Վիլիամսը | |
Սեռ | իգական |
---|---|
Ծնողներ | Էդարդ Ստարկ, Քեթիլին Թալի |
Բարեկամներ | Ռոբ Ստարկ (եղբայր) Բրեն Ստարկ (եղբայր) Ռիքոն Ստարկ (եղբայր) Սանսա Սթարք (քույր) Ջոն Սնոու (խորթ եղբայր) |
1996 թվականին ներկայացված Գահերի խաղում Արյան Լորդ Էդարդ Ստարկի և նրա կնոջ Քեթիլին Թալիի կրտսեր դուստրն է։ Նա շատ անկախ է և ուշադրություն չի դարձնում ավանդական կնոջ զբաղմունքներին ու ձգտումներին։ Արյան տիրապետում է սուսերի, որի անունն էլ դրել է Նիդլ։ Այդ սուսերը նրան նվիրել է իր խորթ եղբայր Ջոն Սնոուն։
HBO-ի ադապտացրած հեռուստասերիալում՝ «Գահերի խաղ»-ում Արյայի դերում խաղում է Մեյսի Վիլիամսը[1][2]: Նրա կատարումը բազում դրական հավանությունների է արժանացել, մասնավորապես երկրորդ եթերաշրջանում, երբ Արյան Թայվին Լենիստերին էր ծառայում որպես նրա գինեմատույց[3]: Նա համարվում է գրքի ամենալավ հերոսներից մեկը[4][5]:
ՀերոսըԽմբագրել
ՆախապատմությունԽմբագրել
Արյան Էդարդ և Քեթիլին Ստարկների երրորդ զավակն ու կրտսեր դուստրն է։ Ունի հինգ եղբայրներ ու քույրեր՝ մեծ եղբայր (Ռոբ Ստարկ), կրտսեր եղբայրներ (Բրեն Ստարկ և Ռիքոն Ստարկ), մեծ քույր (Սանսա Սթարք) և ավագ և խորթ եղբայր (Ջոն Սնոու)։
ՆկարագրությունԽմբագրել
Սանսայի համեմատ Արյային չի հետաքրքրում պարը, երգը և կար անելը։ Նա զբաղվում է կռվելով, հայտնագործություններ անելով, ինչը այդքան էլ դուր չի գալիս իր մորն ու դաստիարակ Սեպտա Մորդանին։ Արյան շատ մտերիմ է իր խորթ եղբոր Ջոն Սնոուի հետ, ով նրան խրախուսում է սովորել կռվել և նվիրում է նրան Նիդլը (աղջկա սուսերը)[6]: Իր ճանապարհորդությունների ընթացքում Արյան ցույց է տալիս իր հնարամտությունն ու ճարպկությունը և դառնում է ավելի ու ավելի դաժան։
Նա պետք է խնամեր բնավորությամբ դյուրագրգիռ հորաքրոջը՝ Լիաննա Ստարկին[7][7][8]:
ԲովանդակությունԽմբագրել
ՀեռուստասերիալԽմբագրել
«A Game of Thrones»Խմբագրել
Արյան իր հոր՝ Էդարդի, հետ ուղևորվում է դեպի Քինգս Լենդինգ։ Մինչ մեկնելը Քինգս Լենդինգ Արյայի խորթ եղբայր Ջոն Սնոու նրան է նվիրում Նիդլը։
Ջոֆրին և Սանսան իրենց զբոսանքի ժամանակ հանդիպում են Արյային և նրա ցածր ծագումով ընկերոջը՝ Միցահին, անտառում կռվելիս։ Արյան պաշտպանում է Միցահին Ջոֆրիի տանջանքներից, իսկ Արյայի դայրվուլֆը՝ Նիմերիան, օգնում է Արյային կռվել Ջոֆրիի հետ՝ վիրավորելով վերջինիս ձեռքը։ Իմանալով, որ Նիմերիան կարող է սպանվել այս հատուցման ժամանակ՝ Արյան իր գայլին հեռու է տանում[9], սակայն Նիմերիայի փոխարեն Սանսայի դայրվուլֆն է սպանվում։ Իսկ Միցահին էլ սպանում է Սանդոր Կլեյգանը[10]:
Քինգս Լենդինգսում Արյայի հայրը իր աղջկա համար սուսերամարտի դասեր է կազմակերպում Բրավոսի սուսերամարտի վարպետ Սիրիո Ֆորելի հետ, ով նրան սովորեցնում է կռվելու ոճը։ Արյայի հոր ձերբակալումից հետո Սիրիոն կռվում է Լանիստերների պահակների հետ, իսկ Արյան հասցնում է փախչեկ։ Ավելի ուշ նա ներկա է գտնվում իր հոր մահապատժին, որից հետո էլ ընկնում է Նայթս Վոտչի հավաքագրող Յորենի հսկողության տակ։
«A Clash of Kings»Խմբագրել
Արյան Յորենի հետ միասին փախչում է Քինգս Լենդինգից։ Ճանապարհին նա բախվում է Նայթս Վոտչի նորակոչիկ Լոմմիին, Ջենդրիին և Հոթ Փային (Hot Pie՝ անգլ.՝ տաք կարկանդակ), բայց ի վերջո ընկերանում է նրանց հետ[11]: Ճանապարհին խումբը Ամորի Լորչը հարձակվում է այս խմբի վրա, երբ Յորենը հրաժարվում է հանձնել Ջենդրիին Լենիստերներին։ Արյան և մյուս երեխաները փախչում են, սակայն մնացյալները սպանվում են։ Փախուստից առաջ Արյան փրկում է բանտարկյալ Ժաքեն Հ'գարին[12]։
Արյայինն և իր ընկերներին ավելի ուշ գերի է վերցնում Գրեգոր Կլեյգանը և նրանց տանում է Հարենհոլ[13]: Ներկա գտնվելով իր հարազատների մահվանը՝ Արյան սկսում է գիշերները արտասանեել այն մարդկանց անունները, որոնցից պետք է վրեժ լուծի։ Հարենհոլում նա վերամիավորվում է Ժաքենի հետ, ով արդեն ծառայում էր Լենիստերներին։ Ժաքենը առաջարկում է ասել երեք մարդու և նա պատրաստ է սպանել այդ երեքին[14]: Արյան ասում է երկու մարդկանց անուններ, ովքեր իրեն Հարենհոլում վիրավորել ու նեղացրել էին, իսկ երրորդը հենց ինքը Ժաքենն է։ Իր կյանքի փոխարեն Ժաքենը օգնում է աղջկան ապստամբություն կազմակերպել։ Այնուհետև Ժաքենը տալիս է Արյային արծաթե մետաղադրամը, որով աղջնակը կարող էր հանդիպել Ժաքենի ընկերներից մեկին՝ Ֆեյսլես Մենին (Faceless Man)։ Ժաքենը խնդրում է աղջկան հիշել «վալար մորղուլիս» արտահայտությունը (Վալարյան լեզվից թարգմանաբար նշանակում է «բոլոր մարդիկ պետք է մահանան»)։ Հաջորդ առավոտյան Ռուս Բոլտոնը գրավում է ամրոցը, իսկ Արյան դառնում է Ռուսի գինեմատույցներից մեկը[15]: Վախենալով Բոլտոնից՝ Արյան սպանում է դարպասի մոտ կանգնող ժամապահին և փախչում։
«A Storm of Swords»Խմբագրել
Մինչդեռ Արյան և իր համակիցները գնում էին դեպի հյուսիս, աղջիկը սկսում է հիշեր իր կորած դայրվուլֆին՝ Նիմերիային[8]: Ավելի ուշ նրան և իր ընկերներին գտնում է վարձկան «Brotherhood Without Banners»-ը և ճանաչում է Արյա Սթարքին[16]: Բրադերհուդի գաղտնի բազայում Արյան հանդիպում է Սանդոր Կլեյգանին, որտեղ աղջնակը մեղադրում է Սանդորին Միցահի մահվան համար։ Բայց Հաունդը փրկվում է կռվի փորցաշրջանում և ազատ է արձակվում[17]:
Արյան վերջ ի վերջո կարողանում է միայնակ փախչել, մինչև որ Հաունդը նրան գերի է վերցնում[18]: Հաունդը պլանավորում է վերադարձնել աղջկան իր ընտանիքի մոտ պարգևատրում ստանալու համար[19]: Այն ժամանակ, երբ Արյայի եղբայրն ու մայրը սպանվում են, Սանդորն ու Արյան հասնում են Թվինս[20]։ Հետո Սանդորը որոշում է փրկագնի դիմաց Արյային տալ վերջինիս քեռուն, ով ապրում էր Ռիվերրանում։ Ճանապարհին նրանք հանդիպում են Արյայի մահվան ցուցակից երկուսին։ Կռվի ժամանակ Արյան ետ է պահանջում իր Նիդլը, բայց Սանդորը արդեն մասամբ վիրավոր էր։ Այդ ժամանակ Արյան նրան թողնում է մահվան հետ միայնակ։ Աղջիկը շուտով արծաթե մետաղադրամի շնորհիվ Բրավոս գնացող նավի վրա տեղ է գտնում[21]:
«A Feast for Crows»Խմբագրել
Ժամանելով Բրավոս, Արյան ճանապարհն ուղղում է Ֆեյսլես Մենի մոտ[22], որտեղ նա իր ունեցվածքով մտնում է համքարություն[23]: Իր պարապմունքի ժամանակ Արյան սպանում է Նայթս Վոտչի դասալիքին և նաև հանդիպում Սամվել Թարլիին[24]: Ընդունելով իր չթույլատրված սպանությունը՝ Արյան պարտավորված կաթ է խմում, իսկ առավոտյան նա արդեն կույր էր[25]:
«A Dance with Dragons»Խմբագրել
Արյան կույր է մնում և շարունակում է ծառայել Բրավոսում։ Նա շարունակում է երազել իր դայրվուլֆի՝ Նիմերիայի, աչքերով, սակայն այդ մասին ոչ մեկի չի պատմում։ Կույր Արյան շարունակում է թափառել Բրավոսի փողոցներով և ավելի լավ է կարողանում ստել և գտնել ուրիշների ստերը[26]:
Արյան ետ է ստանում իր տեսողությունը կույր ժամանակ Քայնդլի Մենին ինքնությունը հաստատելուց հետո[26]: Իսկ տեսողությունը վերավաստակելուց հետո Արյային տրվում է առաջին սպանության առաջադրանքը։ Երբ նա հաջող կատարում է այն, Քայնդլի Մենը տալիս է Արյային սպասավորի պատմուճան և հանձնարարում է սկսել իր առաջին աշակերտությունը[27]:
ՀեռուստասերիալԽմբագրել
Չորրորդ եթերաշրջանԽմբագրել
Չորրորդ եթերաշրջանում Արյայի պատմությունը սկսվում է շեղվել գրքերից, երբ Սանդոր Կլեյգանը Պոլիվերի և Լենիստերի զինվորների հետ կռվի ժամանակ մահացու չի վիրավորվում։ Արյան և Հաունդը հասնում են Էյրի, սակայն շուտով հեռանում են՝ իմանալով, որ Արյայի մորաքույր Լիզա Արենը ինքնասպանություն է գործել։ Բլադի Գեյթից վերադառնալով՝ նրանք հանդիպում են Բրիեն Տարթին, ով երդում էր տվել Քեթիլին Ստարկին անվտանգ տեղ տանել Արյային։ Հաունդը սկսում է կասկածանքով մոտենալ Բրիենի դաշնակիցներին, այս պատճառով էլ փորձում է սպանել Բրիենին, սակայն դաժան ծեծի է ենթարկվում և մահացու վիրավորվում։ Արյան հասցնում է թաքնվել Բրիենից։ Երբ արդեն Բրիենը հեռանում է, Արյան վերցնում է Հաունդի արծաթը՝ թողնելով վերջինիս մահանալ։ Հետագայում հանդիպում է Բրավոսի կապիտանին, ով նրան առաջարկում է մեկնել Բրավոս։
Հինգերորդ եթերաշրջանԽմբագրել
Արյային Սևի և Սպիտակի տանը ընդունում է մի մարդ, ով ուներ Ժաքեն Հ'Գարի դեմքը։ Արյան ցույց է տալիս Ժաքենին իր ստելու հնարավորոթյունները՝ հիվանդ աղջկան համոզելով խմել թույնը։ Արյային տրվում է հանձնարարություն սպանել կաշառակեր ապահովագրական գործակալին։ Աղջիկը շեղվում է իրենց տրված առաջադրանքից, երբ Բրավոս է ժամանում Մերին Տրանտը։ Արյան սպանում է Մերինին։ Սակայն երբ նա վերադառնում է Սևի և Սպիտակի տուն, Ժաքենը բռնում է նրան և քննադատում՝ ասելով, որ նա կթունավորվի։ Արյան կուրանում է։
Ստարկների տոհմածառԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Game of Thrones: Cast & Crew»։ HBO։ Վերցված է հունիսի 6, 2012
- ↑ Martin George R. R. (հուլիսի 16, 2010)։ «From HBO»։ Վերցված է մայիսի 28, 2012
- ↑ «The Tywin and Arya Show»։ Rolling Stone magazine։ մայիսի 15, 2012։ Վերցված է մայիսի 19, 2013
- ↑ Erickson Christine (հունիսի 12, 2014)։ «Ranking the Most Popular Characters in 'Game of Thrones'»։ Mashable։ Mashable.com։ Վերցված է սեպտեմբերի 24, 2014
- ↑ «Top 40 'Game of Thrones' Characters, Ranked»։ Rolling Stone։ Jann Wenner։ մարտի 31, 2014։ Վերցված է սեպտեմբերի 24, 2014
- ↑ «A Game of Thrones: Chapter 10, Jon II»
- ↑ 7,0 7,1 «A Game of Thrones: Chapter 22, Arya II»
- ↑ 8,0 8,1 «A Storm of Swords: Chapter 3, Arya I»
- ↑ «A Game of Thrones: Chapter 15, Sansa I»
- ↑ «A Game of Thrones: Chapter 16, Eddard III»
- ↑ «A Clash of Kings: Chapter 1, Arya I»
- ↑ «A Clash of Kings: Chapter 14, Arya IV»
- ↑ «A Clash of Kings: Chapter 19, Arya V»
- ↑ «A Clash of Kings: Chapter 26, Arya VI»
- ↑ «A Clash of Kings: Chapter 47, Arya IX»
- ↑ «A Storm of Swords: Chapter 13, Arya II»
- ↑ «A Storm of Swords: Chapter 34, Arya VI»
- ↑ «A Storm of Swords: Chapter 43, Arya VIII»
- ↑ «A Storm of Swords: Chapter 47, Arya IX»
- ↑ «A Storm of Swords: Chapter 52, Arya XI»
- ↑ «A Storm of Swords: Chapter 74, Arya XIII»
- ↑ «A Feast for Crows: Chapter 6, Arya I»
- ↑ «A Feast for Crows: Chapter 22, Arya II»
- ↑ «A Feast for Crows: Chapter 26, Samwell III»
- ↑ «A Feast for Crows: Chapter 34, Arya III (Cat of the Canals)»
- ↑ 26,0 26,1 «A Dance with Dragons: Chapter 45, Arya I (The Blind Girl)»
- ↑ «A Dance with Dragons: Chapter 64, Arya II (The Ugly Little Girl)»