Գեթին Էնթոնի (անգլ.՝ Gethin Anthony, հոկտեմբերի 9, 1983(1983-10-09), Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության անգլիացի դերասան։ Առավել հայտնի է դարձել՝ մարմնավորելով Ռենլի Բարատեոնի դերը Գահերի խաղը հեռուստասերիալում, որը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» գրքի հիման վրա[1]։

Գեթին Էնթոնի
Ծնվել էհոկտեմբերի 9, 1983(1983-10-09) (40 տարեկան)
ԾննդավայրՄիացյալ Թագավորություն
ԿրթությունԲալիոլ քոլեջ, Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա և Tiffin School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան

Կրթություն խմբագրել

Գեթինը սովորել է Թիֆֆոնի դպրոցում։ Ավարտել է Օքսֆորդի համալսարանի անգլիական գրականության բաժինը։ Եղել է Օքսֆորդի համալսարան դրամատիկական միության նախագահ։ Ավարտելով կրթությունը՝ դերասանը շարունակել է ուսումը Լոնդոնի երաժշտության և դրամատիկական արվեստների ակադեմիայում։

Հեռուստատեսություն խմբագրել

  • 2006 Հոլբի Սիթի — Դրյու Քրամեր (1 սերիա)
  • 2007 Բժիշկները — Դեյվ Ջոնս (1 սերիա)
  • 2008 10 օր, մինչ պատերազմը — նախարարի փրկիչ (1 սերիա)
  • 2011—2012 Գահերի խաղը — Ռենլի Բարատեոն (8 սերիա)
  • 2014 Ջրհոս - Չարլզ Մենսոն

Թատրոն խմբագրել

  • Theatre 503/Latitude’s Carrot — Ալեքս
  • Theatre Royal Northampton’s In Praise of Love — Ջոուի
  • High Tide/Old Vic Tunnels Ditch — Ջեյմս
  • Birmingham Rep Theatre’s Cling To Me Like Ivy — Պատրիկ
  • Hampstead Theatre’s What Fatima Did — Ջորջ
  • The Old Red Lion’s Fairytale
  • Tristan Bates Theatre’s Death of Cool — Ռիչի
  • Old Vic’s 24 Hour Plays
  • Old Fire Station’s Some Voices — Ռեյ
  • Oxford Playhouse’s Cyrano de Bergerac — Սիրանո

Ֆիլմեր խմբագրել

  • 2006 Պինոչետը անապատում — Ուիլյամ Սթրոու
  • 2008 Հավաքույթի մյուս կողմը — Նոդդի
  • 2009 Փոթորկին ընդառաջ — Առաջին օդաչու
  • 2013 Նարկոպոլիս — Հյորբ
  • 2014 Կոպենհագեն — Ուիլյամ

Տեսաաղեր խմբագրել

  • 2017 Mass Effect: Andromeda — Գիլ Բրոդի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ренли Баратеон — Энциклопедия | 7Королевств». 7kingdoms.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել