Գադոլինիում
Գադոլինիում (լատին․՝ Gadolinium)՝ քիմիական տարր է, որի նշանն է Gd, տարրերի պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական f-տարր, լանթանիդ է, կարգահամարը՝ 64, ատոմական զանգվածը՝ 157, 25։ Ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է 4f75s25p65d16s2, К-, L-, M-, N- թաղանթները լրացված են
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Գադոլինիում /Gadolinium (Gd), Gd, 64 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 157, 25(3)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f7 5d1 6s2 | ||||
Ատոմի շառավիղ | 179 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 161 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+3e) 93, 8 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1, 20 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Gd←Gd3+ -2, 28В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 3 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 594, 2(6, 16) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1586 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 3539 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 37, 1[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 19, 9 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=3, 636 c=5, 783 | ||||
C/a հարաբերություն | 1, 590 | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) (10, 5) Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
64 | Գադոլինիում
|
157,25 | |
4f75d16s2 |
Պատմություն
խմբագրելԱռաջին անգամ գադոլինիտ միներալից անջատել է Ժ․ Շ․ Մարինյակը, 1880 թվականին։ Անվանվել է ի պատիվ ֆինն քիմիկոս Յ․ Գադոլինի։
Բնության մեջ
խմբագրելԲնության մեջ հանդիպում է այլ լանթանիդների հետ, գադոլինիտ, քսենոտիմ և այլ միներալներում։ Երկրակեղևը պարունակում է 0, 001 % (ըստ զանգվածի) գադոլինիում։ Պարունակթյունը օվիկիանոսի ջրում՝ 2, 4×10−6մգ/լ։
Հանքավայրեր
խմբագրելԳադոլինիումը մտնում է լանթանիդների կազմի մեջ, որոնք հիմնականում հանդիպում են ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Սկանդինավիաում։
Ստացում
խմբագրելՄետաղական գադոլինիումը ստանում են GdCl2•6H2O-ի, նատրիումի ու լիթիումի քլորիդների հալված խառնուրդի էլեկտրոլիզից՝ օգտագործելով կադմիումե կաթոդ։
Կադմիումից անջատում են թորելով վակուում պայմաններում (1300 °C)։
Գներ
խմբագրելՄետաղական մաքուր՝ 99, 9 %, գադոլինիումի 1 կգ գինը 2014 թվականին կազմել է 132, 5 ԱՄՆ դոլլար[3]։
Ֆիզիկական հատկություններ
խմբագրելՍպիտակ, արծաթափայլ մետաղ է, խտությունը՝ 7886 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1312-1315 °C, եռմանը՝ 2830 °C։ Ֆեռոմագնիսական է։ Գադոլինիումը միացություններում եռարժեք է։
Քիմիական հատկություններ
խմբագրելՔիմիապես ակտիվ տարր է։ Օդում դանդաղ օքսիդանում է՝ առաջացնելով Gd2O3։
Գադոլինիումի հիդրօքսիդը թույլ հիմք է։ Տաքացնելիս գադոլինիումը միանում է ջրածնի հետ։
Աղերն անգույն են, քլորիդը, սուլֆատը, նիտրատը ջրում լուծելի են, ֆտորիդը, կարբոնատը և ֆոսֆատը՝ անլուծելի։
Գադոլինիումը միացություններ է առաջացնում նաև ոչ մետաղների և մետաղների հետ։
Իզոտոպներ
խմբագրելԲնության մեջ գտնվում են գադոլինիումի 152, 154, 155, 156, 157, 158 և 160 զանգվածի թվերով կայուն իզոտոպներ։ Արհեստականորեն ստացվել են 145-161 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից երեքը (148, 149 և 150 զանգվածի թվերով) α-ճառագայթիչներ են։
Իզոտոպ | Կյանքի տևողություն | Քայքայման էներգիան ՄէՎ | Սպին | Քայքայում (en) | հաճախականություն % |
---|---|---|---|---|---|
137Gd | 7 s | 8, 8 | K/β+ = 100 | ||
139Gd | 4, 9 s | 7, 7 (K/β+), 6, 3 (β+p) | 9/2− | K/β+ = ?, β+p = ? | |
140Gd | 15, 8 s | 5, 5 | 0+ | K/β+ = 100 | |
141Gd | 14 s | 7, 2 (K/β+), 4, 9 (Kp) | (1/2+) | K/β+ = 100, Kp = 0, 03 | |
141m1Gd | 24, 5 s | 7, 578 (K/β+), 0, 378 (IT) | (11/2−) | K/β+ = 89, IT = 11 | |
142Gd | 70, 2 s | 4, 5 | 0+ | K/β+ = 100 | |
143Gd | 39 s | 6, 01 | (1/2) + | K/β+ = 100, Kp < 0, 001 | |
143m1Gd | 112 s | 6, 163 | (11/2−) | K/β+ = 100 | |
144Gd | 4, 5 min | 3, 74 | 0+ | K/β+ = 100 | |
145Gd | 23, 0 min | 5, 05 | 1/2+ | K/β+ = 100 | |
145m1Gd | 85 s | 0, 749 (IT), 5, 799 (K/β+) | 11/2− | IT = 94, 3, K/β+ = 5, 7 | |
146Gd | 48, 27 d | 1, 030 | 0+ | K = 100 | |
147Gd | 38, 06 h | 2, 187 | 7/2− | K/β+ = 100 | |
148Gd | 74, 6 a | 3, 271 | 0+ | α = 100 | |
149Gd | 9, 28 d | 1, 314 (K/β+), 3, 100 (α) | 7/2− | K/β+ = 100, α = 4, 3 × 10−4 | |
150Gd | 1, 79 × 106 a | 2, 809 | 0+ | α = 100 | |
151Gd | 124 d | 0, 464 (K), 2, 653 (α) | 7/2− | K = 100, α ≈ 8 × 10−7 | |
152Gd | 1, 08 × 1014 a | 2, 205 | 0+ | α = 100 | 0, 20 |
153Gd | 240, 4 d | 0, 485 | 3/2− | K = 100 | |
154Gd | stabil | 0+ | 2, 18 | ||
155Gd | stabil | 3/2− | 14, 80 | ||
155m1Gd | 31, 97 ms | 0, 121 | 11/2− | IT = 100 | |
156Gd | stabil | 0+ | 20, 47 | ||
157Gd | stabil | 3/2− | 15, 65 | ||
158Gd | stabil | 0+ | 24, 84 | ||
159Gd | 18, 479 h | 0, 971 | 3/2− | β− = 100 | |
160Gd | ≥ 1, 3 × 1021 a | 0+ | ββ = ? | 21, 86 | |
161Gd | 3, 66 min | 1, 956 | 5/2− | β− = 100 | |
162Gd | 8, 4 min | 1, 39 | 0+ | β− = 100 | |
163Gd | 68 s | 3, 1 | (5/2−) | β− = 100 | |
164Gd | 45 s | 2, 3 | 0+ | β− = 100 |
Կիրառություն
խմբագրելԳադոլինիումը ջերմային նեյտրոնների զավթման հատվածքով (70000 բառն) գերազանցում է հայտնի բոլոր տարրերին և կիրառվում միջուկային ռեակտորներում։
Գադոլինիումի որոշ աղեր, օրինակ՝ Gd2(SO4)3•8H2O, կիրառվում են գերցածր ջերմաստիճաններ (բացարձակ զրոյին մոտ) ստանալու համար։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — ISSN 0033-4545. —
- ↑ Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1988. — Т. 1. — С. 450. — 623 с. — 100 000 экз.
- ↑ «Gadolinium prices» (անգլերեն). Metal-Pages. 16 ноября 2014. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 639)։ |