Գաբրիել Մարտինելի

Բրազիլացի ֆուտբոլիստ

Գաբրիել Մարտինելի (իսպ.՝ Gabriel Martinelli, հունիսի 18, 2001(2001-06-18)[1], Գուարուլյուս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[2]։

Գաբրիել Մարտինելի
Gabriel Martinelli
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Gabriel Teodoro Martinelli Silva
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 18, 2001(2001-06-18)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Գուարուլյուս, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 177 սմ
Քաշ 69 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 35
Պատանեկան կարիերա
2010-2015 Բրազիլիա Կորինթիանս
2015-2019 Բրազիլիա Իտուանո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2018-2019 Բրազիլիա Իտուանո 17 (6)
2019-ներկա Անգլիա Արսենալ 5 (0)
Ազգային հավաքական
2019-ներկա Բրազիլիա Բրազիլիա Մ23 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 24-ի, 2019:

Ակումբային կարիերա խմբագրել

Իտուանո խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Մարտինելին սկսել է Կորինթիանսի ֆուտզալի թիմում[3][4]։ 2015 թվականին նա միացավ Իտուանոյի ակադեմիային[5][6]։ 2017 թվականի նոյեմբերի 4-ին բրազիլացին երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2022 թվականը[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Մարտինելին նշեց 2018 թվականի մարտի 18-ին՝ փոխարինման մտնելով Լիգա Պաուլիստայի Սան Բենտուի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 8-ին՝ Պաուլիստայի գավաթի Տաբոան դե Սերայի դեմ խաղում[9]։ Լիգա Պաուլիստայում իր առաջին գոլը խփեց 2019 թվականի հունվարի 28-ին՝ Սան Բենտուի դեմ խաղում[10]։ Մարտի 16-ին բրազիլացին դուբլ ձևակերպեց Բրագանտինոյի դեմ խաղում[11]։ Իտուանոյի կազմում Մարտինելին անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ[12][13]։

Արսենալ խմբագրել

2019 թվականի հուլիսի 2-ին Մարտինելին տեղափոխվեց Արսենալ[14][15][16][17][18]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 11-ին՝ փոխարինելով Հենրիխ Մխիթարյանին Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին գոլը Արսենալի կազմում խփեց սեպտեմբերի 24-ին՝ դուբլ ձևակերպելով Անգլիայի լիգայի գավաթի Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[21][22]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Մարտինելին անցկացրեց հոկտեմբերի 3-ին՝ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ստանդարտ Լյեժի դեմ խաղում և օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[23][24]։ Հոկտեմբերի 30-ին Մարտինելին 2 գոլ խփեց Անգլիայի լիգայի գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[25], իսկ հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 5-5 հաշվով և Արսենալը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[26][27]։ Հոկտեմբերին բրազիլացին ճանաչվեց ակումբի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[28][29]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[30]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իտուանո 2018 Լիգա Պաուլիստա 20 4 20 4
2019 Սերիա D 0 0 14 6 14 6
Ընդհանուր 0 0 0 0 0 0 34 10 34 10
Արսենալ 2019–20 Պրեմիեր Լիգա 5 0 0 0 3 3 2 4 10 7
Կարիերայի ընդհանուր 5 0 0 0 3 3 36 14 44 17

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/141234
  2. «Brazil - Martinelli - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  3. «Arsenal transfer news: Who is Gabriel Martinelli? The £6m Brazilian wonderkid who idolises Ronaldo | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  4. «Gabriel Martinelli: 4 Things to Know About the Impending Arsenal Signing». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  5. Brown, Cy. «5 Things To Know About New Arsenal Attacker Gabriel Martinelli». Forbes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  6. Magee, Will (2019 թ․ հուլիսի 4). «Arsenal transfer news: Who is new signing Gabriel Martinelli, the forward who models himself on Neymar, Ronaldo and Messi?». inews.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  7. Periscópio, Jornal (2017 թ․ նոյեմբերի 4). «Promessa do Galo, Gabriel Martinelli assina até 2022» (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «São Bento vs. Ituano - 17 March 2018 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  9. «Taboão da Serra vs. Ituano - 8 September 2018 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  10. «Ituano vs. São Bento - 28 January 2019 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  11. «RB Bragantino vs. Ituano - 15 March 2019 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  12. «Gabriel Martinelli Signs Long-Term Arsenal Contract Ahead of Joining Gunners for Pre-Season». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  13. «Arsenal complete first summer signing as Gabriel Martinelli joins from Ituano». Metro (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  14. «Gabriel Martinelli to join club». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  15. «Arsenal sign Brazilian forward Martinelli». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  16. «Arsenal sign Brazilian teenage forward Gabriel Martinelli» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  17. Dean, Sam (2019 թ․ հուլիսի 2). «Arsenal confirm Brazilian teenager Gabriel Martinelli as their first summer signing». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  18. «Gabriel Martinelli: Arsenal sign 18-year-old Brazilian forward from Ituano Futebol Clube». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  19. «Newcastle United - Arsenal FC, Aug 11, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  20. «Newcastle 0-1 Arsenal: Pierre-Emerick Aubameyang strike seals win» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  21. «Arsenal FC - Nottingham Forest, Sep 24, 2019 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  22. «Arsenal 5-0 Nottingham Forest: Unai Emery praises Gabriel Martinelli after League Cup brace» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  23. «Arsenal FC - Standard Liège, Oct 3, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  24. «Arsenal 4-0 Standard Liege: Gabriel Martinelli impresses in ruthless win» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  25. «Liverpool FC - Arsenal FC, Oct 30, 2019 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  26. «Liverpool 5-5 (5-4) Arsenal: Shootout decides 10-goal thriller» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  27. Anfield, Andy Hunter at (2019 թ․ հոկտեմբերի 30). «Curtis Jones and Liverpool beat Arsenal on penalties after 5-5 thriller». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  28. «🏆 Martinelli is our October Player of the Month». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  29. «Martinelli Wins Arsenal Player of the Month Gong - Sambafoot.com, all About Brazilian Football». www.sambafoot.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  30. «Gabriel Martinelli». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  31. «Paulistão Sicredi 2019». www.futebolpaulista.com.br. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Մարտինելի» հոդվածին։