Գաբրիելլե Պոսաններ (գերմ.՝ Gabriele Possanner, հունվարի 27, 1860(1860-01-27)[1][2], Բուդա, Ավստրիական կայսրություն[2] - մարտի 14, 1940(1940-03-14)[1][2], Վիեննա, Նացիստական Գերմանիա[2]), ավստրիացի բժիշկ, Ավստրիայում բժշկությամբ զբաղված առաջին կինը[3]։

Գաբրիելլե Պոսաններ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1860(1860-01-27)[1][2]
ԾննդավայրԲուդա, Ավստրիական կայսրություն[2]
Մահացել էմարտի 14, 1940(1940-03-14)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Նացիստական Գերմանիա[2]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան և Ցյուրիխի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Ծնողներհայր՝ Benjamin Freiherr Possanner von Ehrenthal?, մայր՝ Pauline Possanner von Ehrenthal?
 Gabriele Possanner von Ehrenthal Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գաբրիելլեն ծնվել է 1860 թվականի հունվարի 27-ին։ Հայրը եղել է ավստրիացի իրավաբան Բենժամին Պոսանները, որը աշխատանքի բերումով շատ է ճանապարհորդել, այդ պատճառով էլ նախքան 20 տարին լրանալը Գաբրիելլեն հասցրել էր ապրել ութ տարբեր քաղաքներում[4]։ 1880 թվականի հոկտեմբերին նա պաշտոն է ստացել Վիեննայի Կայսերական գանձատանը։ Ընտանիքը վերջնականապես հաստատվել է այդ քաղաքում։

Այնուհետև Պոսանները տեղափոխվել է Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ աշխատել է որպես հասարակական բժիշկ, և որտեղ մուսուլման կանայք հրաժարվում էին այցելել տղամարդ բժիշկներին[5]։ 1894 թվականին ստացել է Ցյուրիխի համալսարանի բժշկական դիպլոմ, սակայն միայն 1897 թվականին է կարողացել բանավոր քննություն հանձնել Վիեննայի հանձնաժողովի մոտ, ինչն էլ նրան օգնել է պաշտոնապես բժշկությամբ զբաղվել Ավստրիայի մայրաքաղաքում[6]։ Այդպիսով՝ 1897 թվականին նա դարձել է առաջին կինը, որը բժշկական կրթության դիպլոմով ավարտել է Վիեննայի համալսարանը։ Դրանից հետո նա եղել է Ավստրո-Հունգարիայի հիվանդանոցների միակ կին բժիշկը մինչև 1903 թվականը։

Հիշատակ խմբագրել

1960 թվականին Հիտցինգի (Վիեննա) փողոցներից մեկն անվանվել է ի պատիվ Գաբրիելլե Պոսանների։ 2004 թվականին Վիեննայի տասներորդ շրջանի այգին կոչվել է նրա անունով։ Վիեննայի 21-րդ շրջանում գտնվում է Գաբրիելլե Պոսանների անվան միջգիտաճյուղային հետազոտությունների ինստիտուտը։

1997 թվականին սահմանվել է Գաբրիելլե Պոսանների անվան պետական մրցանակ, որը շնորհվում է ֆեմինիզմի ոլորտում կատարած հետազոտությունների համար։ Մրցանակը տրվում է երկու տարին մեկ Գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 [Gabriele Possanner von Ehrenthal Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 203. — ISBN 978-3-9503655-5-9
  3. Buffalo Medical Journal. 1896.
  4. «Gabriele Possanner von Ehrenthal». www.deutschlandmed.de. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  5. Geocaching. «Geocaching - The Official Global GPS Cache Hunt Site» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  6. «Women Students». www.univie.ac.at. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  7. «Bundesministerium für Bildung, Wissenschaft und Forschung: Bundesministerium für Bildung, Wissenschaft und Forschung». bmbwf.gv.at (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Possanner von Ehrenthal Gabriele Freiin, by M. Jantsch, in «Austrian Biographical Encyclopedia 1815—1950» (OBL). Volume 8, Austrian Academy of Sciences, Vienna, 1983, ISBN 3-7001-0187-2, pg. 222
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելլե Պոսաններ» հոդվածին։