Բրունո Պինտո

բրազիլական Ֆուտբոլիստ

Բրունո Էնրիկե Պինտո (պորտ.՝ Bruno Henrique Pinto, նաև հայտնի է որպես Բրունինո կամ ուղղակի Բրունո Էնրիկե, դեկտեմբերի 30, 1990(1990-12-30)[1][2], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ֆլամենգո» ակումբի հարձակվող։ 2019 թվականին ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է որպես խաղի ընթացքում ամենաբարձր արագությունը զարգացրած ֆուտբոլիստ։

Բրունո Պինտո
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1990(1990-12-30)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Բելու Օրիզոնտի, Բրազիլիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Ակումբային գործունեություն խմբագրել

Բրունո Էնրիկեն բավականին ուշ է սկսել պրոֆեսիոնալ կարիերան։ Մինչև 21 տարեկանը նա հանդես է եկել սիրողական մակարդակով՝ զուգահեռաբար զբաղվելով այլ ոլորտներով։ 2012 թվականին իր թիմով նվաճել է «Իտատիայի գավաթը», որտեղ դարձել է լավագույն ֆուտբոլիստ՝ գործելով իր ավագ եղբոր՝ Ժունինիոյի հետ։ Երկու ֆուտբոլիստներն էլ հրավիրվել են «Կրուզեյրո»։ Սակայն Բրունինոն այդպես էլ նորամուտը չի նշել «աղվեսի» կազմում։ Նույն թվականին նա վարձավճարով մեկնել է «Ուբերլանդիա», որտեղ էլ նորամուտը նշել է պրոֆեսիոնալ մակարդակով։ 2013 թվականին շարունակել է ելույթներն այդ թիմում։ 2014 թվականին կրկին վարձակալության է տրվել «Իտումբիարա» թիմին, որը խաղացել է Գոյաս նահանգի առաջնությունում։ Այստեղ նրան նկատել են «Գոյաս» ՖԱ-ի ներկայացուցիչները, որոնք խաղում էին բրազիլական A սերիայում, և հրավիրել են իրենց մոտ[3]։

2015 թվականին Բրունոն «Գոյասի» հետ հաղթել է նահանգի առաջնությունում՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկուն։ Հարձակվողը գրավել է արտասահմանյան ակումբների ուշադրությունը, չնայած նրան, որ «Գոյասը» դուրս է մնացել A սերիայից։ 2016 թվականի սկզբին նա տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»։ Այստեղ խաղացել է մինչև 2015/16 մրցաշրջանի ավարտը, ինչպես նաև անցկացրել է 2016/17 մրցաշրջանի առաջին կեսը[3]։

2017 թվականի հունվարին Բրունո Էնրիկեն տեղափոխվել է «Սանթոս»։ Փոխանցման գումարը 4 միլիոն եվրո էր[4]։ Նոր թիմում նորամուտը նշել է փետրվարի 12-ին Սան Պաուլուի առաջնության «Ռեդ Բուլլ Բրազիլի» դեմ արտագնա խաղում՝ 72-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Ռոդրիգանին։ «Սանթոսը» 3:2 հաշվով հաղթել է ավելացված երրորդ րոպեին[5]։ Մարտի 12-ին նույն մրցաշարում խփել է իր առաջին գոլերը, ընդ որում՝ անմիջապես հեթ-տրիկի հեղինակ դառնալով «Սան Բերնարդոյի» հետ արտագնա խաղում (հաղթանակ 4:1)[6]։ Բրազիլիայի առաջնությունում Բրունո Էնրիկեն դարձել է թիմի իսկական առաջատարը՝ խփելով 18 գոլ և տալով 11 արդյունավետ փոխանցում. երկու ցուցանիշով էլ նա առաջին տեղն է գրավել «Սանթոսի» բոլոր խաղացողների մեջ[7]։

2018 թվականին «Պաուլիստեի Լիգայում» Բրունոն խաղացել է «Լինենսեի» դեմ միայն մեկ խաղում (3:0), որի ժամանակ վնասել է աչքը։ Վերականգնման համար երեք ամիս է պահանջվել, հարձակվողը խաղադաշտ է վերադարձել միայն ապրիլին՝ արդեն Բրազիլիայի առաջնության խաղում[8]։

2019 թվականին տեղափոխվել է «Ֆլամենգո»[9]։ Բրունոն հաջողությամբ է նշել իր նորամուտը նոր թիմում՝ 2 անգամ գրավելով «Բոտաֆոգոյի» դարպասը Կարիոկիի լիգայի խաղում, ինչի շնորհիվ «Ֆլամենգոն» հաղթել է 2:1 հաշվով[10]։

Նոյեմբերի 22-ի դրությամբ «Ռուրբո-Նեգրոսի» բոլոր մրցաշարերում խփել է 31 գոլ, այդ թվում՝ 18-ը՝ 2019 թվականի Բրազիլիայի առաջնությունում, և 5-ը՝ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում[11]։ Կազմել է հարձակման հզոր կապ՝ Բրազիլիայի հավաքականի մյուս հարձակվող Գաբրիել Բարբոզայի (Գաբիգոլ) հետ, որը 2019 թվականին «Ֆլա»-ի կազմում 38 գոլ է խփել (ընդհանուր առմամբ, երկու հարձակվողները 69 գոլ են խփել)[12]։

2019 թվականի օգոստոսի 21-ին՝ «Ինտերնասիոնալի» դեմ Լիբերտադորեսի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղում, գրանցվել է դուբլի հեղինակ, ինչի շնորհիվ «կարմիր-սևերը» հաղթել են 2:0 հաշվով։ Խաղի ընթացքում Բրունոն զարգացրել է առավելագույն արագություն՝ 38 կմ/ժ։ Այս ռեկորդը գրանցվել է ՖԻՖԱ-ի կողմից, որը բրազիլացուն համարել է աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը։ Ավելի վաղ ռեկորդը պատկանում էր ուելսցի Գարեթ Բեյլին[13][14][15][16]։

2019 թվականի նոյեմբերի 23-ին նա՝ թիմի հետ միասին, դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր։ «Ֆլամենգոյի» համար դա երկրորդ տիտղոսն էր. առաջինը նվաճվել է 38 տարի առաջ[17]։ Նաև օգնել է իր թիմին հաղթել նահանգի և Բրազիլիայի առաջնություններում[18]։

Հավաքական թիմ խմբագրել

Գաբրիել Էնրիկեի գերազանց մարզավիճակը նկատվել է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին «Կանարիլյասում» նորամուտը նշել է Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում[19].

Ելույթներ հավաքականի կազմում խմբագրել

Ընդամենը։ 2 խաղ/ 0 գոլ, 0 հաղթանակ, 1 ոչ ոքի, 1 պարտություն

Տիտղոսներ և նվաճումներ խմբագրել

Թիմային
Անձնական
  • Լավագույն ռմբարկու Ռիո դե Ժանեյրոյի նահանգի առաջնությունում (1), 2019 (8 գոլ)
  • Բրազիլիայի առաջնության (Globo և КБФ) լավագույն ֆուտբոլիստ (1), 2019

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 Vladimir Bianchini (2016 թ․ ապրիլի 7). «Brasileiro que aterrorizou Real Madrid era recepcionista e foi descoberto na várzea» (պորտուգալերեն). ESPN. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. Lucas Musetti (2017 թ․ հունվարի 23). «Fechou! Bruno Henrique assina com o Santos e se despede do Wolfsburg» (պորտուգալերեն). Globo. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «RB Brasil vs. Santos - 12 February 2017» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. «Time reserva dá certo, Bruno Henrique brilha, e Santos goleia o São Bernardo fora de casa» (պորտուգալերեն). Globo. 2017 թ․ մարտի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. Fernando H. Ahuvia (2017 թ․ դեկտեմբերի 19). «Exclusivo! Dono de números invejáveis em 2017, Bruno Henrique valoriza identificação com Santos e espera títulos em 2018» (պորտուգալերեն). goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. Gabriel dos Santos (2018 թ․ ապրիլի 20). «Recuperado de lesão no olho, Bruno Henrique reforça o Santos contra o Bahia» (պորտուգալերեն). Globo. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. «Bruno Henrique é o quarto reforço do Flamengo» (պորտուգալերեն). «Фламенго». 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. «Botafogo vs. Flamengo - 26 January 2019» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 26. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. Marcelo Baltar (2019 թ․ նոյեմբերի 14). «Decisivo e provocador: as facetas de Bruno Henrique pelo Flamengo em clássicos cariocas» (պորտուգալերեն). Globo. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  12. «Gabigol e Bruno Henrique têm mais gols do que dupla de rivais, São Paulo e mais dois da Série A» (պորտուգալերեն). FOX Sports. 2019 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. Henrique André (2019 թ․ նոյեմբերի 19). «Em alta no Flamengo, Bruno Henrique vê marca oficial ganhar 17 mil seguidores em 24 horas» (պորտուգալերեն). hojeemdia.com.br. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  14. «Fifa exalta Bruno Henrique: "Agora o mundo sabe por que foi convocado"» (պորտուգալերեն). Gazeta Esportiva. 2019 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  15. Александра Арсентьева (2019 թ․ օգոստոսի 24). «Самый быстрый футболист разогнался до 38 километров в час». ТК «Звезда». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  16. «Бруно Энрике стал самым быстрым футболистом в мире». «Вести.ру». 2019 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  17. «¡Flamengo campeón de la CONMEBOL Libertadores 2019!» (իսպաներեն). КОНМЕБОЛ. 2019 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  18. «Flamengo é campeão brasileiro e se torna primeiro time desde 1963 a ganhar Nacional e Libertadores no mesmo ano» (պորտուգալերեն). Globo. 2019 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  19. «Bruno Henrique celebra experiência na Seleção Brasileira: 'Dias incríveis'» (պորտուգալերեն). LANCE!. 2019 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Պինտո» հոդվածին։