Բրունո Բետելհայմ
Բրունո Բետելհայմ (գործածվում է նաև ազգանվան Բետելհեյմ ձևը. գերմ.՝ Bruno Bettelheim, օգոստոսի 28, 1903[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - մարտի 13, 1990[5][1][6][…], Սիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ավստրիա-հրեական ծագումով ամերիկացի մանկական հոգեբան և գրող։ Միջազգային ճանաչում է ստացել հուզական խանգարումներ ունեցող երեխաների կրթության, աուտիզմի, ֆրոյդյան հոգեվերլուծության հիմնախնդիրների վերաբերյալ աշխատանքների շնորհիվ։
Բրունո Բետելհայմ Bruno Bettelheim | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1903[1][2][3][…] Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | մարտի 13, 1990[5][1][6][…] (86 տարեկան) Սիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ ինքնասպանություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Ավստրիա և Ցիսլեյտանիա |
Մասնագիտություն | գրող, հոգեբան, համալսարանի դասախոս, փիլիսոփա և հոգեվերլուծաբան |
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան[7] |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն, հոգեբան և հոգեբույժ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան[8] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5][9] |
Գիտական ղեկավար | Ռոբերտ Ռեյնինգեր[8] և Կարլ Բյուլեր[8] |
Եղել է գիտական ղեկավար | Բենջամին Դրեյք Ռայթ[8] |
Ինչով է հայտնի | մանկական հոգեբանություն; The Uses of Enchantment |
Պարգևներ | |
Կուսակցություն | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[7] |
Ամուսին(ներ) | Ռեգինա Էյլսսդատ (1930-?; ամուսնալուծվել է) Գերտրուդ Վեյնֆելդ (1941-1984; 3 երեխա)[12] |
Bruno Bettelheim Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԴպրոցն ավարտելուց հետո Բրունոն առևտրական գործ է ուսումնասիրել, այնուհետև՝ գրականության ու արվեստի պատմություն։ Հրապուրվել է հոգեվերլուծությամբ, հաճախակի հաղորդակցվել, մտքեր փոխանակել Ֆրոյդի սաներից Ռիխարդ Շտերբայի հետ։
Իր հրեական ծագման պատճառով 1938—1939 թվականներին 11 ամիս բանտարկված է եղել Դախաուի և Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում։ Ազատվել է Հիտլերի ծննդյան տարեդարձի առթիվ հայտարարված համաներմամբ, տեղափոխվել ԱՄՆ։
1943 թվականի հոկտեմբերին ամերիկյան մասնագիտական մի ամսագրում լույս է տեսել Բրունո Բետելհայմի «Անհատական և զանգվածային վարքը ծայրահեղ պայմաններում» վերնագիրը կրող հոդվածը, որտեղ նա վերլուծել էր նացիստական համակենտրոնացման ճամբարներում կալանվածների պահվածքը։ Հոդվածը լայն արձագանք է ստացել և հեղինակին միանգամից ճանաչում ու համբավ է բերել։ 1944—1973 թվականներին նա հոգեբանության պրոֆեսորի կոչումով դասավանդել է Չիկագոյի համալսարանում, միաժամանակ երեք տասնամյակ գլխավորել է համալսարանին առընթեր՝ Սոնյա Շենկմանի անվան օրթոգենիկ դպրոցը։ 1973 թվականից դասախոսել է Սթենֆորդի համալսարանում։ Միջազգային հեղինակություն է վայելել աուտիզմի բուժման, մանկապատանեկան հոգեբանության, հոգեվերլուծության ասպարեզներում։ 1971 թվականին ընտրվել է արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ։
Կյանքի վերջին տարիներին այրիանալով՝ տառապել է միայնությունից ու ընկճախտից և ինքնասպանությամբ վերջ տվել իր կյանքին։
Աշխատությունների ընտրանի
խմբագրել- 1950: Love Is Not Enough: The Treatment of Emotionally Disturbed Children
- 1954: Symbolic Wounds; Puberty Rites and the Envious Male
- 1955: Truants From Life; The Rehabilitation of Emotionally Disturbed Children
- 1960: The Informed Heart: Autonomy in a Mass Age
- 1962: Dialogues with Mothers
- 1967: The Empty Fortress: Infantile Autism and the Birth of the Self
- 1969: The Children of the Dream
- 1974: A Home for the Heart
- 1976: The Uses of Enchantment: The Meaning and Importance of Fairy Tales
- 1979: Surviving and Other Essays
- 1982: On Learning to Read: The Child’s Fascination with Meaning (with Karen Zelan)
- 1982: Freud and Man’s Soul
- 1986: Surviving the Holocaust
- 1987: A Good Enough Parent: A Book on Child-Rearing
- 1990: Freud’s Vienna and Other Essays
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118510398 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 Nuremberg Trials Project — 2016.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://uni-tuebingen.de/fakultaeten/evangelisch-theologische-fakultaet/fakultaet/lucas-preis/preistraeger/bisherige-preistraeger/
- ↑ https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
- ↑ [1]
Գրականություն
խմբագրել- Sutton N. Bruno Bettelheim, une vie}}. Stock, 1995(ֆր.) (Пер. на англ. язык в 1995, 1997)
- Pollak R. The Creation of Dr. B: A Biography of Bruno Bettelheim. Ն. Յ.: Simon & Schuster, 1997(անգլ.)
- Raines Th. Rising to the Light: A Portrait of Bruno Bettelheim. Ն. Յ.: Knopf, 2002(անգլ.)
- «So können sie nicht leben» — Bruno Bettelheim: (1903—1990) / Aichhorn T., Kaufhold R. und Löffelholz M., Hrsg. Norderstedt: Agentur für Politische Psychologie; Bonn: Dt. Psychologen-Verl., 2003(գերմ.)
- Henry A. Shoah et témoignage: Levi face à Améry et Bettelheim. L’Harmattan, 2005(ֆր.)
- Fischer D. J. Bettelheim: Living and dying. Amsterdam; Ն. Յ.: Rodopi, 2008(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Missing the Message: A Critique of Bettelheim's Analysis of The Jinny and the Fisherman Արխիվացված Հունվար 13, 2009 Wayback Machine
- Reviews of Dr. Roland Kaufhold's Bettelheim, Ekstein, Federn (in German)
- Thomas Aichhorn, Essays über Bruno Bettelheim (in German)
- Bruno Bettelheim Internet Movie Database կայքում
- The Edith Buxbaum Journal by Roland Kaufhold
- Bruno Bettelheim 1903–1990 Արխիվացված 2016-03-26 Wayback Machine Zehan, Karen, Prospects: the quarterly review of comparative education, UNESCO, 1993.
- Guide to the Richard Pollak Collection of Bruno Bettelheim Research Materials 1863-2006 at the University of Chicago Special Collections Research Center
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Բետելհայմ» հոդվածին։ |