Բրյուս ՄաքԳիլ

ամերիկացի դերասան

Բրյուս Թրևիս ՄաքԳիլ (անգլ.՝ Bruce Travis McGill, հուլիսի 11, 1950(1950-07-11)[1], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, որը առավել հայտնի է ռեժիսոր Մայքլ Մանի հետ «Յուրայինը», «Ալի» և «Գործակիցը» ֆիլմերում համագործակցելով, ինչպես նաև հայտնի է «Գաղտնի գործակալ ՄաքԳայվեր» սերիալում Ջեք Դալթոնի և «Ռիցոլի և Այլս» սերիալում դետեկտիվ Վինս Կորսակի դերերով։

Բրյուս ՄաքԳիլ
Ծնվել էհուլիսի 11, 1950(1950-07-11)[1] (73 տարեկան)
ԾննդավայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[2]
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան և Douglas MacArthur High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող

Վաղ տարիներ խմբագրել

ՄաքԳիլը ծնվել է Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում՝ նկարիչ Ադրիել Ռոուզի և անշարժ գույքի և ապահովագրության գործակալ Վուդրո Վիլսոն ՄաքԳիլի ընտանիքում[3]։ Նա ավարտել է Դուգլաս Մակարտուրայի անվան միջնակարգ դպրոցը, որը գտնվում էր Սան Անտոնիո քաղաքի հյուսիսարևելյան մասում և Օստինի Տեխասի համալսարանում մասնագիտացել է դրամատուրգիայի մեջ։

Կարիերա խմբագրել

ՄաքԳիլը դերասանական կարիերան սկսել է 1977 թվականին։ Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը դարձել է 1978 թվականին «Գազանանոց» կատակերգության դերը[4], որը ՄաքԳիլը, լինելով գործազուրկ երիտասարդ դերասան, հուսահատորեն փորձել է ձեռք բերել։

ՄաքԳիլը հաճախ է համագործակցել ռեժիսոր Մայքլ Մանի հետ, որը նկարահանվել է նրա այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Գործակիցը», «Ալի» և «Յուրայինը»։ Նա նաև նկարահանվել է HBO-ի չորս հեռուստաֆիլմերում՝ սկզբում խաղալով «Նյու Յորք Յանկիս» ֆիլմի Մայոր մականունով մարզիչ Ռալֆ Հուկի դերը, հետո՝ Բիլի Կրիստալի «61. 2001 թվականի ռեկորդի պատմությունը» ֆիլմում, 2002 թվականին՝ «Ճանապարհ դեպի պատերազմ»-ում դիվանագետ Ջորջ Բոլի դերը, իսկ նույն թվականի վերջում՝ «Ուղիղ եթեր Բաղդադից» ֆիլմի լրագրող Փիթեր Արնետի դերը։ 2008 թվականին Ֆլորիդայում 2000 թվականի նախագահական ընտրությունների մասին պատմող «Վերահաշվարկ» ֆիլմում կատարել է Մաք Սթիփանովնայի դերը։

1986-1992 թվականներին ՄաքԳիլը խաղացել է «Գաղտնի գործակալ ՄաքԳայվեր» սերիալում[5]։ 1987 թվականին «Լուսնին սպասելով» հեռուստաֆիլմում խաղացել է Էռնեստ Հեմինգուեյի դերը։ 1995 թվականին նա Ջեյ Լենոյի հետ հայտնվել է «Էմմի» մրցանակի առաջադրված «Մեծ վերանորոգում» սերիալի էպիզոդում[6]։ Նա նաև նկարահանվել է «Աստղային ուղի։ Վոյաջեր» սերիալում կապիտան Բրեքսթոնի դերով, խաղացել է նաև «Wolf Lake» հեռուստասերիալում Ուիլարդ Քեյթսի դերը։ Նա «Mercenaries: Playground of Destruction» տեսախաղում հնչյունավորել է Բուֆորդի գործակալին։ Հայտնվել Է «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս» հեռուստասերիալի էպիզոդում Գորդոն Հարիսոնի դերով և «Քլիվլենդի շոուն» մուլտսերիերում հնչյունավորել է Լլոյդ Ուոթերմանին։ 2008 թվականին դերասանը խաղացել է Ջորջ Թենեթի «Բուշ» ֆիլմում։

2013 թվականին ՄաքԳիլը առաջադրվել է «Gold Derby Awards» մրցանակի՝ «Լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում՝ «Լինքոլն» ֆիլմում Էդվին Սթենթոնի դերի համար[7]։

2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ՄաքԳիլը հնչյունավորել է Դոնալդ Թրամփի և Հանրապետական կուսակցության մի շարք գովազդային տեսահոլովակներ։

2019 թվականին նա ստացել է Փասադենայի միջազգային կինոփառատոնի մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Waiting Game» ֆիլմում խաղացած դերի համար[8]։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1978 ֆ Գազանանոց National Lampoon’s Animal House Դենիել Սիմպսոն Դեյ
1983 ֆ Սիլկվուդ Silkwood Հերլի Մեյս
1985 ֆ Գիշերը Into the Night Չարլի
1985 ս Մայամիի ոստիկանություն Miami Vice Ուելդոն Հենկ
1986 ֆ Վայրի կատուներ Wildcats Դեն Դերվել
1986 հֆ Տարվա մայրամուտին As Summers Die Վի Դի Սքիներ
1986 ֆ «Դրախտ» ակումբ Club Paradise հրշեջ
1986 ֆ Ոչ մի ներում No Mercy լեյտենանտ Հոլլ
1986-1992 ս Գաղտնի գործակալ ՄաքԳայվեր MacGyver Ջեք Դալթոն
1987 հֆ Լուսնին սպասելով Waiting for the Moon Էռնեստ Հեմինգուեյ
1988 ֆ Երեք փախստականներ Three Fugitives Չարլի
1989 ֆ Սառածը Out Cold Էրնի
1989-1993 ս Քվանտային ցատկ Quantum Leap բարմեն էլ / Չուդակ Էրնի
1991 ֆ Վերջին բոյսաունտը The Last Boy Scout Մայք Մեթյուս
1992 ֆ Իմ զարմիկ Վիննին My Cousin Vinny շերիֆ Դին Ֆարլի
1993 ֆ Ժայռեր մագլցողը Cliffhanger Գանձապետարանի գործակալ
1993 ֆ Կատարյալ աշխարհ A Perfect World Սոնդերս Պոլ
1994 ֆ Ժամանակի պարեկություն Timecop հրամանատար Յուջին Մեթյուզաք
1995 ս Մեծ վերանորոգում Home Improvement Դագ Օ 'Բրայան
1996 ս Բաբելոն-5 Babylon-5 մայոր Էդ Ռայան
1996 ֆ Քաջություն ճակատամարտում Courage Under Fire Մաքիլան
1997 ֆ Մարգագետնային շներ Lawn Dogs Նեշ
1999 ս Աստղային ճանապարհ։ Վոյաջեր Star Trek Voyager կապիտան Բրեքսթոն
1999 ֆ Ֆլամանդական շուն A Dog of Flanders դարբին Վիլյամ
1999 ֆ Յուրայինը The Insider Ռոն Մոթլի
2000 ֆ Լեգենդ Բագեր Վանսը The Legend of Bagger Vance Ուոլթեր Հագեն
2001 ֆ Ալի Ali Բրեդլի
2002 ս Պրակտիկա The Practice դատավոր Չարլզ Ֆլեմինգ
2002 ս C.S.I.։ Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Ջիմի Տեդրո
2002 հֆ Ճանապարհ դեպի պատերազմ Path to War Ջորջ Բոլ
2002 ֆ Վախի գինը The Sum of All Fears Ջին Ռեվել
2002 հֆ Ուղիղ եթեր Բաղդադից Live from Baghdad Պիտեր Արնետ
2003 ֆ Օրենքով շիկահերը 2 Legally Blonde 2: Red, White & Blonde Ստենֆորդ Մարկ
2003 ֆ Հոյակապ խաբեություն Matchstick Men Չակ Ֆրեշետ
2003 ֆ Դատավճիռ փողի համար Runaway Jury դատավոր Հարկին
2004 ֆ Գործակիցը Collateral Պետրոս
2005 ֆ Մոխրոտիկ տղամարդ Cinderella Man Ջիմի Ջոնսթոն
2005 ֆ Էլիզաբեթթաուն Elizabethtown Բիլ Բանոն
2006 ս Օրենք և կարգ։ Հանցավոր մտադրություն Law & Order: Criminal Intent Պիտեր Բելլինգեմ
2008 ֆ Հրետանային կետ Vantage Point Ֆիլ ՄակԿալո
2008 հֆ Վերահաշվարկ Recount Ջոն «Մաք» Ստեփանովնա
2009 ս Պայծառատես Psych Դեն Տրոմբլի
2009 ֆ Օրինապահ քաղաքացի Law Abiding Citizen Ջոնաս Քանտրել
2009 ս Մեդիում Medium Ջերի Կարլայլ
2009 ս Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Գորդոն Գորիսոն
2009 ֆ Խաղ առանց կանոնների Fair Game Ջիմ Պեվիթ
2010-2016 ս Ռիցոլի և Այլս Rizzoli & Isles Վինսենթ Կորսակ
2012 ֆ Լինքոլն Lincoln Էդվին Սթենթոն
2012 ս Լավ կինը The Good Wife Ջերեմի Բրեսլոու
2014 ֆ Համատեղ ուղևորություն Ride Along լեյտենանտ Բրուքս
2015 ֆ Գիշերային փախստականը Run All Night Փեթ Մուլեն
2016 ֆ Առաքելություն Մայամիում Ride Along 2 լեյտենանտ Բրուքս
2016 ս Կապույտ արյուն Blue Bloods Մեծ Ռիկ Վուլֆ
2017 ս Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժանմունք NCIS Հենրի Ռոջերս
2017 ս Նոր գործակալ ՄաքԳայվեր MacGyver դետեկտիվ Գրիր
2017 ս Suits Suits Սթենլի Գորդոն
2018 ս Կապույտի երանգներ Shades of Blue Ջորդան Ռամզի

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #103496562X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Bruce McGill Biography (1950-)». www.filmreference.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  4. «Biography for Bruce McGill». Turner Classic Movies. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  5. Bruce McGill to guest-star on MacGyver
  6. «"Home Improvement" The Complete Fourth Season DVD Review - Page 1 of 2». www.dvdizzy.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  7. ‘Argo’ and Jennifer Lawrence win Gold Derby Film Awards — Oscars next?
  8. PIFF 2019 Nominees & Award Winners