«Նոքդաուն» (անգլ.՝ Cinderella Man, «Մոխրոտիկ-տղամարդ»[4], կա նաև «մականունով Մոխրոտիկ» տարբերակը), ռեժիսոր Ռոն Հովարդի նկարչական ֆիլմը, որ հրապարակվել է 2005 թվականին։ Ֆիլմի հիմքը կազմում է բռնցքամարտիկ Ջեյմս Բրեդդոկի կյանքի պատմությունը։

Մոխրոտիկ տղամարդ
անգլ.՝ Cinderella Man
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և բոքսի մասին ֆիլմ
Թեմաբռնցքամարտ
Թվականմայիսի 23, 2005[1], սեպտեմբերի 8, 2005[2] և 2005
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոն Հովարդ
ՊրոդյուսերԲրայան Գրեյզեր և Փեննի Մարշալ
Սցենարի հեղինակԱկիվա Գոլդսման
ԴերակատարներՌասսել Քրոու, Ռենե Զելվեգեր, Փոլ Ջամատի, Քրեյգ Բիրկո, Փեդի Քոնսիդայն, Բրյուս ՄաքԳիլ, Քոնոր Փրայս, Ariel Waller?, Ռոզմարի ԴեՈւիթ, Նիկոլաս Քեմփբել, Քոն Քենադա, Matthew G. Taylor?, Ֆուլվիո Չեչերե[3], Քլինթ Հովարդ[3], Գևին Գրեյզեր[3], Բոյդ Բենքս[3], Դենիել Քեշ[3], Ահարոն Աբրահամս[3], Քրիստա Քարթեր[3], Ռենս Հովարդ[3], Սերջիո դի Զիո[3], Ռիք Քորդեյրո[3], Philip Craig?[3], Դեյվիդ Հյուբանդ[3], Linda Kash?, Gene Pyrz?, Chuck Shamata?, Troy Amos-Ross?, Mark Simmons?, Art Binkowski?, Ռոբերտ Սմիթ և Անջելո Դանդի
ՕպերատորՍալվատորե Տոտինո
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժԴենիել Հենլի
Պատմվածքի վայրՆյու Ջերսի, Նյու Յորք և Հուդզոն շրջան
Նկարահանման վայրՏորոնտո, Համիլտոն և Fairmont Royal York?
ԿինոընկերությունImagine Entertainment, Փեննի Մարշալ և Touchstone Pictures
Տևողություն145 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Բռնցքամարտիկ Ջեյմս Բրեդդոկի հրաշալի կարիերան կարծես մոտենում է իր ավարտին։ Մի շարք վնասվածքների պատճառով նա այլևս չի կարողանում մենամարտել։ Ստանալով ծանր վնասվածքներ՝ նա ստիպված է լինում մեկ ուրիշ աշխատանք գտնել՝ իր ընտանիքին կերակրելու համար։ Բայց մի անգամ նրան առաջարկում են ոչ մեծ գումարով մենամարտել, բայց մարտը կանգնեցվում է, քանի որ երկու բռնցքամարտիկներն էլ ուժասպառ էին եղել, իսկ Բրեդդոկը ջարդել էր ձեռքը։ Բրեդդոկին որակազրկում են և խոստանում այլևս մենամարտի չթողնել։ Բայց ճակատագիրը նրան տվեց երկրորդ հնարավորությունը։ Վերջին րոպեին նա փոխարինում է ուրիշ բռնցքամարտիկի և մենամարտում աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Բրեդդոկը հաղթում է երրորդ փուլում, որը դառնում է սենսացիա։ Նա դրանից հետո հաղթում է մի քանի խաղեր նույնպես, և արդեն 1935 թվականի հունիսի 13֊ին նա ստիպված է լինում մենամարտել աշխարհի չեմպիոն՝ Մաքս Բերի հետ։ Բերը չորս տարի երիտասարդ է և ավելի բարձրահասակ։ Բերը իր մենամարտերում երկու մրցակից է սպանել։

Նրա կինը փորձում է նրան համոզել ետ կանգնել մարտից, սակայն Բրեդդոկը պատրաստվում է մրցել։ Մամուլը գրում է մոխրոտիկ բռնցքամարտիկի մասին, ով կարծես անվճար ճաշի բաժանման երթում հանկարծակի մենամարտի է բռնվել աշխարհի չեմպիոնի հետ։ Բրեդդոկը դառնում է բոլոր խեղճերի և անհույսների սիմվոլը։ Իր հաղթանակի համար աղոթում են Նյու Ջերսիի սովորական բնակիչներն։ Դաժան մենամարտի 15֊րդ փուլում Բրեդոկին հաջողվում է ճեղքել դիմադրությունը և հաղթել միավորներով։

Դերերում խմբագրել

  • Ռասսել Քրոու ֊ Ջեյմս Բրեդդոկ
  • Ռենե Զելվեգեր ֊ Մեյ Բրեդոկ
  • Փոլ Ջիամատի ֊ Ջո
  • Կրեյգ Բիրկո ֊ Մաքս Բեր
  • Փեդի Կոնսիդայն ֊ Մայք Ուիլսոն
  • Բրյուս ՄակԳիլ ֊ Ջիմմի Ջոնսոն
  • Քոնոր Փրայս ֊ Ջեյ Բրեդոկ
  • Ռոզմարի Դեվիթ ֊ Սառա
  • Նիկոլաս Կեմպբել ֊ Սպորտի Լյուիս
  • Մեթյու Ջ․ Թեյլոր ֊ Պրիմո Կարներա
  • Չակ Շամատա ֊ Ռորիկ հայր
  • Ֆուլվիո Չեչերե ֊ ՄակԷվոյ մրցավար
  • Փիթեր ՄակՆիլ ֊ էլեկտիկ

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

  • 2005 ֊ Ավստրիալական կինոհամալսարանի մրցանակ լավագույն միջազգային դերասանին (Ռասել Քրոու)
  • 2006 ֊ Գիլդիայի մրցանակ ԱՄՆ կինոդերասաններին երկրորդական պլանի լավագույն տղամարդու դերի համար (Փոլ Ջամաթի)
  • 2006 ֊ երեք անվանակարգեր «Օսկարի» համար՝ երկրորդական պլանի լավագույն տղամարդու դեր (Փոլ Ջամաթի), լավագույն մոնտաժ (Դենիել Հենլի, Մայք Հիլլ), լավագույն գրիմ (Դեյվիդ ԼեՌոյ Անդերսեն, Լենս Անդերսոն)
  • 2006 ֊ երկու անվանակարգեր «Ոսկե գլոբուսի» համար՝ լավագույն տղամարդու դեր ֊ դրամա (Ռասել Քրոու), երկրորդական պլանի լավագույն տղամարդու դեր(Փոլ Ջամաթի)
  • 2006 ֊ BAFTA մրցանակի անվանակարգ լավագույն յուրօրինակ սցենարի համար (Ակիվա Գոլդսման, Կլիֆ Հոլինգսվորթ)
  • 2006 ֊ անվանակարգ «Արծաթե ժապավեն» մրցանակի համար՝ լավագույն ռեժիսորին (Ռոն Հովարդ)
  • 2006 ֊ Գիլդիայի մրցանակ ԱՄՆ կինոդերասաններին լավագույն տղամարդու դերի համար (Ռասել Քրոու)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Cinderella Man - прозвище Джеймса Брэддока, которое он получил после того как смог стать чемпионом мира по боксу в тяжёлом весе после длинной серии поражений.

Արտաքին հղումներ խմբագրել